Էներգետիկ ըմպելիքները․ դրանց վնասակար հետևանքները
Էներգետիկ ըմպելիքները պարունակում էն կոֆեին, ավելացված շաքար, թեթև խթանիչ նյութեր, որոնք հաճախ օգտագործվում են երիտասարդների կողմից թարմանալու, ուժերը վերականգնելու և էներգիա ստանալու նպատակով։
Էներգետիկ ըմպելիքները վնասակար են օրգանիզմի համար՝ կոֆեինի, շաքարի և սինթետիկ հավելումների բարձր պարունակության պատճառով, առաջացնելով տախիկարդիա, բարձր արյան ճնշում, անքնություն, անհանգստություն և նյարդային համակարգի հոգնածություն: Կանոնավոր օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, ստամոքս-աղիքային խնդիրների, ճարպակալման և շաքարախտի առաջացման ռիսկը, հատկապես դեռահասների մոտ: ավելի մանրամասն
Կոֆեինի բարձր պարունակության պատճառով էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը նմանեցնում են սուրճի խթանիչ ազդեցության, ինչևէ, այդ ըմպելիքներում պարունակվող կոֆեինն (C₈H₁₀N₄O₂. ավելի արագ են ազդում, և արդյունքում դրանք պոտենցիալ վնասակար են, հատկապես երեխաների և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Էներգետիկների մեջ պարունակվող կոֆեինը շատ արագ է ազդում, ակտիվացնելով ուղեղի և սրտի աշխատանքը, ինչի շնորհիվ մենք դառնում ենք ավելի առույգ և ակտիվ։ Սակայն այդ ազդեցությունը կարճատև է, և ցանկություն է առաջանում ընդունել խմիչքի նոր չափաբաժինը։ Ապացուցվել է էներգետիկների անբարենպաստ ազդեցությունը ուղեղի և սրտի աշխատանքի վրա՝ առաջացնելով արյան ճնշման բարձրացում, անհանգստություն, գրգռվածություն, ջրազրկում, անքնություն, գլխացավ և այլ խանգարումներ, ընդհուպ մինչև սրտի ռիթմի խանգարում։
Էներգետիկ ըմպելիքների սիրահարների ամենատարածված խնդիրներից են անքնությունը, գաստրիտը (Ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում), նյարդային խանգարումները, սրտանոթային համակարգի հիվանդությունները և այլն։
«Էներգետիկ» տերմինը մոլորեցնող է․ երիտասարդը կարծում է, որ խմում է անվտանգ, նորաձև, գեղեցիկ փաթեթավորված մի ըմպելիք, որ էներգիա է տալիս։ Սակայն անվտանգության վերաբերյալ արտադրողների պնդումները ճիշտ չեն։
Նաև էներգետիկ ըմպելիքները պետք չէ շփոթել սպորտային ըմպելիքների հետ
Էներգետիկ ըմպելիքները, որոնք օգտագործվում են փոքր քանակությամբ, համարվում են մեքենա վարելիս քնկոտությունը կանխող, ընկալումը բարելավող և տրամադրությունն ու բարեկեցությունը բարելավող: Էներգետիկ ըմպելիքների հետ կապված առողջական խնդիրները հիմնականում կապված են կոֆեինի ավելցուկի հետ, հատկապես այն մարդկանց համար, որոնց օրական կոֆեինի ընդունումը գերազանցում է 200 մգ-ը:
Ավելացված շաքարի քանակը էներգետիկ ըմպելիքներում ևս բավականին բարձր է (մինչև 10-14 թեյի գդալ)
Հատկապես վնասակար է էներգետիկ ըմպելիքների զուգակցումը ալկոհոլի հետ։ Այս պարագայում ալկոհոլի ազդեցությունը դառնում է ավելի ուժեղ, մարդը ավելի շուտ է կորցնում ինքնատիրապետումը, կարող է ունենալ սրտխառնոց, գլխապտույտ և արագ վատանալ։
Բաղադրություն (Boom)
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՋՈՒՐ, ՇԱՔԱՐ, ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱ ԹԹՎԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐ (ԿԻՏՐՈՆԱԹԹՈՒ ՆԱՏՐԻՈՒՄԻ ՑԻՏՐԱՏ ԵՌՏԵՂԱԿԱԼՎԱԾ), ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐ (ԲՆԱԿԱՆԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՈՖԵԻՆ) ԿՈՆՍԵՐՎԱՆՏՆԵՐ (E211; E202), ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐ (E1500; 101 ՎԻՏԱՄԻՆՆԵՐ (B3, B5, B6, B12):
Երևանում ամենաշատ պահանջ ունեցող տեսակները
Ըստ ChatGPT ի․
1․ Red Bull
2. Monster energy
3.Boom Best
Ըստ գուգլի․
Երևանում ամենատարածված միջազգային և տարածաշրջանային էներգետիկ ըմպելիքներն են Red Bull-ը, Monster Energy-ն և Boom ու Max Power ապրանքանիշերը։ Այս ըմպելիքները լայնորեն հասանելի են սուպերմարկետներում։
Հիմնական հայտնի ապրանքանիշերն են՝
Red Bull-ը շուկայի առաջատարն է։
Monster Energy-ն հայտնի է իր համերի բազմազանության շնորհիվ։
Boom-ը և Max Power-ը հաճախ գնվող տարբերակներ են։
Բաղադրությունները․ ինչքանով են վնասկար
Boom – Կոֆեինի բարձր պարունակությամբ; Խորհուրդ չի տրվում երեխաներին, հզի կանանց,և կերակրողմայրերին