Առաջադրանքներ
1. Լրացրու բաց թողնվածը․
ա) Հալոգենները պատկանում են VIIA (17) խմբին։
բ) Հալոգենների արտաքին էլեկտրոնների թիվը 7 է։
գ) Ամենաակտիվ հալոգենը ֆտորն (F₂ ) է։
2. Նշի՛ր ճիշտը կամ սխալը․
ա) Հալոգենները ոչ մետաղներ են։ Ճիշտ է
բ) Բոլոր հալոգենները սենյակային ջերմաստիճանում գազ են։ Սխալ է
գ) Հալոգենները բնության մեջ հանդիպում են ազատ վիճակում։Սխալ է
3. Թվարկի՛ր հալոգենների քիմիական նշանները։
F, Cl, Br, I, At
4. Համեմատիր ֆտորը և քլորը՝ ըստ հետևյալ հատկանիշների․• ֆիզիկական վիճակ• ակտիվություն• կիրառություն
5.Ինչո՞ւ հալոգենները հեշտությամբ միացնում են էլեկտրոն և դառնում բացասական իոններ։
Հալոգենները հեշտությամբ միացնում են էլեկտրոն, քանի որ արտաքին շերտում ունեն 7 էլեկտրոն և մինչև կայուն ութէլեկտրոնային կառուցվածք լրացնելու համար անհրաժեշտ է ընդամենը 1 էլեկտրոն։
6.Գրիր ռեակցիայի հավասարումը․
ա) Նատրիում + քլոր 2Na+Cl2→2NaCl
բ) Երկաթ + բրոմ 2Fe+3Br2→2FeBr3
7. Տրված է ռեակցիան․ Cl₂ + KBr → KCl + Br₂ Ո՞ր հալոգենն է ավելի ակտիվ, հաշվիր դրա Mr-ը և հավասարեցրու ռեակցիան:
Ավելի ակտիվ է քլորը, քանի որ դուրս է մղում բրոմին աղից։
8. Բարդ Ի՞նչ ծավալով քլոր պետք է հեղուկացնել 60 տ բեռնատարողությամբ երկաթուղային ցիստեռնը հեղուկ քլորով լցնելու համար:
60 տ = 60 000 կգ = 60 000 000 գ
M(Cl₂) = 71 գ/մոլ
n = m/M = 60 000 000 / 71 ≈ 845 070 մոլ
1 մոլ գազ = 22.4 լ
V = 845 070 × 22.4 ≈ 18 929 568 լ
Պատ․՝ 1.89 × 10⁷ լ (≈ 18 930 մ³) քլոր գազ։
9. Ստորև բերված ո՞ր նյութերի հետ է փոխազդում քլորը. ա) KBr, բ) NaF, գ) Lil, դ) ZnF: Ընտրե՛ք ճիշտ պատասխանի համարը և գրեք հնարավոր ռեակցիաների հավասարումները.
Փոխազդում է ա) KBr
գ) LiI
Չի փոխազդում՝
բ) NaF
դ) ZnF
10. Ի՞նչ ծավալով քլոր կանջատվի աղաթթվի հետ մանգանի երկօքսիդի ռեակցիայում, եթե վերջինիս զանգվածը 13,05 գ