Պատմություն 9․ Էսսե Թմկաբերդի առումը․ Այծեմնիկ

Կյանքում հաճախ լինում են իրավիճակներ, երբ մարդը ստիպված է արագ որոշում կայացնել և կատարել անսպասելի քայլ։ Այդպիսի քայլերը սովորաբար պայմանավորված են ուժեղ զգացմունքներով, մարդու ներքին արժեքներով և ստեղծված իրավիճակով։ Երբեմն հենց դժվար պահերն են ցույց տալիս մարդու իրական բնավորությունն ու համոզմունքները։

Անիի պաշտպանության գործում 1124 թ․ աչքի ընկավ Այծեմնիկ անունով մի կին: Նա Անիի պարիսպների վրա քաջաբար պայքարում էր Փատլուն ամիրայի զորքերի դեմ։ Ըստ Սամվել Անեցի պատմիչի՝ Անիի պաշարումը տևել է մեկ տարի՝ բերելով մեծ ավեր և սով քաղաքում ու ողջ Շիրակում։

Այծեմնիկը, կանգնած պարիսպների վրա, հերոսաբար մասնակցում էր այդ կռիվներին։ Նա, անտեսելով իր վերքերը, թշնամու արձակած նետերը դուրս էր քաշում մարմնից և հետ ուղարկում։ Նրա համար կարևորը հայրենիքն էր․
Սամվել Անեցին իր տարեգրության մեջ ոգեշունչ տողերով ներկայացնում է Այծեմնիկի սխրանքը․ «Եվ այս պատերազմում պարիսպների վրա իր առաքինությամբ պայծառացավ   առնական սրտով մի կին,  որը, պատվարի վրա ելնելով, արհամարհում էր խոր ցցված նետերը, որ վիրավորում էին նրան արտաքուստ» Այծեմնիկը հայ կնոջ ամենաիրական կերպարն է․

Այսպիսով, անսպասելի քայլերը հաճախ պայմանավորված են մարդու զգացմունքներով, արժեքներով և պատասխանատվության զգացումով։ Թե՛ գրական հերոսների, թե՛ իրական մարդկանց դեպքում նման ընտրությունները ցույց են տալիս նրանց բնավորությունն ու մարդկային արժեքները։

Leave a comment