1. Ազոտի ենթախմբի ընդհանուր բնութագիրը
2. Ազոտ: Ամոնիակ: Քիմիական հավասարակշռություն
3. Ազոտի օքսիդները: Ազոտական թթու Հարցեր
1. Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը ազոտի ենթախմբում վերևից ներքև։
Վերևից ներքև ատոմային շառավիղը մեծանում է։
2. Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ ազոտի ենթախմբում։
Ազոտի ենթախմբում ոչ մետաղներ են՝ N (Ազոտ) և P (Ֆոսֆոր)։
3. Ո՞ր տարրերն են կիսամետաղներ ազոտի ենթախմբում։
Կիսամետաղներ են՝ Արսեն (As) և Անտիմոն (Sb)։
4. Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։ Գրիր բանաձևերը:
Ազոտի ենթախմբի տարրերը առաջացնում են EH₃ տիպի հիդրիդներ։
Բանաձևերը՝ NH₃, PH₃, AsH₃, SbH₃, BiH₃։
Ընտրիր ճիշտ պատասխանը
- Ազոտի հիդրիդն է՝
ա) H₂O
բ) NH₃
գ) CH₄ - Ո՞րն է ազոտի օքսիդը։
ա) NO
բ) CO
գ) SO₂ - Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբից։
ա) Cl
բ) P
գ) O
Լրացնել բաց թողնվածը
Ազոտի ենթախմբի տարրերը արտաքին շերտում ունեն ______ էլեկտրոն։
Ազոտի քիմիական նշանն է ______։
Ամոնիակի բանաձևն է ______։