Ինքնաստուգում

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանի՛ր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր։

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Նրանք փակում են իրենց քթի անցքերը և պաշտպանվում իր կուտակված ճարպերով։

2. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև …

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չցանկանա

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց աշխարհը իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն են տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

փափուկ բուրդ

մեծ կենդանի

գեղեցիկ ուղտ

մռայլ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ

7. Տեքստում ընդգծված գոյականները դարձրո՛ւ ածականներ:

գեղեցկությու – գեղեցիկ

բուրդը – բրդոտ

բարձրություն – բարձր

երկարություն – երկար

սապատ – սապատավոր

ուժ – ուժեղ

Մեզանից միլիոն տարի անց ․․․

Ես կարծում եմ, որ մեզնից միլիոն տարի անց չի լինի մարդկություն, կամ շատ քիչ։ Այլ կլինեն ռոբոտներ, որոնք կփորցեն մեծացնել մոլորակը և Մարս մալորակը կմիացնեն Երկիր մոլորակին։ տները կլինեն թռչող և երբ երկրաշարժ լինի, նրանք կբարձրանան վեր։ Կլինեն այնպիսի սարքեր, որ կկարողանան անցիալի մարդկանց վերադարձնել ապագա։ Կլինեին ժամանակի մեքենաներ որոնց օգնությանբ մարդիկ կրող էին գնալ ապագա և վերադառնալ ներկա և գնալ անցյալ և շարունակ ։ Ես կարծում եմ որ երկրում չէր լինի անհնարին բան։

Երևան քաղաքի ձիարձաներ

Սասունցի Դավիթ

Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան
  • Քանդակագործ՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար
  • Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5×2,2×9,3 մետր։
  • Օժտված է մարդկային թուլություններով, որով նրա հերոսական կերպարը դառնում է առավել կենդանի, իրական ու համոզիչ։
Հուշարձան «Սասունցի Դավիթ» (9).JPG

Վարդն Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան
  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար
  • Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։
  • Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի հրամանատարն էր։
Vardan Mamikonyan, (1).JPG

Հայկ Բժշկյանց

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան
  • Ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան
  • Ծնվել է 1887 թվականի փետրվար 6-ին Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին։

Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։

Hayk Bzhishkyan statue, Yerevan, VM 01.jpg

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։

  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ
  • Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան
  • Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։
  • Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։
2014 Erywań, Pomnik generała Andranika Ozaniana.jpg

Մարշալ Բաղրամյան

Մարշալ Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին։

  • Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան
  • Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան
  • Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։
  • , ԽՍՀՄ), Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։

Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:

Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու ա­նաղարտ պահելու մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երեույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:

Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:

Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օ­զոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանու­շակագույն ճառագայթումից:

Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպա­նության խնդիրը:

Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:

Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:

Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղ­տոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղ­ղությամբ: Դրա շնորհիվ՝ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:

Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:

Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգ­ված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտ­րանսպորտի արտանետումներով:

Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:

Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:

  1. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

  1. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:

Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:

  1. Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:

Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:

  1. Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։

Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:

  1. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:

Արդյունաբերությունը, տրանսպորտը, հիմնարկները

Կլիմա: Կլիմայի հիմնական տիպերը

  1. Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները: Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։ Մեր բնակավայրի կլիման ձևավորող հիմնական գործոնը տեղանքի բարձրությունն է:
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային,ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից: Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, իսկ ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա:
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմային բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ: Միջերկրածովային կլիմային բնորոշ են մեղմ և խոնավ ձմեռ, չոր ու շոգ ամառ:

Դասարանում

185․

1․ Կատուն մռմռում էր , երևի նեղացրել էին։

2․ Մարդը նվնվում էր երևի նեղացրել էին։

3․ Նարեն ցատկեց ցանկապատից դուրս։

4․ Շունը ցատկեց ցանկապատից դուրս։

5․ Կատուն ճանկռել է տատիկի ձեռքը։

6․ Թոռնիկը ճանկռել է տատիկի ձեռքը։

186․

ա) Երաշտահավեր

Դեղձունիկներ

Վագրեր

Առյուծներ

Սիրամարգ

բ) Մանուկներ

Երեխա

Պատանիներ

Երիտասարդներ

Մարդիկ

գ) Հատիկներ

Կապիկներ

Ձագուկներ

Կանայք

Տատիկներ

187. Ա խմբի բառերը եզակի են, իսկ Բ խմբի բառերը հոգնակի։

188. ա)

Սար

հայ

կաթիլ

ուսուցիչ

մայր

մատանի

տատ

կատուն

թութակ

գրպան

բ) Սարեր

հայեր

կաթիլներ

ուսուցիչներ

մայրեր

մատանիներ

տատեր

կատուներ

թութակներ

գրպաններ

Ղ․ Աղայան «Մանուկ-խան»

  • Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից  դո՛ւրս  գրիր  5 գոյական, 5 ածական, 5 բայ։

Գոյական – մանուկ, մարդ, եզնատեր, իշատեր, հեքիաթ

Ածական – մեծ, տխմար, իմաստուն, շատ, քիչ

Բայ – սիրել, հասնում է, բղավում է, կանչում է, նայում է

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։

Մանուկ – խան, Սողոմոն, Թիֆլիս, Դանիել, Աստված, Բարեկենդան, Ավագ, Բաղդադ, Մեծ պաս

  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։

Բարեկենդան

Բարեկենդան, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։

Իմաստուն – խելացի, բանիմաց

Համրանալ – պապանձվել

Խնդություն – ուրախություն, հրճվել

Անշուք – հասարակ

Չքավոր – աղքատ, խեղճ, չունևոր

Աղախին – սպասուհի, նաժիշտ

Խուրջին – խարար

Պարգև – նվեր, ընծա

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։

Իմաստուն – հիմար, անխելք

Հարուստ – աղքատ, խեղճ, չունևոր

Անպատիվ – պատվավոր

Տխուր – ուրախ, զվարթ

Խավար – լույս, լուսավոր

Ծանրություն – թեթևություն

  • Դասարանում կրկին դատ կանենք․ պատրաստվի՛ր։

Домашнее задание

Магия чисел: Имя Числительное

Магия чисел — практическая часть

А. Барто. Звонки

Я Володины отметки
Узнаю без дневника.
Если брат приходит с тройкой —
Раздаются три звонка.
Если вдруг у нас в квартире
Начинается трезвон –
Значит, пять или четыре
Получил сегодня он.
Если он приходит с двойкой,
Слышу я издалека:
Раздаются два коротких,
Нерешительных звонка!
Ну, а если единица –
Он тихонько в дверь стучится.

1. Сравни выделенные слова. На какие вопросы они отвечают? Найди числительные.

Тройкой – какой? простые

Три – сколько?, простые

Двойкой – какой? простые

Два – сколько? простые

2. Найди числительные

  • Три,
  • трое,
  • троюродный,
  • тройка,
  • тройник.
  • Пятак,
  • пятый,
  • пятиклассник,
  • пять.

3.  Число 4 символизирует 4 стороны Света: Север, Юг, Запад и Восток. Где еще в природе встречается это число? С чем у тебя ассоциируются числа 2, 3, 7?

7 – Дни неделя

3 – три месяца весны

2 – выходные дни

4. Какие пословицы ты знаешь, где встречаются числа?

Семь раз примерь, один раз отреж.

Одной рукой не хлопнеш.

5. Разбери предложения. Найди знакомые части речи, поставь к ним вопрос, определи род и число и назови их.
Первый луч солнца разбудил девочку.
Солнце встает 365 раз в году.

Первый – какой?, простые, единственное число

365 мно­же­ствен­ное чис­ло, сколько?

6. Спиши и вставь пропущенные буквы (подбери проверочные слова, вспомни правило образования сложных слов, правило -жи, -ши). Выдели числительные.

Верблюд может долго не есть и не пить за счет  запасов жара в горбах. Взрослый верблюд весом в 630 килограммов может потерять в жару около 160 килограммов и не погибнуть. Правда, потом он сразу выпивает от 90 до 135 литров воды. Новорожденный верблюжонок полностью приспособлен к жизни в пустыне. Ходить он начинает через 7-8 часов после рождения. На второй день он уже не отстает от стада