Հունվարի 30-ից-փետրվարի 3

Դասի թեմա ՝ ՙՙԷներգիա՚՚ .Մեխանիկական աշխատանք և էներգիա

Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում:

Մեխանիկական աշխատանքը կախված է կիրառված ուժի մեծությունից և մարմնի անցած ճանապարհից:

Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:

Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ

Եթե մարմնի վրա ազդող F ուժի ուղղությամբ մարմինն անցել է S ճանապարհ, ապա այդ ուժի կատարած աշխատանքը՝ A-ն հավասար է. A=F⋅S

Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի՝ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ (Ջ
1 Ջ-ը այն աշխատանքն է, որը կատարում է 1 Ն ուժը 1 մ ճանապարհի վրա. 1 Ջ =1 Ն ⋅1 մ:

Այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը, կոչվում էներգիա (E):
Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա:

Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: Մեղանիկական աշխատանք է կատարվում այն ժամանակ, երբ մարմնի ուժի օգնությանբ իրը տեղափողում են։
  2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից և ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից:

Դեկտեմբերի 19-ը:

Թեմանների ամփոփում

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Ծանրության ուժ, Երկրի կամ այլ աստղագիտական մարմնի մակերևույթին մոտ գտնվող ցանկացած ֆիզիկական մարմնի վրա ազդող ուժ։

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Հայտնի է, որ մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունները: Եթե մարմինը չի կարող ամբողջությամբ շարժվել, ապա ուժի ազդեցությամբ նրա մասերը կարող են շարժվել իրար նկատմամբ: Այդ դեպքում մարմինը փոխում է իր ձևն ու չափսերը

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Կան մարմնի ձևափոխության երկու տեսակ: Առանձկական և պլաստիկ։ Առանձկականը դա այն է, որ մարմնի վրա ուժ գործադրելուց որոշ ժամանակ անց մարմինը հետ է գալիս իր առաջվա չափի և ձևի: Օրինակ ՝ ռետինը: Իսկ Պպլաստիկը ավելի շատ օգտագործում են խմորի, կավի վրա: Քանի որ այդ դեպքում մարմնի վրա ուժ գործադրելուց հետո մարմինը հետ չի գալիս իր հին չապսի և ձևի:

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Նյուտոն

  1. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Որովհեև ամբողջ քաղաքը ծուխ կլինի եւ մենք մեզ վատ կզգանք:

  1. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։

Երբ երկու նյութ իրար միացնելիս ստանում ենք մեկ այլ նյութ։

  1. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։

Քիմիական երևույթները լինում են 4 տեսակի`

  1. միացման
  2. քայքայման
  3. տեղակալման
  1. Քանի՞ տեսակի ձևափոխություններ գիտեք:
  2. Ի՞նչ է բնութագրում ուժը:
  3. Ի՞նչ տառով ենք նշանակում ուժը:
  4. Կարո՞ղ են արդյոք մարմինները փոխազդել առանց միմյանց հպվելու:

Մետաղական և ոչ մետաղական տարրեր և պարզ նյութեր: Տարրերի տարածվածությունը բնության մեջ

Սովորել՝ Մետաղական և ոչ մետաղական տարրեր և պարզ նյութեր:Տարրերի տարածվածությունը բնության մեջ:

Էջ՝ 58-61

  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Հեղուկ – սնդիկ

Պինդ – պղինձ, ալյումին, մետաղ, կապար, բրոնզ

  1. Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Պինդ – երկաթ, ոսկի, բրոնզ, պղինձ , արծաթ

Հեղուկ – ջուր, ձեթ, նավթ, բենզին

Գազային – թթվածին, գազ, հելիում

  1. Ո՞ր նյութերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:

Թթվածին, ջրածին, արծաթ, պղինձ, երկաթ, ոսկի, բրոնզ, պղինձ, արծաթ

  1. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղևը:

Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը՝ բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոհորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է գրանիտային շերտը՝ 15-35 կմ հաստությամբ։ 

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ

Սովորել Քիմիական տարրերի նշաններըՈ. թեման

Էջ՝ 52-56

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞վ և ե՞րբ է առաջարկել այսօր օգտագործվող քիմիական նշանները:

Այսօր օգտագործվող քիմիական նշաններրը առաջարկել է շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսը

  1. Ի՞նչ սկզբունքով են կազմում քիմիական տարրերի նշանները:Բերեք օրինակներ:

Հիմնականում անվանում են լատիներեն կամ հուներեն անվանումների սզբնատառերով։

  1. Ի՞նչ ծագում ունեն քիմիական տարրերի անվանումները:

Հիմնականում անվանվել են նյութերի լատինական, կամ հունական անվանումների սզբնատառերով: Օրինակ՝ Cu (cuprum), Ca (calcium):  Մի մասն անվանվել են արեգակնային համակարգի մոլորակների անուններով, օրինակ՝ սելեն- Լուսին, տելուր- Երկիր, ուրան, նեպտուն և այլն: Անվանվել են նաև ի պատիվ տարբեր պետությունների: Օրինակ՝ գալիումը Ֆրանսիայի հին անվանումն է, գերմանիումը Գերմանիայի պատվին, և ռութենիում, որը Ռուսաստանի լատինական անվանումն է:
Նյութերն իրենց անվանումները ստացել են  նայև հայտնի գիտնականների պատվին: Այդ նյութերն են՝ էյնշտեյնիում, մենդելեևիում, նոբելիում և այլն:

  1. Քիմիական տարրերի ո՞ր բնութագրերն է արտահայտում քիմիական նշանը:

Քիմիական նշանը տարրի ինչպես որակական այնպես էլ քանակական բնութագիրն է:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է վառելանյութը։

Վերոհիշյալ հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, անվանում են վառելանյութեր։

  1. Բնապահպանական տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են ավելի առավել նախընտրելի։

Պինդ վառելանյութի այրումից ստացվում են մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ։ Այդ պատճառով առավել նպատակահարմար է գազային վառելանյութի օգտագործումը:

  1. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման արդյունքում։

Մոխիր և այլն։