ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ. ԷՐԵԲՈՒՆԻ

ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ. ԷՐԵԲՈՒՆԻ

Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Թագավորության Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը համարվում է Երեւանի ծննդյան վկայականը։ Առձանագրության մեջ Արգիշտի թագավորհ վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ:  Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում
Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:

  • Ե՞րբ է համարվում Երեւանի ծննդյան տարեթիվը։ մ. թ. ա. 782թ
  • Ո՞վ է Երեւան դարձած Էրեբունի քաղաքը կառուցել։ Արգիշտի առաջինը
  • Որտե՞ղ է կառուցվել Էրեբունի քաղաքը։ Արարատյան դաշտում , Հրազդան գետի ափին։
  • Որքա՞ն հին է Երեւանը։ 7240 տարեկան է Երևանը։

10 փաստ Արարատ մարզի մասին

Մարզը անվանվել է բիբլիական Արարատ լեռան անունով: Արարատը Հին Հայաստանի ամենաբարձր լեռն է․ բարձր գագաթը 5165 մ է, իսկ փոքր գագաթի՝ Սիսի բարձրությունը 3925 մ է: 

Արարատ անվանումն է կրում նաև Հայկական բարձրավանդակի խոշորագույն շրջաններից մեկը՝ Արարատի հարթավայրը:

Այս շրջանը հայտնի է եղել հայոց պատմության ընթացքում՝ «Որդան կարմիր» կոչվող ներկով: Ներկը ստացվում է նույն անունն ունեցող միջատից: 

Արարատի մարզը հայտնի է «Խոսրովի անտառ» պետական ​​արգելոցով՝ որը տարածվում է մինչև Գեղամա լեռնաշղթա: 

Արարատի մարզում տեղակայվել Հայաստանի պատմական մայրաքաղաքները՝ Արտաշատը և Դվինը:

Մարզի այլ տեսարժան վայրերից են Խոր Վիրապի վանքը (XVII դ.), Աղջուց վանքը (XIII դ.), Հավուց Թարը (X-XVIII դդ.), Շենացու վանքը (VI – XV դդ.), Կակավաբերդ ամրոցը (IV – XII դար), ինչպես նաև հին մայրաքաղաք Դվինի ավերակները:

Մատենադարանի դիմաց գտնվող արձաների մասին

Roslin statue (Matenadaran) - crop.JPG
Թորոս Ռոսլին

Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն ընթացել է Հռոմկլայում, որտեղ այդ ժամանակ գտնվում էր կաթողիկոսական աթոռանիստը։ Հռոմկլայում պաշտոնավարած կաթողիկոսները մեծ ուշադրություն էին հատկացնում ձեռագրական մշակույթին, գրչության և մատենական նկարչության զարգացմանը։

Commentary to David's psalms - portrait of Grigor Tatevatsi 1449.jpg
Գրիքոր Տատևացու

Գրիգոր Տաթևացու հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1967-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

2014 Erywań, Matenadaran (07).jpg

Անանիա Շիրակացու

Անանիա Շիրակացու հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձան Մովսես Խորենացու.JPG
Մովսես Խորենացի

Մովսես Խորենացու հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձան Մխիթար Գոշի.JPG
Մխիթար Գոշի

Մխիթար Գոշի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1967-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հայ գիտնականներ Թորոս ՌոսլինիԳրիգոր ՏաթևացուԱնանիա ՇիրակացուՄովսես ԽորենացուՄխիթար Գոշի և Ֆրիկի արձանները տեղադրված են ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին։ Մուտքից ոչ հեռու բացօթյա ցուցահանդես է, որտեղ խաչքարեր են ցուցադրված։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ հայտնի նաև որպես Մատենադարան, հին ձեռագրերի պահուստ է, որի հայերեն ձեռագրերի հավաքածուն ամենամեծն է աշխարհում։ Այն հիմնվել է 1959 թվականին և գտնվում է Երևանում։

“Մատենադարան” բառը նշանակում է ձեռագրերի պահուստ։ Այն պարունակում է ավելի քան 17000 ձեռագրեր, 450 հազար փաստաթղթեր և 3000 հին գրքեր։ Ամենահին ձեռագիրը “Վեհամոր Ավետարանն” է, որը թվագրվում է 7-րդ դարով։ Այստեղ կարելի է տեսնել հայկական ամենամեծ գիրքը՝ «Մշո ճառընտիր»-ը (28կգ) և ամենափոքր գիրքը, որը կշռում է 190գրամ։

Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, սկսվել էր 1945-ին, 1959թ.՝ ավարտվել:

Մատենադարանը ոչ միայն թանգարան և պատկերասրահ է, այլ նաև հայտնի հետազոտական և մշակութային կենտրոն։ Այսպիսով, եթե ուզում եք իմանալ ավելին հայոց լեզվի և ձեռագրերի մասին, սա է այն վայրը, որտեղ կարելի է ստանալ ամբողջական տեղեկություն։

Մատենադարանի ճարտարապետությունը

Մատենադարանի շենքը խորանարդաձև է և կառուցված է մոխրագույն բազալտից։ Այն նախագծվել է Մարկ Գրիգորյանի կողմից՝ նեո-հայկական ոճով։ Մոնումենտալ աստիճանները տանում են դեպի Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները։ Արձանի հետևի պատին փորագրված է հայերեն թարգմանված առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

Հայ գիտնականներ Թորոս ՌոսլինիԳրիգոր ՏաթևացուԱնանիա ՇիրակացուՄովսես ԽորենացուՄխիթար Գոշի և Ֆրիկի արձանները տեղադրված են ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին։ Մուտքից ոչ հեռու բացօթյա ցուցահանդես է, որտեղ խաչքարեր են ցուցադրված։

Հայկական ձեռագրերը

Հայկական ձեռագրերը հարուստ են գեղեցիկ և գունազարդ մանրանկարներով, որոնց գույները դեռևս այնքան վառ են, որ թվում է թե բոլորովին վերջերս են ներկվել։ Մանրանկարիչները օգտագործել են միայն բնական ներկեր, ինչպես օրինակ “որդար կարմիր” կոչվող ներկը, որը ստացել են միևնույն անունը կրող միջատից։ 

10-ից ավել փաստ Լոռվա մարզի մասին

Լոռին մ.թ.ա. 2200-1600 թվականներին գոյություն ունեցած միջին բրոնզեդարյան Թռեղք-վանաձորյան մշակույթի օրրաններից է։ Թռեղքյան դամբարանները, ըստ ակադեմիկոս Պիոտրովսկու, «բերեց մեզ հնագույն մշակույթի պատկերը` իր ինքնատիպությամբ և աննախադեպ բարբարոսական շքեղությամբ»։ Թռեղքյան մշակույթի գոյության վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են դամբարանաբլուրներում եղած հուղարկավորությունների սրահների գտածոների միջոցով։ 1931 թվականին խորհրդային կարգերի օրոք կատարված պեղումները վկայում են, որ ժամանակակից Լոռու մարզը, ամենայն հավանականությամբ, բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 1-ին կեսին։

Ըստ Կիրիլ Թումանովի՝ օգտվելով Հայաստանում տիրող խառնակ իրավիճակից և պետականության բացակայության փաստից, ժամանակի ընթացքում Հայաստանի հյուսիսային շրջանները՝ այդ թվում և Գուգարքը, յուրացվում են հարևան Իբերիայի (Վրաց) թագավորության Փառնավազյան արքաների կողմից։ Տաշիրի և Աշոցքի ձեռքբերումից հետո Փառնավազյանները ձեռնամուխ են լինում Վիրքի գերագահության ներքո նոր վարչատարածքային միավորի ձևավորման՝ ի դեմս Սամշվիլդեի էրիսթավության, որի կազմի մեջ էլ ներառվում են հյուսիսային հայկական տարածքները։ Սելևկյանների տերության թուլացման արդյունքում մ․թ․ա․ 189 թվականին Արտաշեսյանների արքայատոհմը վերականգնում է Մեծ Հայքի թագավորությունը, իսկ հիմնադիր-արքա Արտաշես Ա Բարեպաշտի միավորիչ գործունեության արդյունքում Գուգարքն ու Կղարջքը վերադարձվում են Հայաստանին։ 1-ին դարի սկզբին Արտաշեսյանների թագավորությունն անկում է ապրում։ Օգտվելով կենտրոնական իշխանության բացակայությունիվ՝ Իբերիան վերստին իր վերահսկողությունը հյուսիսային Հայաստանի նկատմամբ, սակայն այդ իրավիճակը երկար չի շարունակվում, քանի որ նույն դարավերջին՝ 66 թվականին, Արշակունիների տոհմը վերականգնում է Մեծ Հայքի անկախությունն ու վրացիների կողմից զբաղեցված հայկական տարածքները։

387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո Լոռին կարճ ժամանակահատվածով անցնում է Իբերիային, սակայն կարճ ժամանակ անց Արշակունիները վերադարձնում են այն, և Լոռին շարունակում է մնալ հայոց պետականության կազմում մինչև Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումը։ Պատմիչներ Ղազար Փարպեցին և Եղիշեն նշում են, որ Տաշիրի իշխանները 450-451 թվականներին մասնակցում են Սասանյանների դեմ ապստամբությանը։ Հայտնի է, որ այս շրջանում Գուգարքի բդեշխ Վազգենը, որը հետագայում կրոնափոխ է լինում և դավաճանում հայրենիքը, ամուսնացած է եղել ապստամբական շարժման առաջնորդ Վարդան Մամիկոնյանի ստեր՝ Շուշանիկի հետ։

5-րդ դարում Տաշիրը դառնում է առանձին իշխանություն, իսկ 7-րդ դարում՝ վերադառնում բդեշխության կարգավիճակին։ 9-րդ դարում Տաշիրին տիրում է Աշոտ Ա Կյուրոպաղատի որդի Գուարամ Մամփալին։ Հայտնի է, որ վերջիններս նախկինում չեն եղել այս տարածքների տերերը։ 876 թվականին Գուարամը Գուգարաց հողերը և Աշոցքը հանձնում է իր փեսա Աշոտին՝ Հայաստանի ապագա արքային։

View from Dsegh.JPG
Фотография №2 - " Хосровский лес, Армения", место сьемки – Хосровский лес ( Гегаркуник, Армения). Армения, Гегаркуник
Lori in Armenia.svg