Հունվարյան ճամբար օր 10

Այսօր մենք գնացինք ընկեր Գներլ մոտ, ռոբոտաշինության դասարան։ Այնտեղ լազերով կտրեցինք այն հաեյու հենարանը, որը պատրաստել էինք կավից։ Այնուհետև մենք պատարաստեցինք խաչապուրի, ստացվել էր շաաատ համեղ։

Շաբաթվա ամփոփում

Մենք շատ հետաքրքիր բաներ ենք պատրաստել։ Թռչնատառերով գեղեցիկ զարդեր, հայկական տարազով աղջիկ, որը դարձավ վզնոց, նկարել ենք տան մակետ։ Մենք նաև գնացել ենք սահադաշտ։ Ես սովորեցի կարել, գեղեցիկ նկարել, սովորեցի ու հասկացա թե ինչ է Արհեստական բանականությունը։ Սպասելիքներս արդարացված են։ 

Հունվարյան ճամբար օր 5

Այսօր մենք գնացինք սահադաշտ, որտեղ շատ լավ սահեցինք, իհարկե մի քիչ անգամ ընկել եմ, բայց շատ լավ քշել եմ: Մեկ ժամ քշելուց հետո նկարվեցինք ևճանապրհ ընկանք դեպի դպրոց: Դպրոցում հանգստացանք նաև մեզ հուրասիրեցին քաղցրավենիք այնուհետև պատրասվեցինք որպեսզի գնանք տուն:

Հունվարյան ճամբար օր 3

Այսօր մենք նկարեցինք թղթի վրա տարազով աղջիկ այնուհետև նկարեցինք կտորի վրա, որը ապագայում կդառնա վզնոց ; Այսօր նաև մեզ այցելեցին Ավագ դպրոցի սովորողները, զրուցեցինք ռոբոտների նրանց ազդեցությունը մարդկանց վրա և արդյոք ռոբոտները օգնում են մարդկանց; Խոսեցինք մի կայքի մասին որն ցանկացած հարցի կպատասխանի մանրամասնորեն; Այս օրը ես շատ հավանեցի;