Երորդ օրը նույնպես անցավ շատ հետաքրքիր։ Մենք իրականացրեցինք սովորող-սովորեցնող նախագծը, քոլեջի սովորողները մեզ սովորեցրին օգտվել Canva ծրագրից։ Օրն ամփոփեցինք սեղանի շուրջ՝ թեյախմությամբ և թեյի մասին անգլերեն լեզվով քննարկմամբ։
Հաջորդ օրը բաժանվեցինք երկու խմբի։ Հմուտ և ստեղծագործ թիմերի շնորհիվ ունեցանք իրական ճամբարային խառնաշփոթ և համեղ ուտեստներ։ Ամեն խումբը քննարկեց թե ինչ պետք է պատրաստեն։ Ձեռքի տակ ունեցած մթերքով պատրաստեցինք համեղ ուտեստներ։
Իսկ այսօր մենք մասնակցեցինք Մտքերի խաչմերուկ խաղին և գրավեցինք 2 – րդ տեղը։
Բայց շարունակվելու են արկածները մեր շատ սիրելի ընկեր Անահիտի հետ։