Ի՞նչ է հավասարումը։
բլից հարցերCategory: Մաթեմատիկա և երևակայություն
Իմ կազմած խնդիրը
Արտուշիկը ունի համակարգիչների խանութ, որում գնտնվում է 500 համակարգիչ, նրա խանութից գնեցին 267 համակարգիչ, իսկ հաջորդ օրը նրա խանութ բերեցին ևս 792 համակարգիչ մեկ ամսում գնեցին 700 համակարգիչ նա պատվիրեց 1000 համակարգիչ։ Քանի համակարգիչ կա նրա խանութում։
500 – 267 = 233
233 + 792 = 1025
1025 – 700 = 325
325 + 1000 = 1325
Մաթեմատիկա
Նարեն ուներ խանութ, որի պահեստում կար 230 խնձոր։ Նա մասնակցեց մրձույթի և շահեց ևս 498 խնձոր։ 222 խնձոր գնեցին, իսկ հաջորդ օրը 500 խնձոր ավելացավ, Քանի խնձոր կա պահեստում;
230 + 498 = 728
728 – 222 = 506
506 + 500 = 1006
1006
Նախագիծ
Նախագիծ՝ Նվիրելու իմ ալգորիթմ
Ժամկետներ՝ մարտի 8— ապրիլի 7
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ընթացք
Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր եկամուտներով նվեր գնելու ալգորիթմը․

- ընտրում է այն նվերը, որը կցանկանար նվիրել մայրիկին, քույրիկին, տատիկին կանանց միամսյակի կապակցությամբ,
- Մայրիկին և տատիկին, ծաղկեփունջ;
- Փնտրելով խանութներում ընտրված նվերի արժեքը, փորձում է պազել, թե ինչպես կարող է գնել այդ նվերը իր խնայողություններով, եթե ոչ մեկից այդ նպատակով գումար չվերցնի,
- 6000×2 = 12000 Մեր բյուջետը կազմում է 8000 դրամ; Օրական +1000 դրամ = 2 օր-ում = 12000 դրամ;
- Նա ներկայացնում է իր <<եկամուտները>> և օրական, շաբաթական ծախսերը,
- Հաշվում ենք, թե ոչ այնքան կարևոր ծախսերի կրճատման և խնայողության դեպքում, որքան ժամանակում կարող է սովորողը գնել իր ցանկացած նվերը։ 4 օր-ում
Արդյունքները գրանցում ենք բլոգներում։
Իմ կազմած խնդիրները
1․ Մեքենայում կա 10 հաճախորդ ճանապարհի կեսին 5 – ը իջան 6 – ը մտան, քանի մարդ կա մեքենայում։ 12
2․ Արամի մայրը ունի 3 տղա, փոքրի անունը Դավիթ է, իսկ մեծի անունը Արսեն է; Ինչ է միյուս տղայի անունը; Արամ
3․ Այն ի՞նչն է, որ պատկանում է ձեզ, բայց ուրիշներն ավելի շատ են օգտագործում։
Անուն
4. Արդյոք աքաղաղը կարո՞ղ է իրեն թռչուն անվանել։
Ոչ, քանի որ աքաղաղը չի կարող խոսել։
5. Այն ի՞նչն է, որ կարելի է պատրաստել, բայց ուտել չի կարելի։
Դասերը
6. Քառակուսի սեղանի մի անկյունը կտրեցին։ Քանի՞ անկյուն ունի այժմ սեղանը։
5
7. Ի՞նչը չի մտնի ամենամեծ կաթսայի մեջ։
Նրա կափարիչը
8. Տղան աջ ձեռքում բռնել է մեկ կիլոգրամ երկաթ, իսկ ձախում մեկ կիլոգրամ բամբակ։ Ո՞ր ձեռքն է ավելի շատ ծանրաբեռնված։
հավասար են
9. Ո՞ր կենդանիներն են միշտ բաց աչքերով քնում։
ձկները
10. Ինչո՞ւ մացառախոզը չի կարող խեղդվել։
Որովհետև մացառախոզի փշերի մեջ դատարկ է։
11. Ո՞րն է ամենաբարձր խոտը։
Եղեգները
12. Աննան թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի։ Ստացավ 9։ Ի՞նչ թիվ է մտապահել Աննան։
9×2=18
18:3=6
6+4=10
10-2=8
13. Սոճու վրա 40 նարինջ էր աճել։ Նրանցից 10-ը հասունացավ ու ցած ընկավ։ Քանի՞ նարինջ մնաց սոճու վրա։
Սոճու վրա նարինջ չի աճում
14.Կարենն ու Կարինեն միասին քայլեցին 5կմ։ Քանի՞ կիլոմետր քայլեց նրանցից յուրաքանչյուրը։
5
15. Իմ հայրը որդի ունի, բայց ես եղբայր չունեմ։ Այդ ինչպե՞ս։
Հենց նա էլ որդին է
16. Սոնան 5 տարեկան է, իսկ Սուրենը՝ 7։ Որքա՞ն կլինի նրանց տարիքային տարբերությունը 3 տարի հետո։
2
17. Մի ջայլամը թռավ դեպի լճակը 5 րոպեում, իսկ մյուսը՝ 10 րոպեում։ Ո՞ր ջայլամն ավելի արագ թռավ։
Ջայլամները թռչել չգիտեն
Կրթություն ստանալն իմ իրավունքն է
| Հոդված 20. | Սովորողի իրավունքներն ու պարտականությունները |
1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
2. Սովորողն իրավունք ունի`
1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3. Սովորողը պարտավոր է`
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
| Հոդված 21. | Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:
2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն:
3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`
1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.
2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:
5. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:
6. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով:
| Հոդված 22. | Սովորողների առողջության պահպանումը |
1. Ուսումնական հաստատությունն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
2. Սովորողների առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:
| Հոդված 23. | Սովորողների խրախուսումը |
1. Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։