Մայրենի Տնային առաջադրանք

Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:

1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց, հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:

2.Տիզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:

2. Տեքստը վերականգնիր՝ պարբերությունները վերադասավորելով։։

Մարդը քարի դարից է բնակություն հաստատել Վաղարշապատ-էջմիածնի տարածքում: Մեր թվականությունից առաջ վեցերորդ դարում այստեղ Վարդգեսավան բնակա­վայրն է կառուցվել: Հետագայում, արդեն մեր թվարկության երկրորդ դարում, Արշակունի Վաղարշ Առաջին թագավորը քաղաքը պատսպապատել Է, Վաղարշապատ վերանվանել և մայրաքաղաք դարձրել:

Երբ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հայտարարվեց, Մայր տաճարր Վաղարշա­պատում կաոուցվեց և էջմիածին անվանվեց:

Ավանդությունն այդ անվան ծագումն այսպես է բացատրում: Գրիգոր Լուսավորչին մի տեսիլ է երևում, որ երկնքից հայտնված հրեղեն սյան միջով Քրիստոսը երկիր է իջնում և ձեռքի ոսկե մուրճով ցույց տալիս Վաղարշապատի Սանդա­րամետ բլուրը, իբրև տաճարի կառուցման վայր: Տաճարը հենց այդտեղ էլ հիմնում են և նրան տալիս են Էջմիածին անունը: Այսինքն, դա այն տեղն է, որտեղ իջել է Աստծո միա­ծին որդին՝ Քրիստոսը:

3. Ավետիք Իսահակյան, Ուշինարա (հնդկական զրույց):

1.Հարցեր և առաջադրանքներ։

2.Բնութագրիր Ուշինարային՝

մանրամասնորեն,

Ուշինարան շատ հարուս էր, բայց եսասեր չէր։ Նա ապրում էր համեստ կյանքով, ուներ համեստ և գեղեցիկ տնակներ։ Նրա տան դռները շատ ճոխ էին, բոլորի առաջ դռները բաց էր։

մեկ բառով – բարի

3.Դուրս գրիր այն հատվածը, որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը։

Քանի որ դատավորը աղավնուն չէր տալիս անգղին, անգղն առաջարկ, որ դատավորը իր մարմնից այնքան հատված տա, որքան որ կշռում էր աղավնու քաշը:

4.Այլ կեպ վերնագրիր զրույցը։

Աղավնու փրկությունը

Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

1.Դանիել Վարուժանի <<Անդաստան>> ստեղծագործությունը։

2.Փորձիր բանաստեղծությունն ամբողջությամբ սովորել անգիր։

3.Ներկայացրու բանաստեղծի լավատեսական հայացքները ստեղծագործության մեջ։

Դանիել Վարուժանը այս բանաստեղծությունով ուզեցել է սեր և խաղաղություն նվիրել աշխարհի չորս կողմերին։ Բանաստեղծության մեջ ասվում է, որ տարբեր կողմերը տարբեր բարիքներ ունեն։

4.Պատմիր Սեբաստացի կրթահամալիրում նշվող տոների մասին և ներկայացրու, թե որն է քո ամենսասիրած տոնն այստեղ։

Սեբաստացի կրթահամալիրում նշվում են տարբեր տոներ օրինակ՝  հարիսայի ծեսը, ամանորյա մեդիաուրբաթը, Սեբաստացու օրերը և այլն: Ամեն տոն ինձ համար էլ շատ լավն է անցնում և մեծ շուքով։ Բայց ամենաշատը ինձ դուր է գալիս ամանորյա մեդիաուրբաթը, որովհետև անցկացվում է մեծ շուքով պատրաստում են զարդեր, փայլեր, տոնածառ ամեն ինչ շատ լավ է։ Նաև սիրում եմ ցուցահանդես-վաճառքը, որովհետև լինում է հյուրասիրություն, գալիս են շատ հյուրեր, իսկ ամենակարևորը լինում է մեդիաուրբաթ։

Լրացուցիչ առաջադրանքներ։

Լրացրու բաց թողնված տառերը։

Իմ սրտի լեզուն

Լեզուն, լինելով ազգային մտածողության հաճելի, իր մեջ ամփոփում է դարերի ու հազարամյակների հարուստ ժառանգություն: Մեր լեզուն մեր միտքն է, մեր գոյությունը, ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման բացառիկ գործիքը: Դարեր շարունակ մեր լեզուն փրկել է մեզ օտարներին ձուլվելու վտանգից, լեզվի միջոցով ենք պահպանել մեր մշակույթը:

Իմ սրտի լեզուն հայերենն է: Սա միայն գեղեցիկ արտահայտություն չէ, որն հաճախ կրկնում եմ: Ես մտածում, խոսում, կարդում, գրում և զգում եմ հայերենով: 21-րդ դարում օտար լեզուների իմացությունը կենսական անհրաժեշտություն է, բայց դա չպետք է լինի մայրենիի հաշվին:

Սթափվել է պետք: Լեզուն հզոր ուժ է ու այն պետք է անսասան մնա: Սովորեք տասնյակ օտար լեզուներ, բայց առանց մայրենի լեզվի իմացության ու գործածության դա գրեթե արժեք չի ունենա:

Լեզուն սոսկ հաղորդակցման միջոց չէ: Այն արվեստ է` բազմակողմանի, ընդգրկուն ու բովանդակ: Մեր լեզուն մենք ինքներս ենք:

Առաջադրանք։

Պատմիր քո սրտի լեզվի մասին։

Համո Սահյան
Անտառում


Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում՝

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,

Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Եվ որսկանը թաց խոտերի միջին

Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային

Եվ արձագանքներ կային անտառում,

Օրոր էր ասում աշունն անտառին,

Սակայն անտառի քունը չէր տանում։

Ո՞վ է քո սրտի բանաստեղծը։ Պատմիր նրա մասին։

Իմ սիրած բանաստեղծը Հովհանես Թումանյանն է։ Շատ եմ սիրում նրա հեքիաթներից <<Անբան Հուռին>>։ Ճիշտ Հովհանես Թումանյանը մահացավ, բայց նրա հետևից թողեց մի շատ կարևոր բան հեքիաթներ, և բոլորը սիրում են նրա հեքիաթները։

Միջագետքի տերությունները

Դաս 2։ Միջագետքի տերությունները

Հարցեր
• Մի քանի նախադասությամբ պատմեք Ասորեստանի և ասորեստանյան արքաների մասին։

Ասորեստանը ստեղծվեց Միջագետքի Հյուսիսում, Ք․ա․ XX դարում։ Ասորետանյան արքաները շատ դաժան էին, նրանք գրավում էին երկրներ, ավերում քաղաքները, սպանում մարդկանց կամ ստրկության վաճառում։
• Բաբելոնն ու՞մ օրոք վերածվեց հզոր պետության։ Մինչև ու՞ր էին հասնում նրա սահմանները։ Այն տարածվում էր Իրանական սարահարթից մինչև Միջերկրական ծով։ Բաբելոնը վերածվեց հզոր պետության Նաբուգուդունոսոր արքայի օրոք։

Դասագիրք, էջ 29-31
Տեսաֆիլմ

Մայրենի․ Տնային առաջադրանք

Իսկ գիտեի՞ր որ․․․

  1. Լրացրու բաց թողնված տառերը։

Ներկայումս Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյանների մշակութային գործունեությունը
համեմատաբար փոքր բաժին ունի հայագիտության և‚ մանավանդ‚ հայ գեղարվեստական
համընդ․․․անուր զարգացման շղթայում։ Նրանց վեր․․․ին շրջանի գործերից հիշատակելի են Պողոս
Անանյանի «Սեբեոսի պատմության գրքի մասին մի քանի լուսաբանություններ» ։ Երկու միաբանությունների ավագ ու տարեց ան․․․ամները հետաքրքիր բանասիրական հոդվածներով շարունակում են հանդես գալ «Բազմավեպում» և
«Հանդես Ամս․․․րյա»-ում։

2,Պատմիր Հարիսայի տոնի մասին։( Ե՞րբ է տոնվում այն կրթահամալիրում,ինչպե՞ս, և ինչպե՞ս ես դու պատրաստվում։)

Հարիսայի տոնը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: 1983թ-ից սկսած այստեղ Մուսալեռան ճակատամարտի հերոսների պատվին ամենամյա տոնակատարություն է կազմակերպվում: 

Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Իրենց հերթին առևտրականները տեղավորվում են տարածքում, քանի որ առավոտյան ժողովուրդը գալու է օծված հարիսայի հետևից. հարևան գյուղերից էլ ուսուցիչները դպրոցականների են բերում էքսկուրսիայի…. ու այդպես ամեն  տարի: Դուք կարող եք մասնակցել Հարիսայի փառատոնին՝ ընտրելով «Տուր Սուրբ Էջմիածին» փաթեթը:

3. Դանիել Վարուժանի <<Անդաստան>> ստեղծագործությունը։

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձիր սովորել ստեղծագործության առաջին տունը։

2.Բացատրիր <<Անդաստան>> բառը։

Անդաստան – դաշտ

3.Դուրս գրիր և փորձիր բացատրել քեզ անծանոթ բառերը։

չունեմ

Տնային աշխատանք մայրենի

<<Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն>>:

Սիրելիներ , այս ամիսը մեզ համար կլինի առավել հետաքրիր ու բազմաբովանդակ,որովհետևմեզ մոտ սեբաստացիական օրեր են ։

1.Մխիթարյան միաբանության, Մխիթարյան միաբանության մասին։

Մխիթարյան միաբանությունը (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է հայ կաթոլիկ եկեղեցեու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին,Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։

Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

2. Լրացնել բաց թողնված տառերը։

Ընդամենը ինը հոգի էին հայազգի այն վարդապետները‚ որոնք հալածանքներից
մազապուրծ‚ իրենց քառասներկուամյա առաջնորդի՝ Մխիթար‚ որդի Պետրոսի Սեբաստացու
ղեկավարությամբ‚ 1717 թվականի աշնանը հաստատվեցին Վենետիկի հարավ գտնվող Սուրբ
Ղազար կղզում։ Միաբանությունը‚ որը սկզբում ուներ «Որդեգիր կուսին‚ վարդապետ
ապաշխարհության» անվանումը‚ ոչնչով հայտնի չէր‚ նրա ծավալելիք գործունեության մասին
հակասական և անորոշ կարծիքներ կային‚ և զարմանալի չէր‚ որ Վատիկանի կարդինալների
խորհուրդը նրանց պետք է հատկացներ հենց Սուրբ Ղազարը՝ անշուք մի կղզի‚ որը շուրջ երկու
դար եղել էր բորորների կայան‚ ուներ ընդամենը մեկ ջրհոր ու մի խարխուլ աղոթատուն‚ և այդ
ժամանակ կատարելապես անտեր էր ու անունակ։

3. Ես Սեբաստացի եմ ։Պատմիր , թե ինչով է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։ Եթե ինքդն դպրոց ստեղծեիր, ապա ինչպիսին կլիներ այն։

Իմ դպրոցը տարբերվում է նրանով, որ մենք համակարգիչներով ենք աշխատում, և չենք օգտագործում տետր;

Ես կպատրաստեյ այնպիսի դպրոց որտեղ տնային աշխատանք չկա։

Մայրենի տնայրի աշխատանք

Համո Սահյան Աշուն

անգիր սովորել


Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,

Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ -ԱՍՈՒՅԹՆԵՐ

Կարդալ ասույթները և բացատրել։

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ -ԱՍՈՒՅԹՆԵՐ

     *Հայերեն չեմ գրեր,բայց հայերեն կը նայիմ աշխարհին:

     *Ես իմ կյանքը կը գրեմ…Ինձի համար գրել և ապրել կյանքը` նույնն են:

     *Կը գրեմ,որովհետև ինձի համար ավելի քաղաքակիրթ կամ վայելուչ բան չկա ընելիք:

Կարծր – հոմանիշ – պինդ

Կարծր-հականիշ – փափուկ

Քնքուշ-հոմանիշ – սիրալիր

Քնքուշ–հականիշ- կոպիտ

Ծածուկ – հոմանիշ – թաքուն 

Ծածուկ-հականիշ – բացահայտ

Ինքնաստուգում

Հոմանիշպփփ՝

զվարդ – ուրախ

ուտելիք – ուտեստ

սպիտակ – ճերմակ

ալ – կարմիր

վախ – ահ

Հականիշ

սև – սպիտակ

լույս – մութ

խոնավ – չոր

ուրախ – տխուր

սառը – տաք

Դարծվացքներ

Ատամները քոր գալ

նախիրի միջից գնացիր էշի ճակատը պաչեցիր

ջրի բերած ջրի տարած

պապը ամեն անգամ փլաֆ չի ուտի

երկու ոտքը դնել մի կոշիկի մեջ;

Մայրենի

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ – տղա, անտառ
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – տղայի, անտառի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – տղային, անտառին
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – տղային, անտառը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – տղայից, անտառից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – տղայով, անտառով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ – տղայի մեջ, անտառի մեջ կամ անտառում

Ընթերցանություն

Հովհաննես Թումանյան , Անգին քարը

Հարցեր և առաջադրանքներ

1.Բնութագրիր հեքիաթում ապրող ժողորդին. ներկայացրու նրա`

ա) թագավորությունը

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը ուներ շատ մեծ թագավորություն, ապրում էր ճոխ հարստության մեջ և շատ բարի էր։

բ) հետաքրքրասիրությունը

գ)աստվածավախությունը,

դ) բարյացակամությունը:

2.Բնութագրիր Իբրահիմին

Նախանձ էր, չար և ագահ

Գտիր այն հատվածը , որտեղ ասվում է, թե որն է երջանկությունը:

«Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…»՛

Ինչո՞ւ է հեքիաթը վերնագրված <<Անգին քարը>>

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։

2. Տրված բառերի գործիական հոլովաձևերը( ումո՞վ , ինչո՞վ) կազմիր։

ա) Որդիով, հայրով, քույրով, քաղաքով, անտառով, փողոցով:

բ) Ուրախությունով, քաջությունով, օգնությունով:

Հոլովներ

Հոլովե՛լ տրված բառերը:

Եղևնի, հայր, ծնող, աշուն, ճանապարհ

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ – եղևնի, հայր, ծնող, աշուն, ճանապարհ
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – եղևնու, հոր, ծնողի, աշնան, ճանապարհի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – եղևնուն, հայրիկին, ծնողին, աշնան, ճանապարհին
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – եղևնուն, հայրիկին, ծնողին, աշնան, ճանապարհին
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – եղևնուց, հորից, ծնողից, աշնանից, ճանապարհից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – եղևնիով, հորով, ծնողով, աշունով, ճանապարհով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ – եղևնու մեջ, եղևնում, հոր մեջ, հայրիկում, ծնողի մեջ, աշնան մեջ, ճանապարհի մեջ, ճանապարհում

Հոլովել տրված բառերը:

Եղևնի

հայր

ծնող

աշուն

ճանապարհ

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ –եղևնի,հայր,ծնող,աշուն,ճանապարհ
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – եղևնու,հոր,ծնողի,աշնան,ճանապարհի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – եղևնուն,հայրիկին,ծնողին,աշնան,ճանապարհին
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – եղևնուն,հայրիկին,ծնողին,աշնան,ճանապարհին
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – եղևնուց,հորից,ծնողից,աշնանից,ճանապարհից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – եղևնիով,հորով,ծնողով,աշունով,ճանապարհով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ -եղևնու մեջ,եղևնում,հոր մեջ,հայրիկում,ծնողի մեջ,աշնան մեջ,ճանապարհի մեջ,ճանապարհում: