Մայիս ամսվա ինքնաստուգում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի: 

Գոյական – գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի

Ածական – խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել: 

Իշխան, ճեղք, շքեղություն, ուսուցում, դեղնություն, բժիշկ, հյուսք

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ 

Գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիկ, կանայք

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

Հատուկ – Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան

Հասարակ – ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ:

Բարեկամ – բարդ

Գրավոր – ածանցավոր

Ծով – պարզ

Լուսամուտ – բարդ

Անպետք – ածանցավոր

Հողոտ – ածանցավոր

Գնորդ – ածանցավոր

Ամառ – պարզ

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ: 

Կաթնային, խորհրդավոր, գետակ, հեռավորություն, քարոտ, ամպոտ

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։ 

Նրա աղջիկը խելացի է։

Լույսերը դանդաղ մարում էր։

Շան ձագը գնդակով վազեց տուն։

Մայրիկը վազեց տուն, որովհետև անձրև էր գալիս։

Մայրենի

224. Առաջին խմբի բառերը սովորական բառեր են, իսկ երկրորդ և երրորդ խմբի բառերին ավելանալով ավելի և ամենից ածանցները դառնում են համեմատելի բառեր:

225. Ամենավատ – ամենից վատ, վատագույն

Գեղեցկագույն – ամենագեղեցիկ, ամենից փոքր

Բարձրագույն – ամենաբարձր, ամենից բարձր

Ամենաազնիվ – ամենից ազնիվ, ազնվագույն

Ամենից հզոր – ամենահզոր, հզորագույն

Ամենից ահեղ – ամենաահեղ, ահարկու

Համեստագույն – ամենահամեստ, ամենից համեստ

Ամենահին – ամենից հին, հնագույն

Ամենից ցածր – ամենացածր, ցածրագույն

Ամենալուրջ – ամենից լուրջ, լրջագույն

Ամենից ահեղ – ամենաահեղ, ահեղագույն

226. Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել – ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել – հնագույն բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել։

Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են – ամենից լայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են – լայնարձակ ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են։

Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը <<կուրու>> կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում։ (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել։ Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել։) – Մեր մոլորակի վրա հանդիպող ամենահազվադեպ հիվանդությունը <<կուրու>> կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում։

Ամենից թանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած <<Աստվածաշունչն >>է, որի մեկ օրինակի համար 1926թ․ երեսունհինգ հազար դոլար են վճարել – ամենաթանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած <<Աստվածաշունչն >>է, որի մեկ օրինակի համար 1926թ․ երեսունհինգ հազար դոլար են վճարել։

Դասարանում

 221․

Երբ լեռնային տափաստաններից բարձրանում ենք դեպի խոտավետ մարգագետինները և գնում դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհը աղքատանում է: Մշուշապատ լեռնագագաթներին ամենից շատ վայրի ոչխարներն են ու մորուքավոր քարայծներ են լինում: Նրանք սիրում են կանգնել բարձր ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ անմատչելի սարերին ու դաշտերին:

Մայրենի տնաին

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 216, 217, 218, 219, 220 վարժությունները: Ածական( կարդա, ծանոթացիր ածականի տեսակներին)

215․

Քյոնիսբերգում

մոլորակի

համակարգի

տիեզերքի

ընթացքում

քազաք

գյուղի

Քյոնիսբերգը

216․

Գեղեցիկ , հմայիչ , բարձրահասակ , կապուտաչիա , քույր։

Ցածրահասակ , մարզված , հումորով , հարուստ , եղբայր։

Աշխատասեր , երկարածամ , կենդանասեր , համեստ , մայր։

Պայքարող , ջերմ , սիրալիր , հայրենասեր , բարի , հայր։

Համեղ պատրաստող , հարմարվող , միջին հասակի , տատիկ։

Փնթփնթան , չհարմարվող , տգեղ , ծխախոտի սիրահար , պապիկ։

217․

Իսրտե

վախկոտ

քարե

մայրիկ

երկնաին

արևոտ

փայտե

լեռնաին

փողոցաին

երկաթե

օդային

ծաղկավոր

եղբայրները

ոսկեզոծ

արծաթով

ծովաին

Ամերիկյան

Ֆրանսական

Գերմանական

218․

Հնագույն, լայն, հին, ուժեղ, ճկուն, հաստատակամ, հունական, անբաժանելի – մնում է սովորական ձևը։

219․ Դաժան, խեղճ, իսկական, վայրենի, թշվառ, գիտակ, արցունքանմնան, սուտ, կեղծավոր։

220․ Անջուր, վայրի, անանցանելի, ամենալայն, ամենաերկար։

Ածական – ընդարձակ, լուռ, զարմանալով, սարսափ, դատարկ, սով, խիղճ, սխալ, ամենազոր, հանճար

Մայրենի

  1. Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը դերերով պատմե՛լ սովորիր:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող  բոլոր առաջադրանքները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
  3. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
  4. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
  5. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
  6. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ:

Մայրենի

  1. Շաբաթվա բացթողումներդ լրացրո՛ւ։
  2.  Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի առաջին մասը:
  3. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն առաջին մասի)։
  4. Վերնագրի՛ր առաջին մասը: Ջուլհակը
  5. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր առաջին մասի վերաբերյալ: Ինչու է պատմվածքի անունը Հնարագետ ջուլհակ;

Մայենի

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքի երկրորդ  մասը:
  2. Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը (միայն երկրորդ մասի)։
  3. Վերնագրի՛ր երկրորդ մասը: Թագավորը և հանելուկը։
  4. Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երկրորդ մասի վերաբերյալ: Ինչու չեին կարող գուշակել հանելուկի պատասխանը, ինչպես մտածեց հանելուկը թագավորը։

Հնարագետ ջուլհակը

1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:

Լուռ ու մունջ – անջայն, անխոս

Դատարկ – փուչ

Երկյուղ – ահ, սարսափ, վախ

Միմյանց – իրար

Սաստկացավ – ուժգին, խիստ, շատ, չափազանց

Փարատել – բուժել

  1. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:

Տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել – թշնամին մարդկանց վախի մեջ է պահում

Լուն ուղտ շինել – մեծացնել, փոքրիկ աննշան բանին մեծ նշանակություն տալ

Ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը – հիվանդությունով հիվանդան երկիրը կդատարկվի

Ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին – փոխանակ ունքը սարքի, աչքն է փչացնում

Ինքնաստուգում

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանի՛ր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր։

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Նրանք փակում են իրենց քթի անցքերը և պաշտպանվում իր կուտակված ճարպերով։

2. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև …

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չցանկանա

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց աշխարհը իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն են տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

փափուկ բուրդ

մեծ կենդանի

գեղեցիկ ուղտ

մռայլ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ

7. Տեքստում ընդգծված գոյականները դարձրո՛ւ ածականներ:

գեղեցկությու – գեղեցիկ

բուրդը – բրդոտ

բարձրություն – բարձր

երկարություն – երկար

սապատ – սապատավոր

ուժ – ուժեղ