Բաց թողնված տառերը լրացրո՛ւ

Մի անքամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուրք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուրք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույքի «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Բառի բաղադրիչները

Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Գրի՛ր տեսակն ըստ կազմության(պարզ, բարդ, ածանցավոր):

Օրինակ՝

գետակ— գետ(արմատ)+ ակ(ածանց), ածանցավոր

ջրաղաց— ջուր(արմատ)+աղաց(արմատ), բարդ

Արևային, վերջալույս, առավոտ,  ծաղիկ, ծաղկանոց, թփուտ, տերևաթափ, ոսկեզօծ, ոսկյա, արծաթ:

Արևային-ածանցավոր

վերջալույս-բարդ

առավոտ-պարզ

ծաղիկ-պարզ

ծաղկանոց-ածանցավոր

թփուտ-պարզ

տերևաթափ-բարդ

ոսկեզօծ-բարդ

ոսկյա- ածանցավոր

արծաթ-պարզ

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  • Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:
  • Կաղանդ-Նոր տարի:
  • Կաղանդ պապա-Ձմեռ պապ:
  • Չհատնել-Վերջանալ:
  • Անուշապուր-Ապուր:
  • Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
  • 500 գ աշուրացու ցորեն, 250 գ չամիչ, 250 գ ծիրանի չիր, կես փաթեթ կարտոֆիլի օսլա, 1 շերեփ վարդաջուր, 1 կգ շաքարավազ, մի պտղունց աղ, վրան զարդարելու համար` դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ, 1 փաթեթ սոճու կոնգոմ /պիստակ/:
  • Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
  • Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև,  ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:

Օրինակ՝

պարզ-դաս

ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)

բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)

արև-պարզ

  ընկերական-ածանցավոր

անխելք-ածանցավոր

վերջալույս-բարդ

սեղան-ածանցավոր

ճաշասենյակ-բարդ

Երջանիկ Խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Զմրուխտյա-զմրուխտից

Ջրաղաց-Հացահատիկ աղալու ջրային աղաց՝ աղորիք:

չիբուխ-ծխափող

մացառ-Փշոտ թփաբույս:

 քարավան-Բեռնատար գրաստների (ձիերի, ուղտերի ևն)՝ բեռներ ու մարդկանց:

հովասուն-Հով տեղերում սնված՝ մեծացած՝ ապրած: Հով, զով:

 բուխարիկի-Պատի մեջ շինված վառարան՝ մեծ ու բաց կրակարանով:

երերուն-Երերացող, տարուբերվող:

թևին է տալիս- Ձեռքին է հարվածում

Պատմվածքում  կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

մանուկ-Փոքր

 սոսափում-խշխշալ

շավիղ-ճանապարհ, ուղի, արահետ, կածան, ճլղա :

եզերք-Եզր, ծայր:

 ուղևոր-ճամփորդ, ճանապարհորդ:

շնորհալի-Տաղանդավոր:

շքեղ-Գեղեցիկ:

նազելի-Խաղողի մի տեսակ:

աննկատ-Անտեսանելի:

անհայտ-Անծանոթ:

վերջալույս-իրիկուն:

խրճիթ-Տուն, Տնակ:

ալևորց-Ծեր, ծերունի:

առավոտ-լուսաբաց:

Բարև, ձմեռ

Ձմեռն եկավ: Ձմեռը շատ գեղեցիկ է , ձյունից մարդիկ բան չեն հասկանում,որովհետև ձյունը մեկ գալիս է,մեկ չի գալիս: Բայց մեկ անգամ անդադար սկսեց գալ և անքան ուժեղ էր,որ մարդիկ չէին կարողանում դուռը բացել: Մարդիկ դժգոհում էին : Ձմեռը տեսավ ,որ մարդիկ դժգոհում են,հեռացավ: Շատ շոգ էր , ձմեռը նրանցից նեղացել էր : Մարդիկ մի քանի օր ուրախ էին: Բայց քիչ-քիչ սկսում էին տխրել, նրանք որոշեցին ձմռանից ներողություն խնդրել: Ձմեռը նրանց ներեց ու առաջվա նման մեկ գալիս է, մեկ չի գալիս,իսկ մարդիկ միշտ գոհ են,էլ չեն դժգոհում:

Եղնիկը: Ավ.Իսահակյան

Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հանդ-Դաշտ, արտերի ամբողջությունը:

մակաղած-

ոսկեգեղմ-Հին հունական դիցաբանության մեջ՝ ոչխարի ոսկե մորթի:

մատաղ-Նորածին, մատղաշ: Մատաղ անասուններ:

խարտյաշ-Ոսկեգույն դեղինին և բալ շագանակագույնին տվող գույնով:

շառաչ-Աղմկալից ձայն, դղրդոց:

անդուլ-Դուլ՝ դադար չունեցող, անդադար:

ծլկել-սուսիկ-փուսիկ փախչել

ղողանջուն-Ղողանջող, ղողանջ արձակող:

շնկշնկան-Շնկշնկացող, շնկշնկոցով փչող:

վճիտ-Պարզ, մաքուր, հստակ: Վճիտ ջուր:

հողմածեծ-Հողմից ծեծված:

հուժկու-ուժեղ, հզոր:

սարսուռ- Ցրտից առաջացող դող՝ ցնցում:

Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):

Տղաները գտել էին մի եղնիկ: Եղնիկը վախենում էր տղաներց ,եղնիկը անընդհատ փաղչում էր տղաներից: Հետո նրանց հետ շատ ընտելացավ, բայց նա շատ էր կարոտում իր ընտանիքին : Մի անքամ շատ ուժեղ քմի սկսվեց, այնքան ուժեղ ,որ պատուհանները բացվելու պետ եղնիկը միանգամից դուրս թռավ:

Նկարագրի՛ր եղնիկին:

Եղնիկը շատ վախկոտ էր:

Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:

Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

Որ կենդանիները ,եթե ծնողներ ունեն ,նրաց պետք է թողնել իրենց ծնողների մոտ:

Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:

հանդ-Արտ, դաշտ

վերջալույս-Մայրամուտ

խարտյաշ-Դեղձան, դեղնորակ:

ջինջ-մաքուր

անդուլ-Անդադար:

նազելի-Սիրուն, գեղեցիկ:

վճիտ-մաքուր,զուլալ

հուժկու-Ուժեղ, հզոր:

թախծալի-Տխրալի:

հողմ-Քամի:

ոստյուն-ցատկ, թռիչք:

խավար-մութ:

սաստկանալ-բարկանալ:

Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:

բարեկամ-թշնամի

ջինջ-կեղտոտ:

թաքուն-բացահայտ

երեխա-մեծահասակ:

զգայուն-թույլ:

խավար-լուսավոր:

  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարձրանալ, փաթաթել, ծածկվել

Նուկիմ քաղաքի խելոքները

. Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին: Թագավորը խելացի էր ու հնարամիտ,իսկ պատգամավորները անխելք էին և չտես:

2. Համեմատի՛ր  նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:

     Թագավոր                պատգամավորներ     

  1. խելացի                           անխելք
  2. հարուստ                       աղքատ
  3. հնարամիտ                   միամիտ
  4. բանիմաց                    անտեղյակ
  5. չհետաքրքրվող       հետաքրքրասեր

3. Հեքիաթի  2-րդ մասից գտի՛ր  և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:

Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

4.Կետերը փոխարինի´ր  բ,  պ  կամ  փ  տառերով (բ-պ-փ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի բառերից նշված երեքը կհանդիպես  հեքիաթում: Փորձիր գտնել  այդ բառերը հեքիաթում և դուրս գրել նախադասությունները: 

Սուրբ,  սրբել,  դարբին,  խաբել,  թպրտալ, ճամփա,  երփներանգ,  երբեք,  համբուրել,  փրփրել, հինգշաբթի, ճամփորդ,  դարբաս,  ճանապարհ,  խաբկանք,  աղբանոց,  իբրև,  եղբայր:

Սուրբ-Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները

Ճամփա-ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում

Ճամփորդ-Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են

Մեր տարբերվող կրթահամալիրը

Մեր կրթահամալիրը տարբերվում է մյուս դպրոցներից շատ հետաքրքիր բաներով:Մենք ունենք դասաժամեր հեծանվավարություն և լող, կավագործություն:Մենք տոնում ենք հարիսայի տոն, ղափամայի տոն, անում ենք թթուդրիք : Մենք անում էնք մեդյաուրբաթ, որտեղ նաև մասնակցում են մեր ծնողները: Մենք անում ենք նաև ծառատունկ, աշխատում ենք համակարգիչներով,իսկ մեր ամառային դպրոցներում բակերում դրված են լողավազաններ,որտեղ լողում են մեր կրթահամալիրի երեխաները:Մենք գնում էնք ուսումնական ճամփորդության, որտեղ մենք իմանում ենք Հայաստանի տարբեր սրբավայրերի մասին տեղեկություններ:Ես շատ եմ սիրում իմ կրթահամալիրը և ոչ մի դեպքում չեմ ուզենա ուրիշ դպրոցում սովորել:

Նուկիմ քաղաքի խելոքները

Մաս 1-ին

Ժամանակով մի քաղաք է եղել՝ նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մաս 2-րդ

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց:

– Դե, մի կշեռք տո°ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:

Ավագ պատգամավորն ասում է.

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծաթ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Այն ով է ով որը սովորում է Աշոտ Բլեյանի դպրում : Պատ՝ Սեբաստացի