Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի


Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Continue reading “Մեծ գյուտարարը”

Կախարդական ձվիկը

Կախարդական ձվիկը մի օր բացվեց և նրա միջից դուրս եկավ մի շատ-շատ մեծ վիշապ, բայց այդ ձվիկը շատ փոքր էր: Մարդիկ շատ վախեցան, բայց վիշապը բարի էր և մի մարդ եկավ վիշապի մոտ, առանց վախենալու, որովհետև նա գիտեր ,որ վիշապը բարի է: Նա սկսեց պահել վիշապին,մի օր վիշապը կերավ մի  ձվիկ և սատկեց ,որովհետև այդ ձվիկը իր ձվիկն էր ,իսկ այդ ձվիկը գիտեք որ կախարդական էր:Այդ ձվիկը մեկ-մեկ բացվում էր և միջից կրակ էր դուրս գալիս:Կախարդական ձվիկը.png

Շաբաթվա հաշվետվություն

Մարտի 30 -ից ապրիլի 3-ը

Ես առավոտյան  արթնանում եմ,հագնվում,լվացվում,սանրվում և նախաճաշում:

Ես ամեն օր կատարում եմ ինձ հանձնարարված նախագծերը:

Ընտանեկան նախագծերից կատարել եմ ընկեր Հասմիկի ՝Զատիկին վերաբերող նախագիծը,երգել եմ եղբորս հետ:

Իմ օրը ընտանիքիս հետ շատ լավ է անցնում:

Ես դուրս եմ գալիս բակ և հեծանիվ եմ քշում,գնդակ եմ խաղում:

Continue reading “Շաբաթվա հաշվետվություն”

Տարօրինակ հարցեր

 

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.

Continue reading “Տարօրինակ հարցեր”

Իմ արձակուրդի օրերը

Իմ արձակուրդի օրերը շատ լավ էին: Ես խաղում եմ ,դուրս եմ գնում, հեծանիվ եմ քշում և դասերս եմ անում ու այդպես շարունակ: Իմ մայրիկը անցած տարվա ձմեռ պապիկի բերած նվերը հանել էր նկուղից և ես դրանով խաղում էի: Գիտեք թե դա ինչ էր ,մեծ  տնակ էր ,դրա մեջ կարող էինք մտնել մի քանի երեխաներով ու խաղալ: Այնպես լավ է, որ իմ մայրիկին և հայրիկին արձակուրդ են տվել, ես անբողջ օրս իրենց հետ եմ անցկացնում: Օնլայն դասերս եմ անում,հետո հայրիկիս ու մայրիկիս հետ մոնոպոլյա եմ խաղում:

Չարի վերջը

Չարի վերջը

Հովհաննես Թումանյան

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն, 

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։ 
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ, 
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
      Թռչե՜ք, գնաք, 
      Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն. 
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է, Continue reading “Չարի վերջը”

Խամաճիկների թատրոնում

Ես երբ գնացի խամաճիկերի թատրոն, ինձ շատ դուր եկավ: Ես երկու անգամ էի գնացել Խամաճիկների թատրոն : Բայց ինձ ավելի դուր եկավ այս անգամը, մենք դիտեցինք «Շունն ու կատուն»: Այնտեղ տիկնիկներով էին խաղում, ոչ թե էլեկտրոնային տախտակով: Ինձ այն անգամվանից ավելի դուր եկավ մուլտֆիլմը:

Դդմահանելուկներ

Միջինս բովում են, արևածաղիկ չեմ

Թփերս կանաչ են, էլ չգիտեմ ինչ ասեմ։

Փափուկ պառկած եմ թփերիս մեջ,

Իմ բաղադրիչների գրքում կա հարյուր էջ։

Լիլի Մինասյան

 

Այն ինչն է, որ նարնջագույն է և պինդ է:

Այն ինչն է, որ  կանաչ տերև ունի և շատ կորիզներ:

Գարիկ Մելիքյան

 

Նա նարնջագույն է գծիկներով նրանից պատրաստում են լիքը թխվածքներ:

Արփի Խալաթյան

 

 

Այն, որ բանջարեղեն է, որ չի շարժվում և տարբեր չափերի է նա լինում:

Էյվա Մուրադյան