Բարև Ձմեռ

Ես շատ ուրախ եմ,որովհետև ձմեռը գալիս է: Ես սիրում եմ ձնագնդիկով խաղալ և շուտով Նոր Տարի է գալու:Իմ կարծիքով ձմեռը բարի է, որովհետև նա իր հետ բերում է սպիտակ գնդիկ, այսինքն ձնագնդիկ: Նա բարի է, որովհետեվ ձմեռն իր հետ Նոր Տարի է բերում: Ձմեռ պապիկն իր հետ նվերներ է բերում, Ամանորին շատ համեղ ուտելիքներ կան սեղանին և ես ուզում եմ իմ ընկերներին հրավիրել մեր տուն՝այդ ուրախ տոնը նշելու:Եթե հինգշաբթի ձյուն գա,ես շատ կուրախանամ:

Ես իմ կրթահամալիրին նվիրում եմ

Լիքը դասարաններ, լիքը երեխաներ,լիքը խելացի սովորողներ, նոր դասարաններ և նոր դասատուներ, լիքը գրքեր՝ սովորողների համար: Ես գուզենայի, որ մեր կրթահամալիրը շատ հարուստ ու մեծ տանիքովլի ներ:Ես քեզ շնորհավորում եմ, ես ուզում եմ նվիրել լիքը գիտելիքներ և լիքը մատիտներ,գուաշներ, յուղամատիտներ և վրձիններ, շատ մեծ խոհանոց:

Չարաճճի ընկույզ

Մի անգամ էս չարաճճի ընկույզը ձմռանը գնաց պաղպաղակ ուտի, վերնաշապիկով՝ կարճաթև, իր մայրիկին չլսելով , նա մի քանի օր անց հինվանդացավ: Երկրորդ անգամ նա նույն բանը արեց, իսկ երրորդ անգամ չարեց: Մի անգամ իր երազի մեջ տեսավ, որ արջն իրեն ուտում է և միանգամից արթնացավ, էլի քնեց, հիմա ուրիշ երազ տեսավ, այնտեղ իրեն առյուծը կերավ և նա վեր թռավ:

Ինչպիսին է իսկական սեբաստացին

Մենք մաքրասեր ենք, որովհետև մենք միշտ մաքրում ենք մեր դպրոցը: Մենք մարզվող ենք, որովհետեև մարզվում ենք, հեծանիվ ենք վարում: Խելացի ենք, որովհետև հետաքրքիր նյութեր և հեքիաթներ ենք կարդում: Մեր օրը լավ ու հետաքրքիր ենք անցկացնում:

Ճամփորդություն դեպի Թումո

Ես գնացել եմ Թումո տեխնոլոգիաների կենտրոն: Այնտեղ մաթեմատիկայի շոշափելի խաղեր էին: Ինձ դուր եկավ այն խաղը, որ ես հայելու վրա տառեր էի գրում, իսկ Լիլին կարդում էր, և որ պետք է կնոպկաներ սեղմեիր, որ բոլոր լույսերը վառվեին: Հիմա կպատմեմ դրսի մասին, դուրսը ես վազեցի Լիլիի հետ, գունավոր խաղ խաղացինք և ես չորս միավոր ունեցա, իսկ Եվան երկու միավոր ունեցավ ,այսինքն ես հաղթեցի, իսկ Եվան պարտվեց: Այնտեղ ցայտաղբյուր կար, բնությունը շատ գեղեցիկ էր, ինչու ոչ ՝դուրսն էլ էր շատ լավը ,ես, Եվան և Լիլին խաղում էինք:

Ինչու եմ սիրում իմ կրթահամալիրը

Ես շատ եմ սիրում իմ կրթահամալիրը, որովհետև մեզ ասում են սեբաստացի: Մեր դպրոցը տարբերվում է մյուսներից,այնտեղ համակարգիչով չեն աշխատում,մենք գնում ենք ճամբար, մարզվում ենք, կավագործություն ենք անում, հեծանվավարություն ենք անում,դուրս ենք գալիս բակ:Ես ամառն էլ եմ սիրում, մենք ամռանը ճամբար ենք գալիս ու ամեն անգամ նոր բան ենք սովորում:

Բալզաթցիների արկածները

Մի անգամ էս բալզաթցիները ուզում էին բարձրանալ մոլորակի վրա, մոլորակը կոտրեն: Մեկն ասեց.

– Եկեք բոլոր մոլորակները կոտրենք: Փորձեցին, բայց չստացվեց. Մեկը ոտքը կոտրեց, մեկը գլուխը կոտրեց : Նրանք 46 հոգի էին: Մեկն էլ ուզում էր Յուպիտերը տաներ, պաղպաղակ սարքեին: Մեկ տուն կարողացան սարքել պաղպաղակից այնքան հոգնեցին,որ չկարողացան մնացած տները սարքեն պաղպաղակից: Հետո որոշեցին ամբողջ դպրոցներ հանեն, դնեն մոլորակի վրա: Նրանք շատ տխրեցին, որ իրենց մոտ էս մեկն էլի չստացվեց: