Մայրենի

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1918


1.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։

2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։

Ես իմ ծննդյան տարեդարձին պահեցի մի երազանք վորը շատերի երազանքն է, դա խաղաղություն մեր երկրի համար միայն դա եմ ցանկանում և հույս ունեմ, որ կկատարվի իմ մեծ երազանքը։

3.Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:
․․․դանաը թռչում է հն․․․րյա երկրի` Հայաստանի վրայով: Մի․․․րինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բաց․․․թյա թանգարան համարվող յուր․․․րինակ լեռնաշխարհը: Վաղ․․․րդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազ․․․ծ արտերը, արծաթազ․․․ծ սառն․․․րակ գետակները: Փչում է մեղմ․․․րոր քամի, և մեղմ․․․րեն ․․․րորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բն․․․րրանը ինչպես են տն․․․րինում երկրի բախտը և ամեն ինչ անում հ․․․գուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հ․․․դս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզ․․․րոշ գծագրվում են երկվ․․․րյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորա․․․ճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախ․․․րոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշեր․․․թիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգ․․․րյա օթևանը:

Մայրենի

1.Կարդա՜ պատմվածքը և տեղադրի՜ր բաց թողնված տառերը։

2.Պատմվածքում կտեսնես ընդգծված բառեր,որոնք հիմնականում հնաբանություններ ու օտարաբանություններ են , առանձնացրու և բացատրի՜ր բառարանի օգնությամբ։

3.Փորձի՜ր մեկնաբանել ընկերական բարեսրտություն , ընկերական զբացմունք արտահայտությունները։Կարող ես գրել փոքրիկ պատմություն ՝ այդպես վերնագրելով այն։

Ես ունեմ ընկերուհի որի նման լավ ընկերուհի ես դեռ չեի ունեցել և վստահ եմ, որ նրանից լավ ընկերուհի չեմ գտնի։ Թեկուզ մեկ օր առանց նրա իմ օրը լիարժեք չէ, բայց երբ նա բացակայում է ես կարողանում եմ նրան զանգահարել։ Ես կարծում եմ, որ մենք անբաժան ընկերուհիներ ենք և առանց ընկերների մարդու կյանքը անիմաստ և տխուր է։ Եվ հրաշալի ընկերուհու անունը ՆԱՐԵ է։

4.Պատմվածքում փորձիր գտնել հոմանիշներ։

5.Ի՞նչ շաղկապների հանդիպեցիր պատմվածքում,փորձիր նկատել, թե ո՞ր շաղկապներն են շատ օգտագործվել այնտեղ։

ԻՄ ԸՆԿԵՐ ՆԵՍՈՆ

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստ…արակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սովա… ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտի…ը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեք…աթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեք…աթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսն…ակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ո…ևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրու…տ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեք…աթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեք…աթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեք…աթը պատմի․․․II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վար… էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին ան…ամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս ա…քատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վեր…անար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։III

Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխար…ք էր։ Տները սիպտակ, կարմիր տանի…ներով, ժողովուր…ը զու…ված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հա…ուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հա…ա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուր…ին վերադար…ա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադար…ել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համար…ակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դար…րին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դար…րի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կե․․․տոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց ա…քատ ու կեղտոտ։IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առա…վա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կար…ում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դար…յալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վար…եցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հեր․․․ով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արա…ը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստա…անք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վար…ը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչե․․․ի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեք…աթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։V

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դա…նություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ ար…արացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամո…ալի ու ցավալի պատկեր։

Երբ ար․․․են ուսումս ավարտա…, կյանք մտա… մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուր․․․ը հավա․․․ված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապա… ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտե…ի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստա․․․ հեք…աթ ասո… Նեսոն, մա․․․ուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն:

Մայրենի

ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ

Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին

1.Փորձի՜ր բանաստեղծությունը սովորել բերանացի։

2.Ներկայացրու բանաստեղծության բովանադակությունը։

3.Դուրս գրիր փոխաբերական իմաստները։

Հայոց վիշտը`
Անհուն մի ծով

Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին

Գործնական հայոց լեզու։

. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Լուսաբաց, արշալույս, լուսադեմ, արևածագ, առավոտ:

Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ:

. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Մայրենի

Գրիր պատմություն «Իմ Թումանյանը» վերնագրով։

«Ուրախ գիշեր» պատմվածքը» կարդալ։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։«Արև շողցեր ա պայծառ,Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,Հրդկի վերև հավաքվեր՝Կուճլվըլան մեր հավքեր,Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

2.Բացատրիր «գաղթական » բառի իմաստը։

3.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։

4.Պատմվածքը կարդալիս ինչպիսի՞ փոխաբերական իմաստների հանդիպեցիր։

Գործնական հայոց լեզու։

1.Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:

Երջանիկ, ավանդ, բլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ:

2.Կարդա աեռակը և լրացրու բաց թողնված տառերը։

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսոր․․․ներից փա․․․չելով, թա․․․նվեց խաղողի այգում: Որսոր․․․ներն անցան կող․․․ով, և եղ․․․երուն վճ․․․եց, որ այլևս չեն նկատի իրեն և կր․․․ոտեց խաղողի տեր․․․ները: Բայց որսոր․․․ներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վեր․․․ին  նետով նշան բ․․․նեց և վիրավորեց եղ․․․երու․․․ին: Զգալով մոտալուտ մահը` եղ․․․երուն հառա․․․ելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վա․․․ն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օ․․․նականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:


Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

կլեկի –
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Նա ապրել է իր հարազատ գյուղում և եղել է փոքրիկ գյուղացի տղա:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Բարև: Ես Միլենան եմ: 11 տարեկան եմ և ես շատ եմ սիրում իմ մանկությունը:Ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, քանի, որ ես ունեմ շատ լավ ծնողներ շատ լավ ընկերուհի և իմ օրերը անցնում են շատ լավ:
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Դսեղ, Լոռի, Տեր Թադեոս, Քյարամ, Սհակ, Տիգրան, Թիֆլիս, Ներսիսյան, Սոնա, Քյորօղլին, Լորիս – Մելիքով, Ջալալօղլի:

Մայրենի

«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։

Գրիր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորիր։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Հովհաննես Թումանյանը ցանկանում է ասել, որ ամեն բան անցողիկ է , միայն մարդու կատարած լավ գործերն են մնում և նրա օրինակը ամենա վառն է: Նա կատարեց բազում աշխատանքներ և մնացել է մինչև հիմա մեր սրտերում:

Գործնական հայոց լեզու։

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհարգալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։ Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։ Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։ Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։ Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
 մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն- Հունաստան
վրացի- Վրաստան
հնդիկ- Հնդկաստան
չինացի- Չինաստան
ֆրանսիացի- Ֆրանսիա

13.02.23,Կարդում ենք Թումանյան։ Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

Նախագծի ժամկետը` փետրվարի 1-ից մարտի 13-ը
Նպատակը՝  բացահայտել ու ճանաչել  Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործութ

յունների ներկայացում, վերլուծություններ:

1. «Ամենայն հայոց բանաստեղծը» խորագրով ներակայացրու հետաքրքիր տեղեկություններ Թումանյանի մասին։

Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է փետրվարի 19-ին ՝ 1869 թվականին: Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ: Նա եղել է ազգային և հասարակական գործիչ: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ և հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը:

Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։

Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.: 20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո։ 1888 թվականին տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: Նրանք ունեցան 10 երեխա ՝

2. «Թմկաբերդի առումը»։Սովորել բերանացի ։

3.Հատվածից դուրս գրիր բարբառային բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

4.Նշված հատվածում ի՞նչ է ուզում ասել հեղինակը մարդկությանը, բացատրիր և ներկայացրու։

4. Ողջույնի ու խրատի ինչպիսի՞ խոսք ինքդ կկառուցես ՝ ուղղված մարդկությանը։

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.



Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։