- Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին:
Մասնակցել եմ
- Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
- Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը, պատկերներն ըստ բանաստեղծական տների:
- Ինչպե՞ս կբնութագրես ժայռին:
Մտախոհ, մռայլ, անխոս, հավերժական:
Մասնակցել եմ
Մտախոհ, մռայլ, անխոս, հավերժական:
1․ Գտի՛ր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 243 է։
243-1 = 242
242 : 2 = 121
121+1= 122
121, 122
2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 442 է։
442 : 2 = 221
221 – 1 = 220
221 + 1 = 222
3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 212 է։
212 : 2 = 106
106 – 1 = 105
106 + 1 = 107
4․ Գտի՛ր այն երեք հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 213 է։
213 : 3 = 71
71 + 1 = 72
70 – 1 = 69
5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 219 է։
219 : 3 = 73
73 + 1 = 74
73 – 1 = 72
6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 135 է։ Գտեք այդ թվերը։
135:3=45
45+2=47
45-2=43
7․ Հաշվիր 15-ի պատիկ բոլոր երկնիշ թվերի գումարը, որոնք պատիկ են նաև 10-ին։
30, 60, 90
8. Փորձի՛ր ինքդ կազմել նմանատիպ խնդիր
Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմնական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Եթե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառագայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պայուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ապակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:
Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օդի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտերում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրությամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):
Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:
Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշվում են հետևյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ընթացքում կատարված 8 չափումից ստացվել են հետևյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաստիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետև (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:
Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճանները:
Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կեսօրից 2-3 ժամ հետո:
Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հաղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացումով է տաքանում:
Ջերմության բաշխումը Երկրի վրա: Երկրագնդի վրա Արեգակից ստացվող ջերմությունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթները տարբեր անկյան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
Երկրագնդի ցածր լայնություններում, մասնավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնականում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկյունը Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ավելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:
Մթնոլորտի կազմը: Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը երկուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը: Մթնոլորտի ստորին սահմանը համարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև 3000 կմ բարձրությանը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։
Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջինիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջերմաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առնելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և արտաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաններում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություններում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգվածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այստեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշիների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:
Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահմանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամենահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենափոքրն է, օդը անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբողջովին բացակայում են:
Մերձբևեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթը լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:
Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:
Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կոմունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտագործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության համար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմարան են:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ավազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսը, աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տարբեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղտոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշխարհի վրա:
Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերական ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրերով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թունաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգտագործման համար ոչ պիտանի:
Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակությունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:
Ուստի պետք է ջրային պաշարները պաշտպանել հետագա աղտոտումից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տարբեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ միջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կառուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրամաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:
Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրը: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց առաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:
Շատ վնասակար են նաև կոշտ թափոնները: Դրանք արտանետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոնները վերամշակող գործարաններ:
Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավականին աղտոտված է:
Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:
Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:
Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումներից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում արդեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հալեցումը և օգտագործումը:
Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգտագործել և պահպանել ջրային պաշարները՝ ապագա սերունդների համար ևս: Ջրի մաքրությունը կենսական հարց է բոլոր երկրների համար:
Ապարանք – պալատ
Անսասան – անշարժ
Դյութական – մոգական
Այեր – օդանավակայան
Համրընթաց – դանդաղաշարժ
Գնայուն – անցորդ
147. Վերևում, համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլներ։ Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեզ, ցնծության թիթեռն իրենց վրա կչկչալով իջան ցած։ Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլներ։
—Ինչքան քաղցր եք, – ասում էին նրանց մամուռները։
Անծանոթ բառեր
Հավան – համաձայնություն
Մուրհակ – խոստմնագիր
Բադամ – նուշ
Սովդաքյար – առևտրական
Համրում – հաշվել
Աբուռ – ամոթ
Թառակ – բնակավայր
Ախար – չԷ՞ որ, բայց
Ցիփ – ամբողջովին
Սնանկ – չունևոր
Նամուս – պատիվ
Լիրբ – անառակ
Образуйте прилагательные
НА КРАЮ ЛЕСА
Старая лосиха – женский род
Весеннем солнышке – средний род
Длинные ноги – мужской род
Редком лесу – мужской род
Душистые почки – мужской род
Сладкий сок – мужской род
Прозрачными каплями – женский род
Высокое небо – средний род
Весеннего леса – женский род
маленький лосенок – мужской род
чуткая мать – женский род
сильная мать – женский род