Урок 32

17.04 — 24.04

Учебник (1)

Читаем и обсуждаем рассказ Н.Носова «Метро» (1 часть стр. 62-63)

Задания для выполнения:

стр.63 , упр. 3,4,5,6,7; стр. 64 ,упр .9

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

  1. У кого гостили мальчики в Москве? У тёти Оли.
  2. Что делали мальчики дома,
    когда мама с тётей пошли в магазин? Рассматривали альбом
  3. 3. Почему мальчики решили пойти
    в метро?– Мы так и Москву не увидим, если будем целый день дома сидеть!
  4. 4. Что мальчики делали в метро? Пришли мы на станцию, спустились по лестнице и поехали под землёй. Проехали две остановки, вылезли.
  5. 5. Как они потерялись?
  6. Накатались по лестнице, сели на поезд и поехали обратно. Слезли через две остановки, смотрим – не наша станция! Выпишите из текста синонимы данных слов и словосочетаний.
  7. Гостили, весь (день), найдём, нам стало страшно, плакать. посетить, целый, обнаружить, мы боялись, реветь.

Составьте и запишите предложения из данных слов.

  1. в, день, мама, ушли, тётя, первый, и, магазин, в.
  2. В первый день мама и тётя ушли в магазин․
  3. 2. пришли, на, станцию, мы, по, спустились, лестнице, и, под, землёй, поехали.
  4. Пришли мы на станцию, спустились по лестнице и поехали под землёй.
  5. 3. стали, ездить, мы, станциям, по. Стали мы ездить по станциям.

Прочитайте предложения. Выпишите выделенные слова. Определите
вид глаголов, обратите внимание на форму глаголов в будущем времени.
Так мы и Москву не увидим, если будем сидеть дома. не увидим- будем сидеть-
Вечером я быстро сделаю уроки и буду читать книгу. сделаю – буду читать-

Մայրենի

1.Բառարաններից դուրս գրել բառեր՝ իրենց բացատրություններով, որոնք հետաքրքիր են ձեզ կամ կարող են հետաքրքիր լինել ձեր ընկերների համար:

անեկդոտ – խնդուկ

բիգուդի – վարսափաթթուկ,  մազագանգրիչ

իմպրովիզացիա – հանկարծաստեղծում

ակումուլյատոր – ուժկուտակիչ

բադմինտոն – փետրագնդակ

դելիկատես – նրբախորտիկ

Ավ․Իսահակյան,«Եղնիկը»։

«Մի  անգամ  իմ  բարեկամ  մի  որսորդ  մեր  հանդի  անտառուտ  սարերից  մի  եղնիկ  նվեր  բերեց  երեխաներիս  համար»:- Այսպես  սկսեց  ընկերս  աշնանային  մի  երեկո,  երբ  նստած  միասին  նրա  պատշգամբում,  հիացած  նայում  էինք  հեքիաթական  վերջալույսով  վարվռուն  սարերին,  որոնց  վրա  մակաղած  հոտերի  նման  մեղմորեն  հանգչում  էին  ոսկեգեղմ  անտառները:

«Այդ  մի  մատաղ  ու  խարտյաշ  եղնիկ  էր,  խորունկ,  սև  ու  ջինջ  աչքերով,  որ  ծածկվում  էին  երկայն,  նուրբ  թարթիչների  տակ:
Կամաց-կամաց  մեր  վրա  սովորեց  նա.  էլ  չէր  փախչում,  չէր  վախենում  մեզնից.  մանավանդ  շա՜տ  մտերմացել  էր  երեխաներիս  հետ.  նրանց  հետ  միասին  վազվզում  էր  պարտեզում,  նրանց  հետ  ճաշում  էր,  նրանց  հետ  քնում:
Մի  բան  ինձ  շատ  էր  զարմացնում:  Եղնիկը  թեև  այնպես  ընտելացել  էր  մեզ,  սովորել  էր  մեր  տանն  ու  դռանը,  բայց  մեկ-մեկ  մեզնից  թաքուն  բարձրանում  էր  այս  պատշգամբը  և  ուշագրավ,  լռիկ  նայում  էր  հեռու`  անտառներով  փաթաթված  սարերին.  ականջները  լարած  խորասույզ  լսում  էր  անտառների  խուլ  ու  անդուլ  շառաչը,  որ  երբեմն  ուժեղանում  էր,  երբեմն  բարականում`  նայելով  հովերի  թափին:  Նայում  էր  նա  այնպե՜ս  անթարթ  և  այնպե՜ս  ինքնամոռաց,  որ  երբ  պատահում  էր  բարձրանում  էի  պատշգամբը,  ինձ  բավական  միջոց  չէր  նկատում  և  երբ  հանկարծ  ուշքի  էր  գալիս`  նետի  պես  ծլկվում  էր  մոտիցս…
__Արդյոք  գիտե՞ր  նա,  որ  ինքը  ղողանջուն  անտառների  ազատ  երեխան  է  եղել,  որ  մայրը  այնտեղ  է  կաթ  տվել  իրեն,  որ  այնտեղ  է  իր  հայրը  եղջյուրները  խփել  կաղնիներին:  Արդյոք,  գիտե՞ր,  որ  այդ  խուլ  շառաչը  անուշ-անուշ  օրորել  է  իրեն  առաջին  անգամ,  և  ո՞վ  գիտե,  գուցե,  երազներ  է  բերել  իրեն,  սիրուն  երազներ…
__Խե՜ղճ  եղնիկ…  Կարոտ`  իր  սիրած  գուրգուրող  անտառներից  և  զանգակ  աղբյուրներից,  իր  խարտյաշ  մորից  և  շնկշնկան  հովերի  հետ  վազող  ընկերներից`  հիմա  տանջվում,  տառապում  է  մեզ  մոտ,  մտածում  էի  ես:  Եվ  այնպես  սրտանց  ցավակցում  էի  նրան…  Չէ՞  որ  նա  էլ  մեզ  պես  մտածող  և  զգայուն  հոգի  ունի:
__Ես  շատ  էի  հարգում  նրան,  խնդրեմ  չծիծաղես  վրաս,  այո՛,  այնքան,  որ  երբ  նա  բարձրանում  էր  պատշգամբը,  հեռացնում  էի  երեխաներիս,  և  թողնում  էինք  նրան  մենակ  իր  ապրումների  հետ…
__Երբ  գրկում  էի  նրան,  այդ  նազելի  էակին,  և  նայում  էի  լեռնային  աղբյուրների  նման  վճիտ  աչուկների  մեջ`  տեսնում  էի  այնտեղ  մի  թախծալի,  երազուն  կարոտ…
__Մի  գիշեր,-  մի  քամի  գիշեր  էր,-  սարերից  անսանձ  փչում  էր  քամին,  դուռն  ու  պատուհանները  ծեծում  ու  ծեծկում:  Պարզ  լսվում  էր,  որ  այնտեղ,  անտառում,  դարավոր  կաղնիներն  ու  վայրի  ընկուզենիները  ճակատում  էին  հողմի  դեմ`  աղմկում  և  գոռում:  Եվ  քամին  բերում  էր  անընդհատ  անտառի  այդ  լիակուրծք  խշշոցն  ու  մռունչը,  ու  թվում  էր  թե`  հենց  մեր  դռան  առջև  է  աղմկահույզ,  հողմածեծ  անտառը:
__Երեխաներս  վախից  կուչ  էին  եկել.  մինչդեռ  եղնիկը  դողում  էր  մի  խենթ  սարսուռով:  Աչքերը  կայծակին  էին  տալիս:  Անթարթ,  ամբողջովին  լսելիք  դառած`  ականջ  էր  դնում  նա  անտառի  հուժկու  շառաչին,  որ  խոսում  էր  նրա  հետ  մայրենի  լեզվով:
__Անտառը  կանչում  է  նրան,  ընկերների  ազատ  վազքն  է  տեսնում  նա  մթին  թավուտների  մացառուտ  ժայռերն  ի  վեր,-  մտածում  էի  ես:
__Մի  փոքր  հետո  ավելի  սաստկացավ  քամին`  փոթորիկ  դառնալու  չափ.  մեկ  էլ  աղմուկով  բացվեցին  լուսամուտի  փեղկերը,  և  մի  ուժգին  շառաչ  միանգամից  ներս  խուժեց:  Եղնիկը  հանկարծակի  մի  ոստումով  ցատկեց  լուսամուտի  գոգը`  աչքերը  սուզելով  շառաչուն  խավարի  մեջ:  Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…
__Դե՛հ,  հիմա՛  գնա  ու  գտիր  նրան  իր  հայրենի  անծայր  անտառներում…»:

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Օգտագործելով պատմվածքի պատկերները՝ նկարագրե՛ք ներկայացված անտառն այնպես, որ Ձեր պատումն ամբողջական լինի:

բ) Կա՞ հակասություն  պատմող հերոսի նախորդ մտքերի և հետևյալ մտքի միջև: Հիմնավորե՛ք Ձեր պատասխանը:

Ես  իսկույն  վրա  վազեցի  բռնելու  նրան,  սակայն  նա  մի  ակնթարթի  մեջ  թռավ  լուսամուտից  պարտեզը  և  ծածկվեց  խավարների  մեջ…

2. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

Սուրբ Զատիկի Ավանդույթներ

Հայկական ավանդույթում հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթի տերը հաղթող է ճանաչվում և ուտում կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Արևմտյան երկրների ավանդույթում հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների մեջ, և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։

Զատիկը հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատելու առթիվ։ Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։ Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նովրուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերահավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում էին թարխունով, աղով և լավաշով։

Ահա և մեր Զատիկը;

Մայրենի

Սիրելի սովորող, ևս մեկ անգամ կարդա Սահյանի ներքոնշյալ բանաստեղծությունները, բերանացի սովորիր՝ քեզ ամենաշատը դուր եկածը։Ներկայացրու այն տեսանյութի միջոցով։

Կարդում ենք Հ․Սահյան։

« Ժայռից մասուր է կաթում»

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

« Այս իմ հրաշք աշխարհն է»

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

« Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

… Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Գործնական հայոց լեզու։

1.ՍԽԱԼ ԿԱՄ ՈՉ ՏԵՂԻՆ ԳՈՐԾԱԾՎԱԾ ԲԱՌԵՐԸ ԳՏԻՐ և ՓՈԽԱՐԻՆԻՐ ՀԱՐՄԱՐ ՀՈՄԱՆԻՇՆԵՐՈՎ։

Նրան աշխատանքից ազատել , որովհետև անպատասխանատու էր ու ցրված։

Մատիտներիդ մեջ կապույտի բորոր երանգները կա՞ն։

Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ։

Ընկերները երկու օր առաջ էին կռվել ու հաշտվելու փորձեր էին անում։

Շատ խոստումներ տվեց ու գնաց։

2.Ավելորդ բառերը գտի՜ր և նախադասություններից հանի՜ր։

դարձյալ այդ մասի՞ն ես խոսում։

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի։

Դու հե՞տ ես վերադարձել։

Կարմիր շատ ծաղիկներ հավաքեցինք։

Կրկին ասում եմ քեզ։

առաջին հերթին այս գործը պիտի լինի։

Քեզ մի մարդ էր հարցնում։

Կարելի՞ է զանգել։

Ուրիշ մարդիկ ավելի լավ կհասկանային։

Ճամփորդություն դեպի Արարատի մարզ

15․04․2023 մենք գնացել էինք ճամփորդության դեպի Արարատի մարզ, որտեղ այցելեցինք Հրեշտակների ձոր, շատ գեղեցիկ էր, բայց քայլել ենք մոտավոր 6 կմ։ Նույնիսկ ճանապարհը շատ գեղեցիկ էր; Սկզբում մենք այցելեցինք Խոր վիրապ, այնտեղից մենք գնեցինք հուշանվերներ, իսկ հետո բակում պարեցինք և երգեցինք; Այցելեցինք նաև Հրեշտակների ձոր ճանպարհին տեսանք փոքրիկ գետ որից պղպջակներ էին դուրս գալիս հրաշալի գեղեցկություն էր, նկարվեցինք վայելեցին գեցկությունը և մեր ճանապարհ շարունակեցինք դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի այնտեղ ևս պարեցինք և երգեցինք;

Մայրենի

Գրում ենք պատմություն «Ինչպիսի՞ն ես այսօր» վերնագրով։

Կարդում ենք Հ․Սահյան։

« Ժայռից մասուր է կաթում»

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

« Այս իմ հրաշք աշխարհն է»

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

« Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

… Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Համո Սահյան

2. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր:

Լայնահուն. հորդահոս, կարկաչուն, արագավազ. սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր. անուշահամ, բարձր. կապույտ. մաքուր, թափանցիկ, արևոտ. հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային. գեղատեսիլ, ամենամեծ. սքանչելի, գողտրիկ. վճիտ:

Գետնի վրայով… ու գետեր, … ու … առվակներ են, հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը … … լճերով  … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Մայրենի

Կար֊չկար մի լավ տղա կար, անունը Ջեյկոբ Բլայվենս։ Նա միշտ լսում էր ծնողներին, որքան էլ նրանց պահանջները անհեթեթ լինեին, ջանասիրությամբ սերտում էր դասերը եւ երբեք չէր ուշանում կիրակնօրյա դպրոցից․ դասերը բաց չէր թողնում ու թրեւ չէր գալիս նույնիսկ այն ժամանակ, երբ բանականության սթափ ձայնը հուշում էր, որ դա ամենաօգտակար ժամանցը կլինի նրա համար։ Մյուս երեխաները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ նրան, այնքան որ Ջեյկոբը տարօրինակ էր պահում իրեն։ Նա երբեք չէր ստում, որքան էլ դա որոշ դեպքերում շահավետ լիներ։ Պնդում էր, թե ստելը լավ չէ, եւ ոչինչ լսել չէր ուզում։ Այո, նա պարզապես ծիծաղելիության աստիճանի ազնիվ էր։ Այդ Ջեյկոբի տարօրինակություններն ամեն չափ ու սահման անցնում էին։ Կիրակի օրերը նա գնդիկախաղ չէր խաղում, չէր քանդում թռչունների բները, կրակի վրա տաքացրած պղնձադրամներ չէր խցկում փողոցային երաժշտի կապիկի ափի մեջ։ Մի խոսքով, այդ Ջեյկոբն ամենաչնչին հակում իսկ չուներ դեպի խելացի զվարճությունները։ Մյուս երեխաները երբեմն փորձում էին բացատրել իրենց, թե ինչու է այդ այդպես, փորձում էին հասկանալ նրան, բայց դրանից բան դուրս չէր գալիս։ Եվ, ինչպես արդեն ասացի, նրանց մոտ միայն աղոտ պատկերացում էր գոյացել, թե Ջեյկոբը փոքր֊ինչ «ցնդած է», ուստի նրան իրենց հովանավորության տակ էին վերցրել եւ թույլ չէին տալիս, որ մեկնումեկը վիրավորի։

Մեր լավ տղան կարդացել էր բոլոր այն գրքույկները, որ հանձնարարվում էին կիրակնօրյա դպրոցների համար, եւ մեծագույն սփոփանք էր գտնում դրանում։ Ամբողջ գաղտնիքն այն էր, որ նա սրբությամբ հավատում էր այդ գրքերին, հավատում այն օրինակելի տղաներին, որոնց մասին պատմվում էր դրանց մեջ։ Նա երազում էր գոնե մեկ անգամ կյանքում հանդիպել այդպիսի տղայի, բայց իզուր։ Երեւի բոլորն էլ մեռել էին ավելի վաղ, քան Ջեյկոբը կծնվեր։ Ամեն անգամ, երբ նրա ձեռքն էր ընկնում հատկապես որեւէ առաքինի տղայի մասին գրվաթ գրքույկ, նա շտապում էր թերթել այն ու հասնել վերջին էջին՝ իմանալու, թե ինչ պատահեց նրան։ Ջեյկոբը պատրաստ էր ոտքով հազար մղոն կտրել֊անցնել՝ այդպիսի տղայի տեսնելու համար։ Բայց անօգուտ․ ամեն մի լավ տղա անպայման մեռնում էր վերջին գլխում, եւ նկարում պատկերված էր լինում նրա թաղումը։ Տղայի բոլոր ազգականներն ու կիրակնօրյա դպրոցի աշակերտները շարված էին լինում գերեզմանի շուրջը խիստ կարճ շալվարներով եւ խիստ մեծ շլյապաներով, եւ բոլորն էր արցունքներն էին սրբում մեկուկես յարդանոց թաշկինակներով։ Այո՛, այդպես էլ Ջեյկոբի հույսերը միշտ ի դերեւ էին ելնում․ ոչ մի կերպ չէր հաջողվում հանդիպել առաքինի տղաների, որովհետեւ բոլորն էլ մեռնում էին վերջին գլխում։

Ջեյկոբը մի վեհ երազանք ուներ՝ տեսնես ի՞նչ կգրեն իր մասին կիրակնօրյա դպրոցի գրքում։ Նա ուզում էր, որ նկարում պատկերված լինի այն պահը, երբ ինքը հերոսաբար որոշում է չստել մորը, իսկ մայրը ուրախությունից արտասվում է․ կամ թե իրեն պատկերեին շեմքին, երբ ինքը մեկ սենթ է տալիս վեց փոքրիկներ ունեցող աղքատ կնոջը եւ ասում, որ նա այդ փողերը կարող է ծախսել ինչպես կամենա, բայց չշռայլի, որովհետեւ շռայլությունը մեծ մեղք է։ Ջեյկոբը երազում էր նաեւ, որ նկարներում ցույց տային, թե ինչպես է ինքը մեծահոգաբար հրաժարվում այն վատ տղային մատնելուց, որը շարունակ դարանակալում է փողոցի անկյունում, երբ ինքը վերադառնում է դպրոցից, փայտով հարվածում է իր գլխին եւ հետապնդում մինչեւ տուն, բղավելով․ «Նո՛, նո՛, առա՜ջ»։ Այս էր պատանի Ջեյկոբ Բլայվենսի փառամոլ երազանքը։ Նա ուզում էր կիրակնօրյա դպրոցների գրքի մեջ ընկնել։ Ճիշտ է, երբեմն իրեն վատ էր զգում այն մտքից, որ չգիտես ինչու այդ գրքույկների լավ տղաներն անպայման մեռնում են։ Բանն այն է, որ կյանքը թանկ էր նրա համար, եւ լավ տղաների այդ առանձնահատկությունը խիստ շփոթեցնում էր նրան։ Ջեյկոբը համոզվել էր, որ լավ լինելը խիստ վնասակար է առողջությանը, գիտեր, որ այն գերբնական առաքինությունը, որը նկարագրում են գրքույկներում, տղայի համար թոքախտից էլ կործանարար է։ Այո, նա գիտեր, որ բոլոր լավ տղաների կյանքը կարճ է, եւ ցավալի էր մտածել, որ եթե իր մասին երբեւէ գրքում գրեն էլ, ինքը դա կարդալ չի կարող, իսկ եթե գիրքը լույս տեսնի մինչեւ իր մահը, այնքան էլ հետաքրքիր չի լինի, որովհետեւ վերջում չի ունենա իր թաղումը պատկերող նկար։ Էլ ի՜նչ կիրակնօրյան դպրոցի համար գրված գիրք, եթե այնտեղ չի պատմվելու, թե ինչպես մեռնելիս ինքը մարդկանց խրատում է ճշմարիտ ճանապարհի գալ։ Սակայն նրան մնում էր միայն հաշտվել հանգամանքների հետ, եւ ի վերջո որոշեց անել այն ամենը, ինչ իր ուժերը թույլ էին տալիս, այսինքն՝ ապրել արդար կյանքով, լինել տոկուն եւ նախօրոք պատրաստել այն ճառը, որ ասելու է, երբ մահվան ժամը հասնի։

Բայց չգիտես ինչու այդ հիանալի տղայի բախտը չէր բերում։ Նրա կյանքում ոչ մի բան տեղի չէր ունենում այնպես, ինչպես պատահում էր գրքերում լավ տղաների հետ։ Այդ տղաները միշտ ապրում էին անհոգ, եւ ոտքերը ջարդում էին ո՛չ թե նրանք, այլ վատ տղաները։ Իսկ Ջեյկոբի բանը ուրիշ էր՝ ամեն ինչ նրա մոտ հակառակն էր ստացվում։ Երբ նա մի անգամ տեսավ, թե ինչպես է Ջիմ Բլեյքը պոկում ուրիշի խնձորները, եւ մոտեցավ ծառին, որպեսզի քարոզ կարդա նրան, թե ինչպես մի ուրիշ փոքրիկ գող ցած ընկավ հարեւանի խնձորենուց եւ ձեռքը ջարդեց, Ջիմն իսկապես ցած ընկավ, բայց ո՛չ գետին, այլ նրա՝ Ջեյկոբի վրա, եւ ջարդեց ո՛չ թե իր, այլ նրա ձեռքը, իսկ ինքը մնաց ողջ ու անվնաս։ Ջեյկոբը խիստ տարակուսանքի մեջ էր․ գրքերում ո՛չ մի այդպիսի բան չէր պատահում։

Մյուս անգամ, երբ ինչ֊որ անպիտաններ մի կույր մարդու հրեցին գցեցին ջրափոսը, իսկ Ջեյկոբը նետվեց նրան օգնելու, համոզված, որ խեղճը կօրհնի իրեն,— կույրը «օրհնեց»՝ փայտով հասցնելով նրա գլխին ու բղավելով․

— Հլա տես, բռթեց ցեխի մեջ, հիմի էլ էնպես է ձեւացնում, թե ուզում է օգնել։ Թե մեկ էլ ձեռս կընկնե՜ս։

Այդ բանը ոչ մի գրքի մեջ չէր մտնում։ Ջեյկոբը թերթեց բոլոր գրքերը, որպեսզի ստուգի, թե այդպիսի դեպքեր պատահո՞ւմ են, բայց ոչինչ չգտավ։

Ջեյկոբը շատ էր ուզում հանդիպել կաղ, անտուն, քաղցած ու մոռացված մի շան, տուն բերել նրան, խնամել, արժանանալով նրա հավիտենական շնորհակալության։ Եվ ահա վերջապես հանդիպեց այդպիսի մի շուն, եւ Ջեյկոբը երջանիկ էր։ Նա շանը տուն բերեց ու կերակրեց, բայց երբ ուզեց շոյել նրան, շունը նետվեց նրա վրա եւ պատառոտեց հագուստի ամբողջ մեջքը, այնպես որ Ջեյկոբը ցնցող տեսարան էր ներկայացնում իրենից։ Այդ ամենին որեւէ բացատրություն գտնելու հույսով Ջեյկոբն ուսումնասիրեց ամենահեղինակավոր աղբյուրները, բայց այնպես էլ ոչինչ չհասկացավ։ Շունը նույն ցեղից էր, ինչպես եւ նրանք, որոնց բարի տղաները հանդիպում էին գրքերում, բայց իրեն պահում էր բոլորովին այլ կերպ։

Այո՛, ինչ էլ անելու լիներ մեր Ջեյկոբը, միշտ ընկնում էր անհարմար դրույան մեջ։ Այն արարքները, որոնց համար տղաները գրքերում պարգեւ էին ստանում, միայն անախորժություններ էին բերում նրան։

Մի անգամ, կիրակնօրյան դպրոցի ճամփին, նա տեսավ, որմի քանի վատ տղաներ գնացին առագաստանավով զբոսնելու։ Դա խիստ հուզեց նրան․ ախր նա գրքերից գիտեր, որ ովքեր կիրակի օրը զբոսնում են նավակով, անպայման խեղդվում են։ Եվ ահա նա թռավ լաստի վրա եւ լողաց նրանց հետեւից, որպեսզի նախազգուշացնի, բայց ոտքի տակի գերաններից մեկը շուռ եկավ, եւ նա ընկավ ջուրը։ Իսկույն Ջեյկոբին դուրս հանեցին, եւ բժիշկը փրկեց նրան, ջուրը դատարկելով փորից ու թոքերի մեջ օդ մղելով։ Բայց Ջեյկոբն արդեն մրսել էր եւ երկու ամսից ավելի անկողին ընկավ։ Իսկ այդ ամբողջ պատմության մեջ ամենաանհասկանալին այն էր, որ վատ տղաներն ամբողջ օրը բարեհաջող զբոսնեցին նավակով ու տուն վերադարձան անվնաս, ողջ եւ առողջ։ Ջեյկոբ Բլայվենսը պարզապես շշմել էր։ Նա հավատացնում էր, թե գրքերում երբեք այդպիսի բաներ չեն պատահում։

Առողջանալով, նա, թեեւ փոքր֊ինչ վհատված, բայց եւ այնպես որոշեց չնահանվել։ Ճիշտ է, նրա բոլոր սխրագործություններն առայժմ գրքի համար պիտանի չէին, բայց հո չէ՞ր լրացել այն ժամկետը, որ սահմանված էր լավ տղաների ապրելու համար, եւ Ջեյկոբը հուսով էր, թե այնուամենայնիվ կարժանանա գրքում հավերժանալու պատվին, եթե հաստատակամորեն դիմանա մինչեւ վերջ։ Եթե նույնիսկ բոլոր մյուս բաներում ձախորդությունները հետապնդեն իրեն, ապա կմնա այն ճառը, որ արտասանելու էր մահից առաջ։

Նա նորից դիմեց հեղինակավոր աղբյուրներին եւ որոշեց, որ հասել է յունգա դառնալու եւ ծով մեկնելու ժամանակը։ Գնաց նավապետի մոտ եւ առաջարկեց իր ծառայությունները, իսկ երբ նավապետը հանձնարարականներ պահանջեց, նա հպարտորեն ներկայացրեց մի բրոշյուր եւ ցույց տվեց մակագրությունը․ «Ջեյկոբ Բլայվենսին՝ սիրող ուսուցչից»։ Բայց նավապետը դուրս եկավ գռեհիկ, բռի մարդու մեկը եւ ասաց․

— Գրողի ծո՛ցն այս հիմարությունը։ Սա բոլորովին էլ չի ապացուցում, թե դու կարող ես աման լվանալ եւ գլուխ հանել կեղտաջրի դույլից։ Չէ՛, տղա, դու հարմար չես։

Այդ արդեն ինչ֊որ արտակարգ բան էր։ Ջեյկոբն իր կյանքում ոչ մի այդպիսի բան չէր լսել։ Նրա կարդացած բոլոր գրքերում ուսուցչի սրտաշարժ մակագրությունը միշտ էլ ամենաքնքուշ զգացմունքներ էր արթնացնում մռայլ նավապետների սրտերում, բաց անում բոլոր պատվավոր ու շահավետ պաշտոնների ուղին, որ կարող էին տրամադրել նրանք։ Իսկ այստեղ… Ջեյկոբը պարզապես չէր հավատում իր ականջներին։

Ծանր էր այդ տղայի դրությունը։ Կյանքում ամեն ինչ դուրս եկավ ոչ այնպես, ինչպես այն գրքերում, որոնց նա սրբությամբ հավատում էր։ Վերջապես մեկ անգամ, երբ նա փնտրում էր վատ տղաների, որպեսզի խրատի նրանց, մի հին, լքված ձուլարանում դեմ առավ մի ամբողջ խմբի։ Այդ դատարկապորտները զվարճանում էին, տասնչորս թե տասնհինգ շուն թոկով իրար կապած, նրանց պոչերին իբրեւ զարդարանք ամրացնելով նիտրոգլիցերինի դատարկ տուփեր։ Ջեյկոբի սիրտը տրոփեց։ Նա նստեց տուփերից մեկին (քանզի, երբ պետք էր պարտքը կատարել, ոչ մի կեղտ չէր վախեցնում նրան) եւ, բռնելով առջեւի շան վզնոցից, հանդիմանական հայացքը դարձրեց անպիտան Թամ Ջոնսի վրա։ Բայց հենց այդ րոպեին հայտնվեց կատաղած օլդերմեն Մակ֊Ուոլթերը։ Բոլոր վատ տղաները դես ու դեն ծլկեցին, իսկ Ջեյկոբ Բլայվենսը հանգիստ վեր կացավ տեղից իր անմեղության լիակատար գիտակցությամբ եւ սկսեց արժանապատվությամբ լի այն ճառերից մեկը, որոնցով առատ են կիրակնօրյա դպրոցների գրքերը եւ որոնք միշտ սկսվում են այս խոսքերով․ «Օ՜, սըր», չնայած կյանքում ոչ մի տղա, ո՛չ լավ, ո՛չ վատ, այդպես չի խոսում։ Սակայն օլդերմենը չուզեց լսել Ջեյկոբին։ Նա բռնեց տղայի ականջից, շուռ տվեց եւ մի լավ հարված հասցրեց մեջքին…

Եվ հանկարծ այդ առաքինի տղան գնդակի պես տանիքի միջով սլացավ դեպի երկինք տասնըհինգ շների մնացորդների հետ, որոնք ձգվում էին նրա հետեւից, ինչպես օդապարուկի պոչը։ Ո՛չ ահեղ օլդերմենի, ո՛չ էլ հին ձուլարանի հետքը մնաց երկրի երեսին։ Իսկ պատանի Ջեյկոբ Բլայվենսին այդպես էլ բախտ չվիճակվեց արտասանելու այնպիսի դժվարությամբ պատրաստած նախամահու իր ճառը, եթե միայն նա այդ ճառով չդիմեր երկնքի հավքերին։ Ճիշտ է, նրա մարմնի մեծ մասը լռվել֊մնացել էր հարեւան նահանգի ծառերից մեկի բարձունքում, բայց բոլոր մնացյալ մասերը ցրվել էին չորս ծխերի վրա, այնպես որ հարկ եղավ հինգ հետաքննություն կատարել պարզելու՝ մեռա՞ծ է նա, թե ողչ, եւ թե այդ բոլորն ինչպե՞ս պատահեց։ Աշխարհը դեռ երբեք չէր տեսել մի տղա, որն այդ աստիճան ցաքուցրիվ եղած լիներ։

Այսպիսով մեռավ այն լավ տղան, որն ինչքան էլ ջանաց, չկարողացավ նմանվել կիրակնօրյա դպրոցի գրքերի հերոսներին։

Բոլոր տղաները, որ նրա պես էին վարվել, ապրում էին երջանիկ, իսկ նա՝ ոչ։ Դա իրոք որ զարմանալի էր։ Բացատրել այն, երեւի, այդպես էլ չհաջողվի