Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:Հայրենի տունն այն է,որ կառուցվել է մեր հայրենիքում՝Հայաստանում:
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:Մեր նախահայր Հայկի անունով:
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները:Հայաստանի Հանրապետություն ,կամ Հայաստան:Հարևան պետություններն են Թուրքիան,Ադրբեջանը,Վրաստանը և Իրանը:Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:Երևանը,այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը:

ՀՀ մարզերը: Գործնական աշխատանք

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշի՛ր ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

Похожее изображение

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։Թուրքիաը,Ադրբեջանը,Վրաստանը և Իրանը:

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերը։Արագածոտն,Արմավիր,Արարատ,Կոտայք,Գեղարքունիք

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։Երևանը ,Գյումրին և Վանաձորը:

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։Ամենամեծ-Գեղարքունիք,ամենափոքրը-Երևան:

6․ Ո՞ր մարզում է գտնվում   Սևանա լիճը։Գեղարքունիք

7․ Որ մարզն է որ ունի համանուն մարզկենտրոն։Արմավիր

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։Գյումրի,Շիրակի մարզ:

9․ Ո՞ր մարզն է, որ սահման չունի հարևան երկրների հետ։Կոտայք,Երևան:

10․ Ո՞ր մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ—Լոռի
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր—Արագածոտն
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր—Արարատ
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր—Գեղարքունիք
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք—Կոտայք

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզերՄարզային կենտրոնը
1. ԱրագածոտնԱշտարակ
2. ԱրարատԱրտաշատ
3. ԱրմավիրԱրմավիր
4. ԳեղարքունիքԳավառ
5. ԼոռիՎանաձոր
6. ԿոտայքՀրազդան
7. ՇիրակԳյումրի
8. ՍյունիքԿապան
9. Վայոց ՁորԵղեգնաձոր
10. ՏավուշԻջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1986թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:Արագածոտն,Արարատ,Արմավիր,Գեղարքունիք,Լոռի,Կոտայք,Շիրակ,Սյունիք,Վայոց Ձոր,Տավուշ:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:Որ մարդիք իրենց խնդիրների համար երկար ճանապարհ չգնան,հարցերը լուծեն իրենց մարզերում:Քաղաքապետերը և գյուղապետերը:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:Արթիկ,Ախուրյան,Մարալիկ,Հացիկ,Ախուրիկ,Փանիկ,Ջաջուռ

Սեպտեմբերի 22-25

Դասարանական առաջադրանքների փաթեթ

Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով
1․ Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։
 67=60+7
 308=300+8
 4552=4000+500+50+2
 50305=50000+300+5

  1. Կարգային միավորների գումարը գրի՛ր թվի տեսքով։
     6‧10000+2‧1000+5‧10+5‧1=60000+2000+50+5=62055
     4‧100000+3‧100+2‧1=400000+300+2=400302
     5‧100000+4‧10000+3‧1000+8‧100+7‧10+21=500000+40000+3000+800+70+21=543891
     1‧100000+4‧10000+2‧1000+6‧100+6‧10+8‧1=100000+40000+2000+600+60+8=142668
    3․ Գրի՛ր այն թիվը, որը կազմված է միայն՝
     7 տասհազարյակից, 3 հազարյակից և 8 միավորից 73008
     2 հազարյակից, 2 հարյուրյակից և 2 միավորից 2202
     5 հարյուրհազարյակից, 5 հազարյակից և 5 տասնյակից 505050
    4․ Որքանո՞վ կմեծանա 34581 թիվը, եթե նրա գրության հինգերորդ կարգում գրված
    թվանշանը փոխարինենք 8-ով։34581,34588 ,7ով:

Թվերի կցագրում

Օրինակ՝ Եթե 56-ին ձախից կցագրենք 2 թվանշանը, ապա կստանանք 256 թիվը։ 256-ը
56-ից մեծ է 200-ով։
Եթե 478-ին ձախից կցագրենք 2 թվանշանը, ապա կստանանք 2478 թիվը։ 2478-ը 478-
ից մեծ է 2000-ով։

5․ Որքանո՞վ կմեծանա 48 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 4 թվանշանը։448 48 ից կմեծանա 400ով:
6․ Որքանո՞վ կմեծանա 529 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 3 թվանշանը։3529 529 ից կմեծանա 3000 ով:

7․ Հայկը Գագիկին առաջարկեց մտապահել որևէ եռանիշ թիվ և այդ թվին ձախից կցագրել
3 թվանշանը, այնուհետև ստացված թվից հանել մտապահած թիվը։ Արդյունքը Հայկին պարզ
էր։ Ո՞րն էր այն։3000

Երկիր մոլորակի բնության բազմազանությունը

ДАТА:  АВТОР: ANJELABLEYANВ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆ 4ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Երկիր մոլորակի բնությունը շատ բազմազան է: Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  իհարկե մարդը: Այս բոլորը մեզ շրջապատող բնական միջավայ­րի, այսինքն՝ բնության բադադրամասերն են:

Դրանք իրար հետ կապված են և ազդում են միմյանց վրա: Այսպիսով՝ մեզ շրջապատող բնական միջավայրի բոլոր բաղադրամասերի միասնությունը  կազմում է Երկիր մոլորակի  բնությունը: Հարուստ և բազմազան է այդ բնությունը: Մի տեղ անծայ­րածիր օվկիանոսն է՝ անհուն ջրերով, մյուսում՝ ցամաքը, ընդարձակ հարթավայրերով ու լեռներով: Մի տեղ «անկյանք» և «անջուր» անա­պատն է, մյուսում՝ փարթամ անտառներն ու տափաստանները: Մարդն ապրում է այդ հարուստ ու բազմազան բնության գրկում, օգտվում նրա բարիքներից, աշխատում է ու ստեղծագործում: Բնությունն անընդհատ գտնվում է փոփոխության մեջ. փչում է քամին, տեղում են անձրևն ու ձյունը, ծաղկում են ծառերը, թափվում են տերևները, քայքայվում են լեռները և այլն:
Մարդն իր գործունեությամբ ազդում է բնության վրա և նույնպես փոխում է այն. մշակում է հողը, տնկում նոր անտառներ կամ կատարում անտառահատումներ, ստեղծում լճեր, Երկրի ընդերքից հանում օգ­տակար նյութեր:
Որպեսզի մարդիկ ճիշտ օգտվեն բնությունից, կարողանան ճիշտ օգտագործել նրա հարստությունները՝ ջրերը, հողերը, բույսերը, կեն­դանիները, պետք է բնության մասին ունենան հարուստ գիտելիքներ: Օրինակ՝ եթե մարդիկ երբեք չմոռանան, որ իրենց կյանքի համար անփոխարինելի նշանակություն ունեցող թթվածինը արտադրում են միայն կանաչ բույսերը, հատկապես ծառերը, ապա նրանք անխնա չեն կտրի ծառերը: Այդ դեպքում մարդիկ խիստ խնայողաբար կօգտագործեն փայտանյութը և յուրաքանչյուր կտրած ծառի փոխարեն կտնկեն մի քանիսը, որից կօգտվեն նաև հետագա սերունդները:
Այսպիսով՝ մեր մոլորակի բնության բազմազանությունը ամբողջ մարդկության հարստությունն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը, և որո՞նք են նրա բաղադրամասերը:Այն կազմում են լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  իհարկե մարդը:
  2. Բե՛ր Երկիր մոլորակի բնության բազմազանության օրինակներ:լեռներն ու հարթավայրերը,  օվկիանոսներն ու ծովերը, գետերն ու լճերը, անձրևն ու քամին, բույսերն ու կենդանիները, և  իհարկե մարդը:
  3. Քո շրջապատից բե՛ր բնության վրա մարդու ազդե­ցության օրինակներ:Մեր բակում կտրել են ծառեր:
  4. Ինչո՞ւ է անհրաժեշտ լավ ճանաչել բնությունը:Որպեսզի մարդիկ ճիշտ օգտվեն բնությունից, կարողանան ճիշտ օգտագործել նրա հարստությունները՝ ջրերը, հողերը, բույսերը, կեն­դանիները, պետք է բնության մասին ունենան հարուստ գիտելիքներ:

Նյութի աղբյուրը՝  Իվետա  Ջանազյանի բլոգից:

Կառլսոն Կառլսոն հեղինակ՝ Աստրիդ Լինդգրեն թարգմանիչ՝ անհայտ աղբյուր՝ Երեք վիպակ Մանչուկի եւ Կառլսոնի մասին Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի


Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, ե Մանչուկի ծնողները պատրաստվեցին
նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի
կարեւոր իրադարձություն. լրանամ էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր
Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ
տարին։
Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի
հետ։
― Վաղը իմ ծննդյան օրն է, ― ասաց Մանչուկը, ― Գունիլլան ու Քրիստերը գալու են
մեր տուն եւ մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։
Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։
― Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, – շարունակեց նա, ֊ բայց մայրիկը…
Կառլսոնր ներքևի շուրթն այնպես կախեց, ինչպես երբեք չէր արել։
― Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։
― Դե լա՛վ, դու՛ էլ արի, ― շտապեց ասել Մանչուկը։
Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։
Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։
― Իսկ մեզ ինչո՞վ կհյուրասիրեն, ― հարցրեց Կառլսոնը, որի տրամաղոությունը սկսում
էր բարձրանալ։
― Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն ե կգարդարեն ութ
մոմերով։
― Հրաշալի՜ է, ― գոչեց Կառլսոնը։ ― Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞
կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխաբեն թխի ութ տորթ՝
մեկ մոմով։
Մանչուկր չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:Չի՞կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխաբեն թխի ութ տորթ՝մեկ մոմով։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:Քրիստեր, Գունիլլա,Մանչուկ,Կառլսոն:Մանչուկը շատ ընկերասեր էր,Կառլսոնը շատ նեղացկոտ և քաղցրակեր էր,Գունիլլան ու Քրիստերը լավ ընկերներ էին:
  • Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:Այս գիրք շատ լավն է և հետաքրքիր և ինձ անծանոթ էր:
  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել: Իմ ամենագեղեցիկ ծննդյան տարեդարձը ութ տարեկան դառնալն էր,որ մենք անցկացրել ենք մանկական սրճարանում: Մենք խաղացել ենք խաղ-մրցույթներ ,ես ստացել եմ լիքը նվերներ և ամենահետաքրքիր պահն այն էր, որ եկավ տռանսֆորմեր ռոբոտը:
  • Ո՞րն է մինչ այժմ ստացածդ ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:Իմ ամենալավ նվերը եղել է իմ հեծանիվը:Մյուս ծննդյանս տոնին ուզում եմ ստանալ մանկական սեղան և աթոռ:

Սեպտեմբերի 15-18

Դասարանական առաջադրանքների փաթեթ

Թիվ։ Թվի բնութագրում։

1․ Կարդա՛ և բնութագրի՛ր թվերից յուրաքանչյուրը հարցաշարին համապատասխան․ 4625, 45752, 11125, 725228, 148674

  • Քանի՞ նիշ ունի։4
  • Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։4
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։4
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։6
  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։5

Օրինակ ՝ 4625

  • Քանի՞ նիշ ունի։  4
  • Քանի՞ իրարից տարբեր թվանշանով է գրված։ 4
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։ 4
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրյակների կարգում։ 6
  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։ 5

45752

5

4

5

7

2

11125

5

3

1

1

5

725228

6

4

5

2

8

148674

6

5

8

6

4

2․ Գրի՛ր թիվ, որն ունի

  • 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր 3241
  • 5 միավոր, 2 տասնյակ, 5 հարյուրյակ, 6 հազարյակ 6525
  • 9 հարյուրյակ, 6 տասնյակ, 0 միավոր, 3 հազարյակ 3960

Օրինակ ՝ 3 հազարյակ, 2 հարյուրյակ, 4 տասնյակ, 1 միավոր – 3241

3 Հայկը ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս։ Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար։

2440:2=1220   1220+2440=3660

Կարգային միավոր

Թվի գրության մեջ ի՞նչ է ցույց տալիս յուրաքանչյուր կարգում գրված թվանշանը։

Թվի գրության յուրաքանչյուր թվանշան ցույց է տալիս, թե տվյալ կարգում քանի կարգային միավոր կա։

7

4․ Կարդա՛ թիվը՝ 148654, և պատասխանի՛ր հարցերին։

  • Ի՞նչ է ցույց տալիս 4 թվանշանը տրված թվի գրության մեջ։ տասնյակ հազարավոր և միավոր
  • Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։5
  • Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի չորրորդ կարգում։6

5 Կարդա՛ թիվը՝ 324707, և պատասխանի՛ր հարցերին։

  • Ի՞նչ է ցույց տալիս 7 թվանշանը տրված թվի գրության մեջ։ հարյուրյակ և միավոր
  • Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի հինգերորդ կարգում։0
  • Քանի՞ կարգային միավոր կա այդ թվի երկրորդ կարգում։2

6․ Փորձի՛ր կռահել պատասխանները։

  • Երկու թվերի տարբերությունը 420 է։ Որքանո՞վ է մեկը մյուսից մեծ։ 420-ով
  • Երկու թվերի քանորդը 5 է։ Քանի՞ անգամ է մեկը մյուսից մեծ։ 5 անգամ

7․ Ո՞ր թիվն է համապատասխանում 6հազ․+5տ․ +1մ․ կարգային գումարելիների գումարին։ 6051

8․ Ժամը քանի՞սին պետք է ցույց տան երկրորդ և երրորդ ժամացույցները։

                      09:10                                    10:05                                    10:40                        
9․ Դպրոցի ըներցասրահում տեղավորվել են 8 չորստեղանի սեղան։ Դա 4-ով ավելի է վեցտեղանի և 2 անգամ քիչ՝ երկտեղանի սեղանների թվից։ Քանի՞ աշակերտ կարող է միաժամանակ պարապել այդ ընթերցասրահում։ 32

10 Վանդակներում թվերը գրված են այնպես, որ բոլոր տողերում, սյունակներում և անկյունագծերում գրված թվերի գումարները նույնն են։ Վերականգնեք բացակայող թվերը։

792
1611
1035

Իմ ամառային արձակուրդները Մաս 1

Ես գնացել էի հանգստանալու տաս օրով Գյումրի: Այնտեղ ես գնացել եմ զբոսնելու իմ ընկերոջ հետ:Նրա անունը Կարապետ է:Ես ունեմ էլի ընկերներ,բայց իմ մոտիկ ընկերը Կարոն է: Այնտեղ նաև եկել էր իմ մորաքույրը և ընկերոջս մայրիկը: Մենք ամբողջ օրը բակում խաղում էինք տարբեր խաղեր:Ես Գյումրին շատ եմ սիրում և կուզենայի շատ մնալ այնտեղ:Ես ունեմ նաև նկարներ: