Կենդանիների վեճը

 

Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:

-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանիօգնությամբ:

Արորն- Երկրագործական պարզ գործիք՝ հողը հերկելու համար:

Տափանը-  Երկրագործական գործիք, որով հարթում-հավասարեցնում են վարած ու ցանած արտի երեսը, սերմը ծածկում հողով և կոշտերը մանրացնում, ցաքան:

Գերդաստանը- Արյունակից ազգականների ամբողջությունը, տոհմ:

 

  1. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։

Արդար

  1. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:

Հավանեցի կովիկին, որովհետև կովիկը ավելի շատ օգտակար է մարդուն:

 

 

 

 

Հիշողություն

Ղազարոս Աղայան

 

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Continue reading “Հիշողություն”

Մաթեմատիկա 05.03

  1. Կազմի՛ր արտահայտություններ

3 հատ 5 -ով ստացի՛ր`

1) 5+5:5=2

2) 5-5+5=5

3)(5-5)x5=0

4) 5-5:5=4

  1. Լրացրո՛ւ աղյուսակները։

 

Արտադրիչ 20 40 5 50 70 900 200 60
Արտադրիչ 600 200 40 100 30 9 600 500
Արտադրյալ 12000 8000 200 5000 2100 8100 120000 30000

 

Բաժանելի 8000 300 6000 2400 1200 4500 630 8100
Բաժանարար 40 10 300 30 30 90 70 90
Քանորդ 200 30 20 80 40 50 9 90

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Երբ Գարիկը իր գումարի կեսը տվեց Լեոին, նրա մոտ մնաց 2000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Գարիկը։

                                                   Լուծում՝2000+2000=4000

Պատ՝4000

Բ․ Երբ Միլենան իր կոնֆետների կեսը հյուրասիրեց ընկերներին, իր մոտ մնաց 25 կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ ուներ Միլենան։

                                                   Լուծում՝25+25=50

Պատ՝50

Գ. Մերին գնեց 5 էսկիմո և 2 շոկոլադ, վճարեց ընդամենը 1600 դրամ։ Ինքա՞ն արժե մեկ էսկիմոն, եթե 1 շոկոլադն արժե 300 դրամ։

Լուծում`300+300=600  1600-600=1000  1000:5=200

Պատ՝200

 

Դ․ Արամը 5 կարկանդակի և 2 հյութի համար վճարեց 800 դրամ։ Ինքա՞ն արժե 1 կարկանդակը, եթե 1 հյութն արժե 200 դրամ։

Լուծում`2×200=400  800-400=400  400:5=80

Պատ՝ 80

 

Մաթեմատիկա 04.03

  1. Օրինաչափությունը նկատի՛ր և ավելացրո՛ւ ևս մեկ թիվ։

Ա․ 1, 6, 12, 19, 27

Բ․ 5, 7, 4, 6, 3

Գ․ 3, 5, 9, 15, 23

2. Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով:

2457 = 2000 + 400 + 50 + 7

5674 =5000+600+70+4

6987 =6000+900+80+7

1247=1000+200+40+7

3400 =3000+400

3250=3000+200+50

3402=3000+400+2

1087=1000+80+7

6004=6000+4

3. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

2800։ 700 x (25 + 3 x 25): 40 =4 x 100 : 40=10

5600 : 80 + (90 x 30 – 50 x 4) =70+2500=2570

50 x 200 – 1000 : (20 x 50 ) =1000-1000:100=990

6000 : (120 : 2 ) + 700 x 70 =6000:60+49000=49100

4. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Գրիչն արժե 30 դրամ, մատիտը գրիչից 15 դրամով թանկ է: Ռետինն արժե այնքան, որքան գրիչը, իսկ սրիչը ռետինից 20 դրամով թանկ է: Որքա՞ն գումար է հարկավոր 2 սրիչ գնելու համար:

Լուծում՝ 30+15=45 30+20=50 50+50=100

Պատ.՝100 դրամ:

Բ. Լեոն ունի 60 դրամ, Հովհաննեսը Լեոից 40 դրամով պակաս գումար ունի, իսկ Խաչատուրը Հովհաննեսից 2 անգամ ավել գումար ունի: Լեոն ու Խաչատուրը միասին որքա՞ն գումար ունեն:

Լուծում60-40=20 2×20=40 60+40=100

Պատ.՝ 100 դրամ:

Գ. Երրորդ դասարանի Դավիթը դպրոցի պարտիզպանին օգնեց էտել ծառերը։ Ծառի բարձր ճյուղերին հասնելու համար նա կանգենց 13 սանդուղք ունեցող աստիճանի մեջտեղի սանդուղքին։ Ո՞րերոդ սանդուղքին կանգնեց Դավիթը։

Լուծում ՝ 7

Պատ.՝ 7 ին:

03.03.2020

  1. Հաշվի՛ր հարմար եղանակով:

240 + 190 + 160 + 210  = 400+400=800

340 + 120 + 360 + 180 = 700+300=1000

450 + 210 + 150 + 90 =600+300=900

450 – 70 – 50 =400-70=330

370 – 90 – 170 =200-90=110

630 – 180 – 130 =500-180=320

  • Թվերը դասավորի՛ր աճման կարգով:

Ա․  4150, 4015, 4105,4501, 4510

       4015,4105 4150, 4501,4510

Բ․ 5670, 5067, 5607, 5760, 5706, 5076

      5067,5076,5607,5670,5706,5760

  • Ո՞ր կտրոն է պոկվել պատկերից: Պատասխան՝  4
  • Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները։
  1 հատի/ կտորի արժեքը2 հատի արժեքը3 հատի արժեքը4 հատի արժեքը
Կարկանդակ5 0 դրամ100150200
Փքաբլիթ100  դրամ200300400
Թխվածքաբլիթ200 դրամ400600800
Պիցցա150 դրամ300450600
Հալվա30 դրամ6090120

Ա․ Որքա՞ն գումար է հարկավոր  մեկ կարկանդակ և երեք փքաբլիթ գնելու համար։

50+300=350

Բ․ Որքա՞ն գումար է հարկավոր հինգ կտոր պիցցա և երկու կտոր հալվա գնելու համար։

750+60=810

Գ․ Որքա՞ն գումար է հարկավոր  երկու կտոր թխվածքբլիթ և երեք կտոր հալվա գնելու համար։

400+90=490

Չարի վերջը

Չարի վերջը

Հովհաննես Թումանյան

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն, 

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։ 
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ, 
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
      Թռչե՜ք, գնաք, 
      Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն. 
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է, Continue reading “Չարի վերջը”

Խամաճիկների թատրոնում

Ես երբ գնացի խամաճիկերի թատրոն, ինձ շատ դուր եկավ: Ես երկու անգամ էի գնացել Խամաճիկների թատրոն : Բայց ինձ ավելի դուր եկավ այս անգամը, մենք դիտեցինք «Շունն ու կատուն»: Այնտեղ տիկնիկներով էին խաղում, ոչ թե էլեկտրոնային տախտակով: Ինձ այն անգամվանից ավելի դուր եկավ մուլտֆիլմը:

Շունն ու Կատուն նոր ավարտ

Շունը,  երբ եկավ, որ իր գլխարկը տանի,  կատուն տեսավ և ասաց.

-Գնա թե չէ այստեղի օձերը քեզ կուտեն: Շունը ասաց. 

– Ինչ օձեր: 

-Այո,  այստեղ օձերը կան:

Շունը արագ փախավ ու այդպես էլ մնաց առանց գլխարկ:

Դդմահանելուկներ

Միջինս բովում են, արևածաղիկ չեմ

Թփերս կանաչ են, էլ չգիտեմ ինչ ասեմ։

Փափուկ պառկած եմ թփերիս մեջ,

Իմ բաղադրիչների գրքում կա հարյուր էջ։

Լիլի Մինասյան

 

Այն ինչն է, որ նարնջագույն է և պինդ է:

Այն ինչն է, որ  կանաչ տերև ունի և շատ կորիզներ:

Գարիկ Մելիքյան

 

Նա նարնջագույն է գծիկներով նրանից պատրաստում են լիքը թխվածքներ:

Արփի Խալաթյան

 

 

Այն, որ բանջարեղեն է, որ չի շարժվում և տարբեր չափերի է նա լինում:

Էյվա Մուրադյան