Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

Այպիսով, մենք ընտանիքում , ըկերների միջավայրում խոսում ենք ավելի անկաշկանդ ու անմիջական։ Ազատ խոսքի մեջ օգտագործում ենք այնպիսի բառեր, որոնք բնորոշ են բանավոր խոսքին։Դրանք ժողովրդական բառերն են և խոսակցական բառապաշարն են կազմում։ Օրինակ ՝ իրիկուն( երեկո), աչքածածկ (ագահ), սսկվել (լռել),կոտոշ (եղջյուր), թուշ (այտ), գիժ (խելառ)։

Պետք է հիշենք , որ նման բառերը պաշտոնական խոսքում չեն օգտագործվում։ Սակայն կարող են օգտագործվել գեղարվեստական գրականության մեջ։ Օրինակ՝

Վ․ Տերյան

Կրկին իմ հոգում

Իջավ մշուշոտ, արցունք անձրևող

Տրտում իրիկուն.

Հիշենք նաև , իրիկուն բառից են կազմվել այսպիսի գեղեցիկ բառեր՝ իրիկնաժամ, իրիկնահաց, իրիկնամուտ․․․։

Խոսակցական բառերը հատկապես այն դեպքերում են օգտագործվում , երբ խոսում են հերոսները, որպեսզի նրանց խոսքը ավելի բնական լինի։

  1. Առաջարկում եմ հեքիաթում գտնել և առանձնացնել խոսակցական բառերը։

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Կնիկ

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Էս, հավանելիս չեն լինում

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Կռվելիս են լինում

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

շալակը

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

հորդ քելեխ, տղիդ

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Տար պահի

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Զեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

Անց է կենում, բարեկենդանը գալիս չի, շեմքումը նստած է լինում, փողոցով անց է կենում, ձեն տալիս

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Հալա մի կանգնի

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

Կնկա ծալը պակաս է, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  – Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

– Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

– Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

իր բաները իրեն սևցրի․ տարավ

– Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

– Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակ<ը> տվի, տարավ։

– Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

Վայ քու անխելք տունը քանդվի

– Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Բարեկենդանը ետ է մտիկ անում

Գալիս է, հասնում իրեն։

– Բարի օր, ախպերացու։

– Աստծու բարին։

– Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

– Անց կացավ։

– Ի՞նչ ուներ շալակին։

– Եղ ու բրինձ։

– Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

– Բավականին ժամանակ կլինի։

– Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

– Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

Անց կկենա

– Բա ի՞նչպես անեմ։

– Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ – Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Վեր է գալիս, ճամփեն ծռում

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Առաջարկում եմ հեքիաթում գտնել խոսակցական բառերը։

2. Կազմել հինգ բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական բառ 

գունդ մուր – երկրագունդ, գնդացիր, գնդացրորդ, գնդակիր, գնդաձև

շիլա կծիկ – շիլաշփոթ, շիլափլավ, շիլաչք, շիլախառն, շիլածածկ

թուք գլուխ – խլխապտույտ, գլխագին, գլխասպան, գլաբաց, գլխակիր

բերան փլավ – բերանբաց, բերանախոսք, բերանաձև, առանցբերան, բերանահամ

տաք բաց – տաքագույն, տաքերանգ, տաքբերան, տաքանկյուն, տաքագլուխ

3. ընթերցանություն

Վիլյամ Սարոյան | Ծիծաղ | համառոտ

Բոլոր տղաները դասից հետո տուն են գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, իսկ հերոսին Միսս Ուիսիգը ստիպում է մնալ դասից հետո և մեկ ժամ ծիծաղել:

– Բայց ես չեմ ուզում ծիծաղել:

– Ծիծաղի՛ր: Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ:

– Ներեցեք, որ ծիծաղեցի:

Տղան ծաղկի պես կքված, ամոթահար է: Նա զղջում է, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում է ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ է, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ տխրություն կա: Եվ տղան ծիծաղել է նրա վրա: Տղան ծիծաղելու տրամադրություն չի ունեցել, բայց ծիծաղել է, և ուսուցչուհին նայել է նրան: Դրանից հետո՝ զայրույթը, ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:

– Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:

Ինչու՞: Տղան ուզում է բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել է դասարան, տղան ցանկացել է հետը բարեկամանալ: Ինչու՞ է ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի վիրավորեր ուսուցչուհուն:

– Չեմ ուզում ծիծաղել:

«Ես չեմ ծիծաղի», – մտածում է տղան: – «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս»:

– Խնդրեմ, ծիծաղի՛ր:

Ի՞նչ հաճույք կարող է ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս: Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուսուցչուհին նրան չի ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտի, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում է իմանալ: Սկսում է վերհիշել բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել է: Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ծիծաղեցնում էր: Իսկ հիմա դատարկ բան է թվում: Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Տղան լալիս է, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան է պատահել:

– Բե՛ն:

Ձայնը խաղաղ է, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող է ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:

– Բե՛ն:

Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ է թվում, քան երբևէ:

– Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:

– Այո:

Սրբում է թաց աչքերը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը:

– Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:

– Տասը:

– Ո՞վ է հայրդ:

– Դերձակ է:

– Եղբայներ, քույրեր ունե՞ս:

– Երեք եղբայր, երկու քույր:

– Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:

– Այո:

– Ու՞ր:

– Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:

– Հին երկի՞րը:

– Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:

Նա ուզում է հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում է մեծանալ, բայց վախենում է: Ուսուցչուհին վերարկուն է հագնում:

– Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:

Տղան տխրություն է զգում: Սկզբում ստիպում է ծիծաղել, հետո լացացնում, հիմա էլ՝ սա: Որքան միայնակ է աղջիկը:

– Բեն, հիմա կարող ես գնալ:

– Մնաք բարով, Միսս Ուիսիգ:

– Մնաս բարով, Բեն:

Հետո տղան արագորեն վազում է դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում է նրան: Բենը չգիտի՝ ինչ մտածի, բայց գիտի, որ շատ տխուր է և վախենում է ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածում է, որ լավ կլինի, եթե ոչ ոք չիմանա պատահածի մասին:

Լրացուցիչ առաջադրանքներ․

Տեղադրել համապատասխան տառը․

ոսկրախտ, սաղավարտ, մամռակալած, սաղարթախիտ, բրդել, ամպագորգոռ, անձեռոցիկ, կործանվել, գոռգոռալ, գրտնակ, դարչնագույն, թրթուռ, պոռթկալ, քարորդ, շուռումուռ, հառաչանք, քառասուն, շղարշ, խուրներամ, հռհռալ, լպրծուն, կառկառել, ականջալուր, լուռումունջ, հուռթի, մորթի, ճանկռել, ճռվողյուն, շրշյուն, մանրակրկիտ, ըմբռնել, մորթել, խրխռալ, պատրույգ, սևեռուն, փռշտալ, շահագրգռել, ջարդել, արևառ, կրնկակոխ, ուռչել;

Գրել հետևյալ բառերի հոմանիշները ,և փորձել օգտագործել փոքրիկ պատմության մեջ։

շողշողալ, անթից, հանկարծ, անթիվ, ցրել,խաղաղ, բարեկամ։

Շողշողալ – փայլել

Անթիվ – անհամար

Հանկարծ – պատահական

Անթիվ – անքանակ

Ցրել – շաղ տալ

Խաղաղ – անդորր

Բարեկամ – հարազատ

Մաթեմատիկա նոր թեմա %

Ուղղանկյան մակերեսը 900 սմ2
է։ Քանի՞ քառակուսի սանտիմետր
է նրա մակերեսի 1 %-ը: Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 16 %-ը։

  1. Որքա՞ն է 536-ի 100 %-ը։ 536
  2. Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։ 60
  3. Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝
    30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել
    երկու գյուղացիները։ 1500 1455
  4. Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով
    ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։
  5. Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։ 900-ի 15 %-ը
  6. Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի1\4 -ը։ Ճանապարհի քանի՞ տոկոսն է նա անցել։25
  7. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
    ա) 1 մետրի քանի՞ տոկոսն է 1 դեցիմետրը. 20%
    բ) 10 տոննայի քանի՞ տոկոսն է 1 ցենտները.20%
    գ) 1 քառակուսի մետրի քանի՞ տոկոսն է 1000 քառակուսի սանտիմետրը։ 100

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է վառելանյութը։

Վերոհիշյալ հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, անվանում են վառելանյութեր։

  1. Բնապահպանական տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են ավելի առավել նախընտրելի։

Պինդ վառելանյութի այրումից ստացվում են մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ։ Այդ պատճառով առավել նպատակահարմար է գազային վառելանյութի օգտագործումը:

  1. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման արդյունքում։

Մոխիր և այլն։

Մաթեմատիկա, նոր թեմա տոկոս %

136. Ուղղանկյան մակերեսը 900 սմ2
է։ Քանի՞ քառակուսի սանտիմետր
է նրա մակերեսի 1 %-ը: Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մակերեսի 16 %-ը։

  1. Որքա՞ն է 536-ի 100 %-ը։ 536
  2. Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։ 60
  3. Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝
    30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել
    երկու գյուղացիները։ 1500 1455
  4. Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով
    ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։ 550
  5. Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։ 900-ի 15 %-ը
  6. Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի1/4 -ը։ Ճանապարհի քանի՞ տոկոսն է նա անցել։ 25%
  7. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
    ա) 1 մետրի քանի՞ տոկոսն է 1 դեցիմետրը. 10%
    բ) 10 տոննայի քանի՞ տոկոսն է 1 ցենտները. 10%
    գ) 1 քառակուսի մետրի քանի՞ տոկոսն է 1000 քառակուսի սանտիմետրը։ 146․ Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

100-ի 120 %-ը

Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

1.<<Իմ անվան պատմությունը>> գրել փոքրիկ տեղեկություն․

Իմ անունը Միլենա է։ Իմ անունը դրել է իմ հայրիկը։ Երբ ես ծնվեցի, երևի տեղիակ եք, որ երբ երեծան ծնվում է կամ տատիկի անունով են դնում կամ պապիկի։ Եղբորս անունը դրել են պապիկիս անունով Արսեն, իսկ իմ անունը հայրիկս որոշեց դնել Միլենա քանի որ եղբորըս անունը արդեն դրել եին այդ ավանդույթի համաձայն։

2 .Լրացնել բաց թողնված տառերը` գրելով օ կամ ո, և բացատրել այդ բառերի իմաստները.

Որդան – որդան կարմիր

ոսկեզօծել – այսինքն ամեն ինչ ոսկի դարձնել

որսորդ – մարդ, որը բռնում է կենդանիներ

որթ – խաղողի թուփ

հայորդի – հայ որդի

ոսկեօղ – ոսկուց ականջող

օձագալար – օձի նման գալարվող

նրբաոճ – նուր ոճ ունեցող

ամենաորակյալ – որակով

Ղազարոս Աղայան. «Վաճառականի խիղճը »

Լինում է չի լինում մի գյուղացի: Մի օր այս գյուղացին իր մինուճար որդուն տանում էքաղաք մի վաճառականի՝ մի սովդաքարի մոտ աշակերտ տալու: Երկար զրուցելուց հետովաճառականը համաձայնում է հինգ տարով վերցնել տղային, իսկ ռոճիկի հարցը գյուղացինթողնում է վաճառականի խղճին, թե որքան կցանկանա վճարել հինգ տարուց, թող այնքանէլ վճարի: Անցնում է երեք տարի: Գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դառնում,բոլոր հարևանները շատ նախանձում են, որ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատարունի: Երբ լրանում է հինգ տարին, տղան մայրիկից նամակ է ստանում, թե հայրը«մերձիմահ հիվանդ է», թող հաշիվները տիրոջ հետ փակի ու վերադառնա: Մայրը նշում է,որ որդին գումարի համար չհակաճառի, քանի որ հայրը նրա վարձի հարցը թողել էվաճառականի խղճին, որքան կտա, վերցնի, շատ թե քիչ: Սակայն վաճառականըառհասարակ մտադիր չէ գումար տալ տղային՝ պատճառաբանելով, որ նրան հինգ տարիպահել է, փեշակ սովորեցրել, էլ ինչ է ուզում, ոչ մի կոպեկ չի տա, ուր ուզում է գնա: Այդժամանակներում, երբ մարդ էր մահանում, բարեկամներին լուրը հասցնում էր ծխատերքահանան և ամեն ծախս նա էր անում ու վերջում հաշիվ ներկայացնում: Մյուս առավոտգործակատարը գնում է եկեղեցի: Քահանային ասում է, թե իր տերը վախճանվել է, պետք էբարեկամներին, համքարներին հայտնել և թաղման ծախսերի պատրաստություն տեսնել:Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյանգան վաճառականի տունը հոգեհանգստին ներկա լինելու: Երեկոյան քահանան տիրացուիհետ գնում է վաճառականի տունը և տեսնում, որ սա պատշգամբում նստած թեյ է խմում:Ասում է, թե իբր անցնում էր տան մոտով, ուզեց այցելել: Քիչ անց իրար հաջորդելով գալիսեն տարբեր մարդիկ ու տեսնելով քահանային վաճառականի հետ զրուցելիս՝ հետ են գնում:Վաճառականը բարկանում է ու ծառային կարգադրում, որ կանչի այդ մարդկանցից միքանիսին: Սրանք ասում են, որ իրենց հայտնել են, թե իբր մեռել է և եկել են հոգոցի վրա:Քահանան ևս ասում է, որ այդ հարցով էր եկել: Մյուս օրը վաճառականը գնում է թագավորիմոտ, հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարը ուզում էր իրեն սաղ-սաղ թաղել, խնդրում է դատաստան: Գործակատարը պատմում է գործի ամբողջպատմությունը, ասում, որ վաճառականը խիղճ չունի, ուստի իր համար մեռածի հաշիվ է, ևնա դիմեց այդ միջոցին: Թագավորը պատվիրում է դահիճներին կախել տղային: Թագավորըհարցնում է վաճառականին՝ թե էլ ուրիշ ասելու ոչինչ չունի: Վաճառականը ասում է, թեչունի, թող կախեն տղային: Երեք անգամ թագավորը նույն հարցը տալիս է վաճառականին,երեք անգամ սա նույնն է պատասխանում: Թագավորը կարգադրում է դահիճներին հետբերել տղային և կախել վաճառականին: Ապա նույն հարցը տալիս է տղային: Սա լռում է:Երրորդ անգամ հարցնելիս, տղան լացակումած ասում է, որ ինքը խղճում է նրազավակներին, մտնում է նրա դրության մեջ, ինքը ոչ մի պահանջ չունի նրանից ևհրաժարվում է մի որևէ վարձատրությունից: Թագավորը պատվիրում է դահիճներին հետբերել վաճառականին: Կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում,թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի կիսեն և կեսը տան գործակատարին:Այսպիսով վաճառականի հարստության կեսը տալիս են գործակատարին և վերջ տալիսվաճառականի գանգատին:

Մաթեմատիկա տրամաբանական հարցեր

1․ Մեքենայում կա 10 հաճախորդ ճանապարհի կեսին 5 – ը իջան 6 – ը մտան, քանի մարդ կա մեքենայում։

2․ Արամի մայրը ունի 3 տղա, փոքրի անունը Դավիթ է, իսկ մեծի անունը Արսեն է; Ինչ է միյուս տղայի անունը;

3․

Հայոց լեզու տնային առաջադրանք

1․ Լրացրու բաց թողնված տառերը գ կամ ք։

Զորք, կարագ, կարգադրել, վերք, պարգևատրել, նորոգել, երգել, տիեզերք, հոգնել, արևածագ, թագավոր, ձգել, սգավոր, միրգ, կարագ, մուգ, հագցնել, վագր, Գրիգոր, Սարգիս, օգտակար, Սուքիաս, գիրք, գորգ, մարգագետին, կառք, բերք:

2. Ղազարոս Աղայան ,<<Ոսկի և երկաթ>>․գտնել իրար մոտ հոմանիշ բառերը․

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

-Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:
Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում
ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է
օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի
կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում
են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:

-Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի
լավությունը չես տեսնում:

փայլել – շողշողալ

գեղեցիկ – սիրուն

աղա – տեր

կոշտ – կոպիտ

3. Խնդրում եմ տեղադրել համապատասխան տառերը․

դողէրոցք, լայնէկրան, չէիք, վայրէջք

ալևոր, ձևույթ, արևկա

մեղմօրոր, ամենօրյա, այդօրինակ, գիշերուզօր։

Հայոց լեզու լրացուցիչ աշխատանք

Ծանոթանանք գրքային բառապաշարին։

Կան շատ բառեր, որոնք առօրյա կյանքում չենք օգտագործում, այլ հանդիպում ենք հիմնականում գրավոր խոսքում ՝ գրքերում, որի համար էլ կոչվում են գրքային բառեր։ Այդ բառերը կարող են լինել գեղարվեստական և գիտական։ Եվ հիշենք, որ, եթե անգամ, անհրաժեշտության դեպքում, օգտագործվում են բանավոր խոսքում, ապա ,այնուամենայնիվ գրքային են։ Այդպիսի բառեր են պատմական անցյալի տարբեր հասկացություններ արտահայտող բառերը, օրինակ՝ աշտե, նիզակ, պատմուճան, պարեգոտ, ծիրանի, կուսակալ, սենեկապետ։ Այս բառերը հանդիպում են միայն պատմական անցյալը ներկայացնող գիտական ու գեղարվեստական գրքերում։ Շատ բառեր էլ կան, որոնք օգտագործվում են հիմնականում գեղարվեստական գրականության մեջ՝ բանաստեղծական խոսքում, ինչպես՝ տխուրաչյա, հեզաճկուն, ըղձալի, ոկսեհանդերձ, անրջանք, ոսկեթել։

  1. Այժմ փորձենք հետևյալ բանաստեղծության մեջ գտնել գրքային բառերը․

Վ․ Տերյան

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:

Ոսկեհանդերձ, միգասքող, տխուրաչյա, քնքշաշրշյուն

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Հովհ․ Շիրազ

Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին

Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր։

Խայտալով, ձյունաթույր

2. Տրված բառերի միացումով փորձենք կազմել նոր բառեր․․․

Հրակարմիր, արևավառ, թվանշան, կոճղաարմատ, լեռնաշխարհ, արքայատոհմ, գագաթնակետ, բուսածածկ, խոտածածկ:

3. Լրացնել բաց թողնված տառերը՝ Ի, Ե կամ Յ

Մատյան, քվեարկել, հեքիաթ, ատյան, լռելյայն, միլիոն, միմիայն, կղզյակ, միմիանց, ակադեմիա, հրեա, կրիա, պատյան, օվկիանոս, իշայծյամ, մարմարիոն, քամելիոն, խավիար, դղյակ, քվեաթերթիկ, բամիա, եղյամ, դաստիարակ, աղավնյակ, մանյակ, փասիան, ռադիո, մումիա, խարտյաշ, յասաման, ծիածան, թեյարան, քվեատուփ, ամբիոն, բրաբիոն, ծովեզրյա, պատանյակ, հրեական, էքսկուրսիա, գոյամիջոց, զորակայան, յաթաղան, կայսայատուն, շղթայաձև, ոսպնյակ, շուրջերկրիա, ժանյակազարդե, որդյակ, այծյամ, բարյացակամ, օրիորդ, միլիարդ, դշիոյական։

4. Նշված բառերից առանձնացնել գրքային բառերը ․

Ես, արևահամ , հարսնատես, դյուրին, ջհահարս, թեպետև, կոտորակ, դահլիճ, աստղածաղիկ, բաժակաթերթ, հրաշագեղ, մրրիկ, եղանակ, գեղեցիկ։

Արևահամ, հարսնատես, թեպետև, աստղածաղիկ, բաժակաթերթ, հրաշագեղ

Սիրելի սովորողներ, այսուհետ կտեղադրեմ նաև լրացուցիչ առաջադրանքներ, ցանկության դեպքում կարող եք կատարել;

Ռ – Ր ուղղագրություն

Դրացի, ձեռք, ձեռբակալել, ձեռբազատվել, փռփռալ , փրփրել, , մրսել, թրթռալ, թռվռալ, կարճել, կառչել, մրմռալ (վերքը), եղեռն, եղերրական, թռչել, թրջել, կառք, կարգ, սարսուռ, մարմար, կռճտացնել, կռճիկ, պատառ, խառնուրդ, սպառվել, պատսպարվել, խարկել, պարկ, խրճիթ, խրթին, զառիվեր, խոշոր, խոժոռ, ապառաժ, հեռարձակ, հեռարձակել:

Ընթերցանություն,Ղ․ Աղայան ,Վաճառականի խիղճը


Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և
տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման
գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
10

  • Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
    ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
    Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
    մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
    մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ
    մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է
    քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
    Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
    թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
    հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
    Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
    վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
    բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
    տեսնեք։
    Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
    երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
    Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, –
    վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
  • Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
    անգամ եք գալիս։
  • Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
    առողջությունը հարցնել։
    Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
    վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
    հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
    փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։
    Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
    Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
    ― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
    Գալիս են հինգ-վեց հոգի։
    ― Ինչի՞ համար եք եկել և գնում։
    ― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։
    Քահանան տեղը կանգնում է և ասում.
    ― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
    Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
    ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
    Կանչում են գործակատարին։
    Գալիս է գործակատարը։
    Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
    աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
    խղճին։
    Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
    հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
    Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
    Դահիճները տանում են կախելու։
    Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
    11
    ― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
    վաճառականը։
    Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
    գանգատ չունե՞ս։
    ― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
    Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
    կախեն։
    Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
    Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
    Դահիճները տանում են վաճառականին կախելու։
    Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
    Տղան ձայն չէ հանում։
    Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
    Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
    Տղան լացակումած ասում է.
    ― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
    որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
    նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
    Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
    Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
    վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
    Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
    տալիս վաճառականի գանգատին։
  1. Սովդաքար – վաճառական
  2. Համքար – արհեստակից
  3. Հոգոց – հոգեհանգստյան արարողություն