Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը բնութագրում է տաք և սառը մարմինները;

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ տաք և սառը մարմինները հպվում են և որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանը հավասարվում է;

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Սնդիկային, Մետաղական, Հեղուկային, էլեկտրական;

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Պետք է օգտվել շատ զգույշ, որպեսզի միջուկը չթափվի։

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Հալում , Գոլոշացում, Եռում;

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալում է կոչվում այն երևույթը, որը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակ։ իսկ պնդացում հակառակն է հեղուկ վիճակից վերածվում է պինդ վիճակի;

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան:

Որի ներքո մարմինները սկսում են եռալ;

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Գոյություն ունի շոգեգոյացման երկու տեսակ՝ գոլորշացում և եռում: Շոգեգոյացման ժամանակ նյութը հեղուկ վիճակից վերածվում է գազային գոլոշու։

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակը սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։

Որոտը կայծակին ուղեկցող որոտը առաջանում է էլեկտրական հոսանքի արագ աճի պատճառով կայծակի անցուղու ներսում օդը խիստ տաքանում է և արագ ընդարձակվում։

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը, բնակավայրերը, կայծակի ուղիղ հարվածի հետևանքներից պաշտպանող մետաղական սարք է։ Այն մետաղե սրածայր ձող է, որը տեղակայվում է տվյալ պաշտպանվող շինության տանիքից որքան հնարավոր է բարձր։

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Կայծակի հարվածը խիստ վտանգավոր է։ Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր գտնվող առարկաներին, շինություններին, ծառերին, կենդանիներին և մարդկանց։

 Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:

2. Չի կարելի  պառկել գետնին:

3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:

4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:

5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:

6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:

7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:

8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Որոնք մագնիսակն հատկությունները երկար են պահում;

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։ Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ 

  1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մարտի 13-17

Դասի թեմանները՝ Հաստատուն մագնիսներ
Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Հաստատուն մագնիսներ

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ Մի մագնիսի մագնիսական դաշտն ազդում է մյուս մագնիսի վրա։ Եվ հակառակը՝ երկրորդ մագնիսի մագնիսական դաշտն էլ ազդում է առաջին մագնիսի վրա։Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ և երկար ժամանակ պահպանում այն։ 
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:

Նկարում պատկերված են հաստատուն, տարբեր ձևերի՝ ձողաձև, պայտաձև և խեցե մագնիսներ։
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։

Կողմնացույց

Երկիրն օժտված է մագնիսական հատկություններով: Նա կարող է դիտվել որպես մի հսկայական մագնիս:Երկրի աշխարհագրական և մագնիսական բևեռները հակառակ են դասավորված։
Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ տեղակայված է  հարավային  մագնիսական բևեռը, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝  հյուսիսային  մագնիսական բևեռը։

Կողմնացույցի մագնիսական սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
Ուժեղ տաքացման ժամանակ մագնիսները կորցնում են իրենց մագնիսական հատկությունները։ Այս երևույթը կոչվում է ապամագնիսացում:
Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածում:Արեգակի և լուսնի խավարումներ:

Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
Օրինակ
Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը:
Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումը, Արեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:

Ստվերի առաջացումը

Լույսի ուղղագիծ տարածմամբ է բացատրվում ստվերի առաջացումը: Նկարներում պատկերված են անթափանց մարմիններ՝ գունդ և սափոր:
Փոքր չափեր ունեցող լույսի S աղբյուրով լուսավորելիս Bէկրանին առաջանում է ստվեր: Եթե լույսը ուղղագիծ չտարածվեր, ապա կշրջանցեր գունդը կամ սափորը և կլուսավորեր դրա հետևում գտնվող էկրանի ողջ տիրույթը:

Լույսի ուղղագիծ տարածումն օգտագործում են տեղանքում կամ ստորգետնյա ուղիղ ճանապարհներ նախագծելու, ուղիղ գծով սյուներ տեղակայելու համար:

Սյուները տեղադրում են այնպես, որ բացի մոտակա սյունից` մնացածը չերևան:

Արեգակի և Լուսնի խավարումները 

Լուսինը լույսի աղբյուր չէ, այն սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է, սակայն տեսանելի է, քանի որ անդրադարձնում է Արեգակից իր վրա ընկնող ճառագայթները։
Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և տեղի է ունենում Արեգակի խավարում։
Երկրի մակերևույթի՝ լրիվ ստվերի սահմաններում հայտնված մասերից, դիտվում է Արեգակի լրիվ խավարում, իսկ ոչ լրիվ ստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը։ 
Արեգակի խավարում դիտվում է, երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև:

Լուսնի խավարումը դիտվում է, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև:

Այդ դեպքում Լուսինը գտնվում է Երկրի կողմից առաջացած ստվերի տիրույթում:
Արեգակի և Լուսնի խավարումները գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել կատարվելուց շատ տարիներ առաջ:

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
  2. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
  3. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
  4. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մայրենի

J.Bukay

Ծնվել է 1949  թվականին Բուենոս-Այրեսի  մերձակա տարածքում, համեստ ընտանիքում։ Սկսել է աշխատել 13 տարեկանից։ Գրքերից մեկում Բուկայը իր մասին ասում է հետևյալը. «Ես փողոցում գուլպաներ էի վաճառում, ծաղրածու եմ եղել ու տաքսիստ, աշխատել եմ ապահովագրական ընկերությունում։ Արդյունքում՝ միջին խավի ընտանիքի տղան դարձավ բժիշկ,հոգեբան դասավանդող, հեռուստահաղորդումներ և ռադիոհաղոդումներ վարող, գրքերի հեղինակ»։Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են  Բուկայի գրքերը։Նա նաև բժիշկ է։

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը: Կրկեսում գտնվող փղիկի մասին է։
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը: Որ պետք չէ կենդանիներին փակի տակ պահել։
Նմա՞ն ես այդ փղիկին: Ոչ
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` 

հսկայական – Չափազանց մեծ

ամուր – Պինդ

ակնհայտ – բացահայտ

անասելի – Անպատմելի

խելացի – բանիմաց

ջանք – եռանդ

բազում – Շատ

Գործնական հայոց լեզու։

1.Պատմության մեջ գտիր հոմանիշները և գրիր։

2․Նախադասությունում գտիր գոյականները։

Ներկայացում

կենդանի

ցուցադրում

քաշ

ուժ

չափս

ելույթ

շղթա

գետնի

ցցին

«Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին»:

3. Լրացրու բաց թողնված տառերը։

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի  ․․․ակ չի կարող ապրել: Արևմ․․․յան Աս․․․այի տոթակե․․․  կլիմայի պատճառով ան․․․դհատ շատ ջուր է գոլորշ․․․անամ ծովի մակերևույթից, իսկ լուծվա․․․ աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղությունը: Ծովում խորանալուն զուգ․․․նթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդ․․․անուր քանակը քառասուն միլ․․․ոն տո․․․նա է:


Բ.Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն ան․․․ադար որոտում է, կարելի   է անդոր․․․ գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գ․․․ում, և այն երեք րոպեով ան․․․ատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդոր․․․ը, որի համար անձամբ կան․․․իկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկն․․․իրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղ․․․ելու մասին, ու ընդհու․․․ մին․․․և տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՋԻՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Դաս 2

  • Ներկայացրե՛ք Արտաշես I-ի ռազմական և վարչական բարեփոխումները։
  • Ինչու Արտաշես I-ն իրականացրեց հողային բարեփոխում։ Քանի, որ մասնավոր հողատերերը զավթում էին գյուղացիների հողատարածքը;
  • Գնահատե՛ք Արտաշես l-ի գործունեությունը։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 81-83
տեսաֆիլմ

Մայրենի

Արևմտահայ ընթերցումներ,առակներ։

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

Արցախյան առած-ասացվածքներ

Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ:
Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի:
Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար:
Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի:
Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:
Կյառնը կյուլին պահ չըն տալ:
Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա:
Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:
Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ:
Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:
Շոնը շանը վըեննը կոխել չի:
Կըռվումը չամենչ չըն պըժենում:
Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:
Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:
Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:
Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:
Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:
Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:
Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:
Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:
Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:
Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:
Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:
Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
Սև չամենչը խանեն ջուբումը կըինի:
Շարունակելի
Առաջադրանք:
Առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն

Տասնորդական կոտորակներ 2


Առաջադրանքներ 2

1.Արդյո՞ք թիվը տասնորդական կոտորակ էԲարդություն հեշտ
Արդյո՞ք հետևյալ թիվը տասնորդական կոտորակ է՝ 11/2
 
Պատասխան՝  ոչ
 1
2.Կոտորակի ներկայացումը տասնորդական կոտորակի տեսքով (հայտարարում 100)Բարդություն հեշտ
 1
3.Համակարգային տասնորդական կոտորակԲարդություն հեշտ
Բերված թվերից ո՞րն է համակարգային տասնորդական կոտորակը:
 
Ընտրիր ճիշտ տարբերակը:

21/100

1/11

3/10

21/3

1/10000
 1
4.Կոտորակի գրելը համակարգային տասնորդական կոտորակի միջոցով (հայտարարում 10)Բարդություն հեշտ
 1.5
5.Տասնորդական կոտորակներԲարդություն հեշտ
Հետևյալ թվերից որո՞նք են տասնորդական կոտորակները:
 
Ընտրիր ճիշտ տարբերակները:

31\100

17\100

31\9

5 3\17

9\10
 1
6.Կոտորակի գրելը համակարգային տասնորդական կոտորակների միջոցով (հայտարարում 100)Բարդություն միջին 3
7.Անկանոն տասնորդական կոտորակԲարդություն միջին 3
8.Չափման միավորներ (դմ և կգ)Բարդություն միջին 3
9.Նկար (տասնորդական կոտորակ)Բարդություն միջին 3
10.Սովորական կոտորակի գրառումը տասնորդականի տեսքովԲարդություն միջին

Մայրենի

Չարենցի «Տաղարան» ժողովածուն։

Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքն ավարտել է 1921 թվականին։

«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:

Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել ։ Իսկ «Տաղարանն» սկսում է այսպես.

Արփիկին
Հիդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,

Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.

Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
                                                       Սայաթ–Նովա

————————

1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:

Այս տողերից հետո շարքի համար նախամուտք են հետևյալ երկու քառատողերը.

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

——————————

1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:

* * *

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

«Տաղարանը», կյանքի ու աշխարհի նկատմամբ ժողովրդական հայացքի ամրապնդումն էր, որովհետև ժողովուրդն է, որ իր դարավոր փորձից ելնելով, հաստատում է հավիտենական արժեքները: Դառնալով տաղասաց-աշուղ՝ Չարենցն իրեն ստիպում է մտնել ժողովրդի բնական պարզության աշխարհը, այնտեղ որոնել կեցության պարզ հիմքերն ու աշխարհահիացման, մարդկային հարաբերությունների ու կյանքի մասին իմաստությունների ամբողջությունը:

Ընտի՜ր նշված ստեղծագործություններից որևէ մեկը , սովորի՜ր և պատրաստի՜ր տեսանյութ։

Գրիր պատնություն ՝ «Չարենցը սեր է» վերնագրով։

Եղիշե չարենցին անհնար է չսիրել, քանի, որ նա քո ազգի մեծագույն բանաստեղծ է, բայց միայն դրա համր չե, որ մենք սիրում ենք Չարենցին; Չարենցը սեր է նրան են սիրում բոլորը նրա սրտում մի ուրիշ բան է կատարվում նա ուրիշ ձև է սիրում և սիրվում; Կերազեի հանդիպել Չարենցին և հարցնել, որտեղից նրան այտքան երևակայություն, խենթություն և դրա հետ մեկտեղ չարություն; Իհարկե բոլոր բանաստեղծներն ել լավն են, բայց Չարենցը ուրիշ է և միշտ կմնա մեր սրտերում;

Տասնորդական կոտորակներ

Առաջադրանքներ

985, 986, 988, 990, 991, 994։

1\10, 5 7\100, -23\1000, 7\10000

986. Կոտորակի համարիչը գրի առնելով որպես կարգային գումարելիների գումար՝ կոտորակը ներկայացրե՛ք բնական թվով բազմապատկված համակարգային տասնորդական կոտորակների
գումարի տեսքով.

89\100 = 80 + 9 \ 100 = 80\100 + 9\100

Հին Հունաստան

Հարցեր

  • Հունական ի՞նչ ցեղախմբեր կարող եք նշել։ Աքայացիները, Դորիացիները, Հոնիացիները;
  • Հունական ո՞ր ցեղերը ներթափանցեցին Կրետե Ք.ա. Xll դ. կեսերին։ Դորիացիները
  • Ի՞նչ հետևանքներ ունեցավ դորիացիների ներթափանցումը Կրետե և Հունաստան։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 61-65
 https://online.fliphtml5.com/fumf/yutx/#p=62

մուլտֆիլմ
 https://youtu.be/QxFSJTN-CKw