Լճեր և ջրամբարներ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով  և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման՝ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով՝ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝ Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում՝ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից՝ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ՝  Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն՝  անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:
  2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

Գետեր

Գետերը, լճերը,  ճահիճները, ստորերկրյա ջրերը և սառցադաշտերը համարվում են ցամաքային ջրեր: Դրանք կազմում են Երկրի ջրերի միայն  1/30  մասը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը  ներծծվում է, մի մասը՝  գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը  ջրի  բնական և  մշտական հոսք  է, որն ընթանում է իր  մշակած հունով:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝  Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝  Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում՝  պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

The Dog and The Cat

1
Once there lived a pussy cat,
Who was very sleek and fat.
As for his trade,
Warm things he made:
Hats and mittens
For cats and kittens.
One fine day the furrier-cat
Whistling in his workshop sat
When in came a dog
Out of the fog.
2
He made a low bow
And he yelped “Hullo!”
And after he’d yelped
He pulled out a pelt.
Then he said to the cat:
“Have a look at that.
I’ve got no hat
And the winter’s near.
It’s all too bad;
I’ll freeze, I fear.
If it comes out nice,
I’ll pay any price.
What do you say?”
«0.K.»
3
“How long will it take?”
“Oh, less than a week.
To oblige a friend,
I’ll be double-quick.
Sewing a hat
Isn’t sewing a coat
Oh no, mere play.
Come on Saturday!”
4
“It won’t be a hat
But a very peach,
The envy, I’ll warrant,
Of every and each.
As for the money,
That can wait.
We’ll talk it over—
Never too late.
Sewing a hat
Isn’t sewing a coat.”
“Good-bye, Cat!”
And off the dog strode.
5
On Saturday morning
The dog turned up,
Shaking and shivering
Like a wretched pup.
“Is it ready, my hat?”
“Oh no,” they said.
“And where’s the Cat?”
“Not at home yet.”

very – շատ

furrier -մորթագործ

freeze -սառը

shivering – դողալով

Shaking -Թափահարում

1.It is a very beutiful cat.

2. Shaverng dog is going home.

3. The dog was shakeing his tail.

4. it is freezing wet outside.

5. furrier cat is sewing well.

Վահան Տերյան «Կարծես թե դարձել եմ ես տուն…»

  • Մասնակցի՛ր բառարանընթերցման ֆլեշմոբին՝ ընտրելով նշված ուղղություններից մեկը(դասարանում ֆլեշմոբը սկսեցինք,տանն ավարտի՛ր)
  • Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը: Նա պատմում եր իր մանկության մասին։
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Նրա մայրիկը շատ բարի էր և ծեր, նա շատ էր սիրում գործել և հեքիաթ կարդալ։
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
    1. Արևը հանգչում է հեռվում,
  4. Գետից բարձրանում է մշուշ։
  5. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
  6. Պարզ լեզու- իր տղայի հետ շատ պարզ էր խոսում։
  7. Մաշված ձեռքեր- նրա մայրիկը շատ էր աշխատել և գործել ու նրա ձեռքերը բարակացել և մաշվել էին(փոխաբերական իմաստով )։
  8. Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում: Մութը ընկնում է։

Բ)Իլիկդ խոսում է անուշ: Ձայնը։

Գ) Դրախտ է նորից իմ հոգում: Հիշում է մանությունը և ուրախանում։

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

Դասարանական առաջադրանքներ

1 Գտե՛ք 12 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 150-ից։  

12- 12, 24, 36, 48, 60, 72, 84, 96, 108, 102, 132, 144

16-16, 32, 48, 65, 71, 87, 115, 131, 147

16-12=48

2 Գտե՛ք 14 և 16 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 130-ից։

14-14,28, 42, 56, 70, 84, 98, 112, 116, 130

16-16, 32, 48, 65, 71, 87, 115

3 Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

18և32 = 288

24 և 6 = 48

75 և 15 = 150

16 և 36 =

27 և 12 =

36 և 64 =

4 Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր բազմապատիկը նրանց արտադրյալն է․

4, 7, 14

33, 11, 9

12, 15, 25

5Առնվազն քանի՞ մետր պաստառ պիտի լինի մեկ գլանափաթեթում, որպեսզի հնարավոր լինի այն առանց մնացորդի օգտագործել և՛ 3մ, և՛ 4մ բարձրությամբ պատեր պաստառապատելու համար։

6 Ունենք 8սմ2մմ և 5սմ 1մմ կողմերով ուղղանկյուն և 6սմ7մմ կողմով քառակուսի։ Ուղղանկյա՞ն պարագիծն է ավելի մեծ, թե՞ քառակուսունը։

Տնային առաջադրանքներ

1 Գտե՛ք 30 և 50 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 500-ից։

30 – 60, 90, 120, 150, 180, 210, 240, 270, 300, 330, 360, 390, 420, 450, 480

50 – 100, 150, 200, 250, 300, 350, 400, 450, 500

30-50=150

2 Գտե՛ք 23 և 17 թվերի այն բոլոր ընդհանուր բազմապատիկները, որոնք փոքր են 170-ից։

17 -24, 31, 45, 59, 73, 80, 94, 108, 122, 136, 150, 164

23 – 46, 69, 82, 105, 128, 141, 164

17-23=164

3 Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։

70 և 90 = 630

132 և 77 =

45 և 81

200 և 125

65 և 39

1 և 100

4 Գտե՛ք այն երկու թվերը, որոնց ամենափոքր ընհանուր բազմապատիկը նրանց արտադրյալն է․

17, 10, 34

12, 26, 55

20, 39, 42

5 Լոգասենյակի պատը, որն ունի քառակուսու ձև, երեսպատված է ուղղանկյունաձև հախճասալիկներով, որոնցից ամեն մեկի երկարությունը 30սմ է, իսկ լայնությունը՝27սմ։ Ամենաքիչը ի՞նչ երկարություն կարող է ունենալ լոգասենյակի պատը։ 60

6 Երկուլիտրանոց և երեքլիտրանոց անոթներով տեղափոխում են 80լ արևածաղկի ձեթ։ Երկուլիտրանոց անոթները նույնքան են, որքան երեքլիտրանոցները։ Ընդամենը քանի՞ անոթ է օգտագործված։  55

Բառրարանընթերցման ֆլեշմոբ

Սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական բառերի բառարան։ Ուշադրություն դարձրո՛ւ քո, ընկերներիդ, հարազատներիդ բանավոր խոսքին, դո՛ւրս գրիր ոչ գրական բառերը (օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական), գրի՛ր դրանց գրական(ճիշտ) տարբերակները և կազմի՛ր էլեկտրոնային բառարան(կարող ես օգտվել «Օտար բառերի բառարան«-ից, այլ բառարաներից )։

Խրուստալ-Բյուրեղապակի

խրոնոսկոպ-ժամանակադիտակ

կաբել-ստորոերկրյա և ստորոջրյա կապ։

զանավիսկա-վարագույր

գեշ-տգեղ

սիրուն-գեղեցիկ

վոնց ես-ինչպես ես

գազել-բեռնատար

կոնպ-համակարգիչ

տելեվիզոր-հեռուստացույց

տեխնիկա-վարպետություն

գարձիրոփ-պահարան

կուռտկա- բաջկոն

սունկա-պայուսակ

ավտո-մեքենա

պապիռոզ-ծխախոտ

Թույն – աննախադեպ

Մերսի – շնորհակալություն

Օքեյ – լավ

Կանկռետնի – կոնկրետ, հակիրճ

Ազիզ – սիրելիս

Վալնավատ – անհանգստություն

Ուբեդիտ – համոզել

Գլխին քաշել – մեկ շնչով խմել

Ջոգել – հասկանալ

Կուռսի լինել – տեղյակ լինել

Սասիսկի — սասինսկի, սասընսկի

Պադակոննիկ – պադագոլնիկ

Տրոլեյբուս – տռելեբուս

Տրամվայ – տռամվա

կոնյակ – կանյակ

Սալֆետկա – անձեռոցիկ

Նամյոկ – ակնարկ

Պեսոկ – շաքարավազ

Քսիվ – գրություն

Մենթ – ոստիկան

Խոխմա – ծիծաղելի

կեպկա – գլխարկ

Կայֆ, դզեց — Ինչ որ մի բան, երբ որ շատ ես ուզում և դա լինում է։

Թույն – աննախադեպ

Պսիխ- հոգեկան

Մուկ տշել, դիվան քշել – պարապության մատնվել

Սաղ – ամբողջ

Վալնավատ – անհանգստություն

Գլխին քաշել – մեկ շնչով խմել

պոպոք – ընկույզ

Պադագոլնիկ – պատուհանագոգ

  • Բիձեն-պապիկը
  • տվավ-տվեց
  • Համմե՜-ինչ
  • էս-այս
  •  Ընդուր-դրա
  • Մին էլ-կել էլ
  • գելի-գայլի
  • էսպես-այսպես
  • էնպես-այնպես
  • էդ-այդ
  • ետը-հետո
  • ուշունց-հուշում
  • ախպեր-եղբայր
  • քաղաքը-քաղաք
  • գարունքը-գարունը
  • բաց էլավ-բացվեց

մամա-մայրիկ

պապա-հայրիկ

տրանսպրտ-գազել

զիբիլ – աղբ

պամիդոր – լոլիկ

Իմ գիտելիքները Հ․ Թումանյանի մասին

Հ․ Թումանյանը ծնվել է 1869- ը թ․ ։ Լոռի մարզի Դսեղ գյուղում։ Իր հայրիկը եղել է քահանա։ Նա գնացել է դպրոց տիրացու Սահակի մոտ։ Տիրացու սահակը շատ խիստ մարդ էր։ Տաս տարելանում նա տեղափոխվել է Ջալալօղլի որտեղ կար մեծ և օրինակելի ուսումնարան։ Որտեղից էլ տեղափոխվել է Թիֆլիս քաղաք , այնտեղ գրել է իր առաջի բանաստեղծյությունը։

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Իսկ իր եկրորդ բանաստեղծությունը եղել է շունն ու կատուն։

Հովանես Թումանյանի կենսագրությունը

  1. Կարդա՛ Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը:
  2. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:
    1. Ածել-Ձու դնել՝ բերել:
    2. չոնգուրն-Արևելյան երաժշտական գործիք:
    3. ճախարակ-Մանելու հասարակ գործիք, որ շարժման մեջ է դրվում ձեռքով կամ ոտքով:
  3. Բլոգումդ պատմի’ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով  ինքնակենսագրությունը:
  1. Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր):
  2. Կրկնի՛ր  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:

Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

  • (15,18)=3

15 – 1, 3, 5, 15

18 – 1, 2, 3, 6, 9, 18

  • (24,12)=6

24 – 1, 2, 3, 4, 6, 8, 12, 24

12 – 1, 2, 3, 4, 6, 12

  • (180,6)=6

108 – 1, 2, 3, 4, 6, 9, 12, 18, 27, 36, 54, 108

6 – 1, 2, 3, 6

  • (12,18)=6

12 – 1, 2, 3, 4, 6, 12

18 – 1, 2, 3, 6, 9, 18

  • (15,35)=5

12 – 1, 2, 3, 4, 6, 12

18 – 1, 2, 3, 6, 9, 18

  • (23, 46)=23

23 – 1, 23

46 – 1, 2, 23, 46

  • (102, 60)=6

102 – 1, 2, 3, 6, 17, 34, 51, 102

60 – 1, 2, 3, 4, 5, 6, 10, 12, 15, 20, 30, 60

  • (11, 121)=11

11 – 1, 11

121 – 1, 11, 121

  • (16, 39)=1

16 – 1, 2, 4, 8, 16

39 – 1, 3, 13, 39

  • (28, 56)=28

28 – 1, 2, 4, 7, 14, 28

56 – 1, 2, 4, 7, 8, 14, 28, 56

  • (34, 48)=2

34 – 1, 2, 17, 34

48 – 1, 2, 3, 4, 6, 8, 12, 16, 24, 48

  • (30, 74)=2

30 – 1, 2, 3, 5, 6, 10, 15, 30

74 – 1, 2, 37, 74

  • (98, 46)=2

98 – 1, 2, 7, 14, 49, 98

46 – 1, 2, 23, 46

Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ

Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրը միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչև ցամաք, հարվածում ափին և փշրվում:Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի և Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակընթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա ընթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:
Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:
Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրը տե­ղափոխում են մերձբևեռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսպասսատայինը և Հարավպասսատայինը՝   Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում  և այլն:

Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կլիմայի ձևավորման  գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։ Ցունամի
  2. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն։
  3. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը: Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից:
  4. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ: Լաբլադորյան , Սառը, տաք
  5. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
    1. Օվկիանոսային հոսանքների դերը կլիմայի ձևավորման  գործում: