Մի գիշեր անտառում

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։

Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։

Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։

Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։

Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։

Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.

— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։

Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։

Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։

Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։

Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։

Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։

— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։

Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։

— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։

Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.

— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…

«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։

Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.

— Հա՜, հա՜, հա՜…

Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։

Վախից հրեցի Վանուն.

— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..

Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։

— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…

Վանին քմծիծաղ տվեց.

— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։

— Ի՞նչ գիտես։

— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…

— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…

— Բա, իհարկե։ Քնի, քնի…

Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։

Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։

Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։

Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։

Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…

Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…

Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։

Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։

Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։

— Արի, արի, — կանչեցի բարձր։

Իմ ձայնից Վանին զարթնեց։

— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։

— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։

Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։

— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…

Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։

Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…

Ուրեմն շա՜տ հեռացան…

Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…

Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.

— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.

— Հեեե՜…

Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։

Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.

— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Ոչ մի պատասխան։

Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։

— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։

Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…

Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…

Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։

Անտառում

Անտառում ամեն ինչ կանաչ էր: Բայց ոչ սովորակն մուգ կանաչ, ամեն ինչ բաց կանաչ էր:Անտառի բոլոր մարդիկ գերբնական ուժ ունեին: Մեկը կարողանում էր խոտերը կառավարել, մեկը կարողանում էր հեռվից իրերը կառավարել, մեկն էլ կարողանում էր իրերին կամ մարդկանց դիպչելով նրանց անցյալը տեսնել և պարզվում էր, որ երբ անտառում գիշեր էր, երկնքից անտառի կողքին մի քար է ընկել և նրանց փոխանցել է գեբնական ուժ:Բոլոր մարդիկ սկսել էին հարգել և սիրել անտառի մադկանց :

Բաժանում

Սիրելի սովորողներ նախ միասին վերհիշենք բազմանիշ թիվը միանիշ թվի բաժանելու քայլաշարը՝

Օրինակ՝ 147։3=49  

Սյունակաձև՝

1473 
 12 49
 27  
  27  
   0  
.49 
  3 
147 
    

Ստուգում՝

Նույն քայլաշարով էլ կատարվում է բազմանիշ թիվը երկնիշ թվի վրա բաժանումը.

Օրինակ՝ 14280։14=1020

Սյունակաձև՝                     

1428014  
 14   1020
  28     
   28     
    0     
          

Ստուգում՝

 .1020    
    14    
 +4080    
 1020     
 14280    
          

Առաջադրանքներ

  • Կատարիր բաժանում և արդյունքը ստուգիր բազմապատկումով՝

1)   7310։5

                    
      73105   x1462 
     5   1462    5 
      23      7310 
      20            
      3 1           
      3 0           
       1 0          
       1 0          
          0          

2)   11550։55

                    
      1155055      
      110  210      
       05 5          
       5 5          
        0 0          
                    
                    
                    
                    

3)   5400։12

                    
      540012 x450   
      48  450  12   
      6 0     900   
      6 0    450    
        0    5400   
                    
                    
                    
                    

4)  18360։18

                    
     1836018        
     18   1020      
      036           
       36           
       0           
                    
                    
                    
                    

5)   48240։24

                    
    4824024         
    48   2010  2010 
     024         24 
      24       8040 
       0      4020  
              48240 
                    
                    
                    

6)   10836։36

                    
                    
   1083636   301    
   108  301   36    
     036    1806    
      36    903     
      0   10836    
                    
                    
                    

7)   2163։21

                    
     216321  103    
     21  103  21    
      0      103    
       63   206     
       63   2163    
       00           
                    
                    
                    

8)   25750։25

                    
                    
                    
    2575025   1030  
    25   1030   25  
     075      5150  
      75     2060   
       0     25750  
                    
                    

9)  2170։35

                    
     217035 x 3   
      2  6     6   
        7       7 0   
        7 0     2 1 0    
         0     2 1 7 0   
                    
                    
                    
                    

10)   58500։25

                    
    5850 2      24 0 
    5    240     2 5 
     8 5         1 1 7 0 0 
     7         4 6 8 0  
     10        5 8 5 0 0 
     10             
       0             
                    
                    

Տեքստային խնդիրներ

Դասարանական առաջադրանքներ․

1․ Աննան գնեց 10 տուփ քաղցրավենիք՝ յուրաքանչյուրը 1600դրամով, և 5 միանման տորթ։ Այդ ամենի համար վճարեց 36000 դրամ։ Աննան քանի՞ դրամ վճարեց մեկ տորթի համար։ 10×1600=16000

2. Դահլիճում կա 20 կարգ։ Երբ յուրաքանչյուր կարգում եղած տեղերի քանակը ավելացրին 5-ով, դահլիճի բոլոր տեղերի քանակաը դարձավ 540։ Սկզբում քանի՞ տեղ կար յուրաքանչյուր կարգում։

3. Աղջիկը 2 տարեկան է։ Հայրը նրանից մեծ է 30 տարով։ Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից։ Հայրն աղջկանից քանի՞ անգամ մեծ կլինի 4 տարի անց։

4. Մի արտադրամասում կար 53 հաստոց, իսկ մյուսում՝ 12-ով ավելի։ Երկրորդ արտադրամասում ավելացրին ևս 17 հաստոց։ Ընդամենը քանի՞ հաստոց եղավ երկու արտադրամասերում։ Կփոխվի՞ արդյոք հաստոցների այդ քանակը, եթե հաստոցներն ավելացնեն առաջին արտադրամասում։

5․ Հացի գործարան պետք է տանել 240տ ալյուր։ Բեռնատար մեքենայում տեղավորվում է 3տ ալյուր։ Քանի՞ մեքենա կպահանջվի, եթե յուրաքանչյուր մեքենան կարող  է կատարել 4 ուղերթ։

Տնային առաջադրանքներ

1 Գրքում կա 532 էջ։ Տղան ամեն օր կարդում է 37 էջ։ Կկարողանա՞  նա կարդալ ամբողջ գիրքը 2 շաբաթում։ 37×14=518,    պատ՝ոչ:

2․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝

2608·130

                  
      x2608       
       130       
       0000       
      7824        
     2608         
     339040       
                  
                  
                  
                  
                  

2516·1234

                   
      x2516        
       1234        
      10064        
      7648         
     5032          
    2516           
    3105744        
                   
                   
                   
                   

3․  Գտիր  անհայտ   գումարելին

Օրինակ՝

4286+2409 = 6695
669’5    
 2409    
 4286    
         
         
 +618=2686
                        
    2686            
     618            
     2068            
                     
                     
 +1095 = 4573
                        
    4573            
    1095            
     3478            
                     
                     
 +1341 = 4889
                        
    4889            
    1341            
     3548            
                     
                     

Կոմիտասի առդի Հայաստանում

Կոմիտասի անվան պանթեոն

Զբոսայգու տարածքը մինչև 1930-ական թվականների կեսերը եղել է «Մլեր» գերեզմանատունն ու նրա մատուռը։ Այսօր, դրանից պահպանվել է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատվածը։ 1930-ական թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ գերեզմանատունը փակվում է, իսկ տեղում՝ ամայի տարածքում, հիմնադրվում է զբոսայգի, որի մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվում է արվեստի գործիչների գերեզմանատան։ 1936 թվականին՝ մահից մեկ տարի անց, այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը։

1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվում են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Պանթեոնը հիմնապես նորոգվել է 2005 թվականին։

Կոմիտասի արձան

1969 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում դրվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար։

Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին նրա անունը կրող կոնսերվատորիայի մերձակա պուրակում։

Կոմիտասի կերպարը թանկ ու հարազատ մնաց Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում։ Տարբեր տարիներին նա անդրադարձել է Կոմիտասին։ Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է։

Կոմիտասի զբոսայգի

Մինչև 1930-ական թվականների կեսերը զբոսայգու տարածքը եղել է հին գերեզմանատուն, որը տեղացիները կոչել են «Մլեր»։ Պահպանվել է հնագույն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատված։

1930-ականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակվել է և ամայի տարածքում հիմնադրվել է զբոսայգի։ Այգու մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվել է գրականության և արվեստի գործիչների գերեզմանատան։ Երկար տարիներ պանթեոնի տարածքն անուշադրության է մատնված եղել։ 1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ կառուցվել են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը, որից հետո կատարվել են մասնակի նորոգումներ։ Պանթեոնը հիմնանորոգվել է 2005 թվականին։

Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտ

Կոմիտասի աշունը

Դրսում աշուն է, Կոմիտասը նստած նստարանին բանաստեծություն է գրում:Բայց ինչ էր գրում, բոլորից գախտնի էր պահում:Կոմիտասը ինչ մտածում, էր կատարվում էր: Օ՛րինակ մեկ օր նա մտածեց որ, նա սուրճ է խմում, և նրա դիմաց հայտնվում է սուրճը և քաղցրավենիքը:Նրան մարդիկ հրաշագործ կախարդ էին համարում: Երբ թուրքերը գալիս են և հարձակվու հայերի վրա, մի մարդ գալիս է Կոմիտասի մոտ և խնդրում, որ մտածի խաղաղություն և թուրքերը նահանջեն: և այդպես էլ լնում է, և Կոմտասին հռչակում են հերոս:

Բազմապատկման հաշվեկանոնը

Նախ  վերհիշենք, թե ինչպես ենք բազմանիշ թիվը բազմապատկում միանիշ թվով։

     
x643 
   3 
1929 
     

Այժմ բազմանիշ  թիվը  բազմապատկենք երկնիշ   թվով:

 x456 
   65 
+2280 
2736  
29640 
      

Այժմ    բազմանիշ   թիվը   բազմապատկենք  եռանիշ  թվով:

 x5462  
   123  
+16386  
10924   
5462    
671826  
        

Դասարանական առաջադրանքներ

1․ Գտեք արտադրյալը

208 911

             
   x208      
    911      
    208      
 + 208       
 1872       
 189488      
             

735 624

             
   x735      
    624      
   2940      
 +1470       
  17640      
             
             

6374 285

             
   x6373     
     285     
   31865     
 +50984      
 12746       
 1816305     
             

5678 1234

              
    x5678     
      1234    
              
 +            
              
              
             
              

2 Աստղանիշների փոխարեն գրե՛ք բաց թողնված թվանշանները:

      
x 5*2 
    7 
 **2* 
      

3. Փակագծերը տեղադրե՛ք այնպես, որ ստացվի հավասարություն․

5 4+6 =260

52+8 3+7=600

4. Առաջին հացթուխը, 4 ժամ աշխատելով, երկրորդից 20 հացով ավելի թխեց։ 1 ժամում քանի՞ հաց է թխում առաջին հացթուխը, եթե երկրորդը 1 ժամում թխում է 10հաց։

Տնային առաջադրանքներ

1․ Գտեք արտադրյալը

314 25

             
   x314      
     25      
 + 1570      
   628       
   7850      
             
             

189 563

             
   x189      
    563      
    567      
 +1134       
  905       
 102407      
             

1239 571

             
   x1239     
     571     
    1239     
 + 8673      
  6195       
  706469     
             

9584 657

             
   x9584     
     657     
   67088     
 +47920      
  5754       
 1059688     
             

2 Աստղանիշների փոխարեն գրե՛ք բաց թողնված թվանշանները:

    
x28 
  3 
 84 
    
     
 x*7 
   8 
  46 
     

3. Փակագծերը տեղադրե՛ք այնպես, որ ստացվի հավասարություն:

8 6+2 7)=160

3 4+6 5=150