
20.03.2020
- Կռահի՛ր օրինաչափությունը և լրացրո՛ւ պակասող թվերը։
| Նախորդող կլոր հարյուրյակը | Թիվը | Հաջորդող կլոր հարյուրյակը |
| 4600 | 4696 | 4700 |
| 9800 | 9874 | 9900 |
| 1200 | 1239 | 1300 |
| 34400 | 34467 | 34500 |
| 92100 | 92152 | 92200 |
| 58700 | 58729 | 58800 |
| 24700 | 24713 | 24800 |
- Յուրաքանչյուր դրամանիշից քանի՞ հատ պետք է վերցնել՝ աղյուսակում նշված գումարը ստանալու համար:
Իմ կարծիքը տեսակապի վերաբերյալ
Ինձ շատ է դուր գալիս տեսակապով դաս անելը: Իմ ընկերների հետ եմ շփվում: Ես տեսնում եմ ուսուցչուհուս: Այդպես ավելի լավ է դաս անելը:
19.03.2020
- Լրացրո՛ւ բաց թողնված թվերը:
2537, 2538, 2539, 2540, 2541, 2542, 2543, 2544
42537, 42538, 42539, 42540, 42541, 42542, 42543, 42544 Continue reading “19.03.2020”
18.03.2020
- Թվերը գրի՛ր տառերով։
45860 –քառասունհինգ հազար ութ հարյուր վաթսուն
4586 –չորս հազար հինգ հարյուր ութսունվեց
14950 –տասնչորս հազար ինն հարյուր հիսուն
1495 –հազար չորս հարյուր իննսունհինգ
17 03 2020
- Թվի թվանշանները դասավորել այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։
4560-6540,4056
1452-5421,1245
7485-8754,4578
- Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:
Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:
Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:
Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:
Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից:
- Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:
Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերությունը:
1500+2800-1400=4300-1400=2900
Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով:
2700-900+4600=600+4600=5200
Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը:
(1400-900)x2=500×2=1000
Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը:
5400+1800-2200=7200-2200=5000
- Լուծի՛ր խնդիրները։
Ա․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը 1-50 թվերը գրելու համար։
Պատ՝.14անգամ
Բ․Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին ունեցավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:
Լուծում1000:2=500 1500-500=1000
Պատ․՝1000
Գ․Դանիելը ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:
Լուծում3400-400-1000=2000
Պատ․՝2000
- Որոշի՛ր բանջարեղենների թվային արժեքները։
Ընկեր Մանուշակ սա չեմ հասկացել:
Կենդանիների վեճը
Ղազարոս Աղայան
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
Հարցեր և առաջադրանքներ
- Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանիօգնությամբ:
Արորն- Երկրագործական պարզ գործիք՝ հողը հերկելու համար:
Տափանը- Երկրագործական գործիք, որով հարթում-հավասարեցնում են վարած ու ցանած արտի երեսը, սերմը ծածկում հողով և կոշտերը մանրացնում, ցաքան:
Գերդաստանը- Արյունակից ազգականների ամբողջությունը, տոհմ:
- Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։
Արդար
- Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:
Հավանեցի կովիկին, որովհետև կովիկը ավելի շատ օգտակար է մարդուն:
Հիշողություն
Ղազարոս Աղայան
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մայրիկս նման է
Մայրիկս նման է ծաղկի, որովհետև շատ գեղեցիկ է, որովհետև շատ բարի է:
Մաթեմատիկա 05.03
- Կազմի՛ր արտահայտություններ․
3 հատ 5 -ով ստացի՛ր`
1) 5+5:5=2
2) 5-5+5=5
3)(5-5)x5=0
4) 5-5:5=4
- Լրացրո՛ւ աղյուսակները։
| Արտադրիչ | 20 | 40 | 5 | 50 | 70 | 900 | 200 | 60 |
| Արտադրիչ | 600 | 200 | 40 | 100 | 30 | 9 | 600 | 500 |
| Արտադրյալ | 12000 | 8000 | 200 | 5000 | 2100 | 8100 | 120000 | 30000 |
| Բաժանելի | 8000 | 300 | 6000 | 2400 | 1200 | 4500 | 630 | 8100 |
| Բաժանարար | 40 | 10 | 300 | 30 | 30 | 90 | 70 | 90 |
| Քանորդ | 200 | 30 | 20 | 80 | 40 | 50 | 9 | 90 |
- Լուծի՛ր խնդիրները։
Ա․ Երբ Գարիկը իր գումարի կեսը տվեց Լեոին, նրա մոտ մնաց 2000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Գարիկը։
Լուծում՝2000+2000=4000
Պատ․՝4000
Բ․ Երբ Միլենան իր կոնֆետների կեսը հյուրասիրեց ընկերներին, իր մոտ մնաց 25 կոնֆետ։ Քանի՞ կոնֆետ ուներ Միլենան։
Լուծում՝25+25=50
Պատ․՝50
Գ. Մերին գնեց 5 էսկիմո և 2 շոկոլադ, վճարեց ընդամենը 1600 դրամ։ Ինքա՞ն արժե մեկ էսկիմոն, եթե 1 շոկոլադն արժե 300 դրամ։
Լուծում`300+300=600 1600-600=1000 1000:5=200
Պատ․՝200
Դ․ Արամը 5 կարկանդակի և 2 հյութի համար վճարեց 800 դրամ։ Ինքա՞ն արժե 1 կարկանդակը, եթե 1 հյութն արժե 200 դրամ։
Լուծում`2×200=400 800-400=400 400:5=80
Պատ․՝ 80