Բարև ձեզ, ես Օֆելյան եմ,ունեմ երկու բալիկ,տղա և աղջիկ,երկուսն էլ սեբաստացի են։Հիմա մի փոքր կպատմեմ աղջկաս՝ Միլենայի մասին։Միլենան ծնվել է մարտ ամսին,շուտով նրա ծննդյան տոնն է և Մարտի նման մի քիչ ՛՛գժուկ՛՛ է։Միլենան շատ ընկերասեր է,շատ հոգատար,խղճով և շատ էմոցիոնալ,նա հոգատար է թե ընտանիքի անդամների,թե հարազատների հանդեպ,նաև կենդանիների հանդեպ։Միլենան տանը պահում է նապաստակ և սիրով խնամում է այդ նապաստակին։Մենք Գյումրեցի ենք,բայց երկար տարիներ արդեն բնակվում ենք Երևանում,չնայած նրան,որ Միլենան ծնվել է Երևանում ու Գյումրիում չի ապրել,բայց անսահման սիրում է Գյումրի քաղաքը ու կարոտում է ,ուզում է ապրել այնտեղ։Միլենան մեզ օգնում է տնային գործերում,դասերը պատրաստում է ինքնուրույն,նա շատ սիրում է իր դպրոցը,հատկապես կարոտում է Հյուսիսային դպրոցին։Շատ առավելությունների հետ մեկտեղ ունի նաև թերություններ,ունի փոփոխական բնավորություն,ունի ՛՛թամբալություն՛՛։Մի խոսքով իմ աղջիկը շատ խելացի բալիկ է։
Մեծությունների չափումը տրված ճշգրտությամբ

Առաջադրանքներ
846, 848, 850, 853, 857, 860։
846. Հատվածի երկարությունը չափում են միլիմետրերով։ Ի՞նչ
ճշգրտությամբ է չափվում հատվածի երկարությունը։ Միլիմետրերով
848. Տետրում գծե՛ք մի հատված։ Չափե՛ք նրա երկարությունը 1 սմ
ճշգրտությամբ և որոշե՛ք չափման սխալը։
850. Ուղղանկյան չափումները կատարել են 1 մմ ճշգրտությամբ։
Այնուհետև որոշել են նրա պարագիծը։ Ի՞նչ ճշգրտությամբ
պատասխան են ստացել։
853. Հատվածի երկարության մոտավոր արժեքը 1 սմ ճշգրտությամբ
պակասորդով հաշվելիս չափման սխալը 5 մմ է: Որքա՞ն կլինի
չափման սխալը երկարությունը հավելուրդով հաշվելիս:
860. Արկղում կա 5 սպիտակ, 3 կարմիր և 2 կանաչ գնդիկ։ Արկղից,
առանց նայելու, հանում են մի գնդիկ։ Ինչի՞ է հավասար կանաչ
գնդիկ հանելու հավանականությունը։
861.
Մայրենի
1.Զրույց մայրիկիս հետ, մայրս պատմում է իմ մասին։ (պատրաստիր տեսանյութ։)
Բարև ձեզ, ես Օֆելյան եմ,ունեմ երկու բալիկ,տղա և աղջիկ,երկուսն էլ սեբաստացի են։Հիմա մի փոքր կպատմեմ աղջկաս՝ Միլենայի մասին։Միլենան ծնվել է մարտ ամսին,շուտով նրա ծննդյան տոնն է և Մարտի նման մի քիչ ՛՛գժուկ՛՛ է։Միլենան շատ ընկերասեր է,շատ հոգատար,խղճով և շատ էմոցիոնալ,նա հոգատար է թե ընտանիքի անդամների,թե հարազատների հանդեպ,նաև կենդանիների հանդեպ։Միլենան տանը պահում է նապաստակ և սիրով խնամում է այդ նապաստակին։Մենք Գյումրեցի ենք,բայց երկար տարիներ արդեն բնակվում ենք Երևանում,չնայած նրան,որ Միլենան ծնվել է Երևանում ու Գյումրիում չի ապրել,բայց անսահման սիրում է Գյումրի քաղաքը ու կարոտում է ,ուզում է ապրել այնտեղ։Միլենան մեզ օգնում է տնային գործերում,դասերը պատրաստում է ինքնուրույն,նա շատ սիրում է իր դպրոցը,հատկապես կարոտում է Հյուսիսային դպրոցին։Շատ առավելությունների հետ մեկտեղ ունի նաև թերություններ,ունի փոփոխական բնավորություն,ունի ՛՛թամբալություն՛՛։Մի խոսքով իմ աղջիկը շատ խելացի բալիկ է։
2.Քո նախասիրությամբ ընտրիր մայրերին նվիրված բանաստեղծություն և ներկայացրու։
Սևակ, Մոր ձեռքերը
ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ
Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:
…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող – լվացք անող,
Անվերջ դատող – անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…
3. Բառարանի օգնությամբ գրիր տասը նորաբանություն և հնաբանություն, բացատրիր։
4.Շարունակում ենք կարդալ Տատյանա Տոլստայա «Գիշեր» պատմվածքը, շարունակություն։
Արդեն կարելի՞ է վեր կենալ, թե՞ դեռ շուտ է: Մի՛ ծղրտա։ Մայրիկը կատարում է ա…ավոտյան ծեսը՝ …րոտաձայն խնչում է թաշկինակի մեջ, մինչև ազդրերը գերան-ոտքերին է քաշում զու…ագուլպաները՝ դրանք ու…ած ծնկների մոտ ամրա….նելով սպիտակ ռետինե օղակներով: Հրեշավոր կուր…քը հավա…ում է տասնհինգ կոճականի ներքնաշոր-պատնեշով․երևի այն հետևից կոճկելը այդքան էլ հարմար չէ։ Մայրիկի գլխին իր հաստատուն տեղը կգրավի ճերմակ կե…ծամը, իսկ գիշերային մաքուր բաժակից կշողշողան թարմացած ատամները։
Մայրիկ-ամրոցի «ճակատային պատը» կծա…կվի սպիտակ, փայլուն լանջապանակով, մու… կապույտ թիկնոցով ծա…կելով թիկունքի ժապավենները՝ կփակվեն մարմնի ծառայողական աստիճանները, պահեստային ելքերը, ո…ջ հրաշագեղ կառույցը: Պալատը կառուցված է։
Այն, ինչ դու անում ես, լավն է, Մայրի՛կ… Ամեն ինչ ճիշտ է։
Բնակարանում ար…են բոլոր Տղամարդիկ և Կանայք արթուն էին, խոսում էին, շարժվում ։
Շրխկացնելով փակում են դռները, ջուր են խլթխլթացնում, աղմկում են պատի հետևում։ Առավոտի նավը, նավահանգստից դուրս գալով, կտրում է ջրի կապույտը, քամի է լցվում առագաստների մեջ․ զար…արված ճանապար…որդները ծիծաղելով զրուցում են տա…տակամածի վրա: Ի՞նչ ցամաքներ են ա…ջևում: Մայրիկը, նավաղեկին Մայրիկն է․ նավապետի կամրջակին Մայրիկն է, նա տա…տակամածի վրայից նայում է շողշողուն ծփանքին։
-Ալեքսե՛յ, վե՛ր կաց: Սա…րվի՛ր, մաքրի՛ր ատամներ…, լվա՛ ականջներդ: Մաքո՛ւր սրբիչ վերցրու։ Չմոռանա՛ս փակել ատամի մածուկի կափարիչը: Քաշի՛ր ջուրը, չմոռանաս: Ու ոչնչի ձեռք չտա՛ս, լսու՞մ ես:
Լավ, լավ Մայրի՛կ։ Որքա՜ն ճիշտ ես ասում ամեն բան։ Ինչքան հեշտ է ընկալվում ամեն ինչ միանգամից, ինչպե՜ս են բացվել հորիզոնները, որքա՜ն հուսալի է փոր…առու նավաստու հետ նավարկելը: Շրջված են հին, գունավոր քարտեզնները, երթուղին նշված է կարմիր կետագծերով, բոլոր վտանգները նշված են վառ ու հասկանալի նկարներով. ահա այստեղ կատաղի առյուծն է, իսկ այս ափին՝ ռնգեղջույրը, այստեղ կետը բաց է թողնում խաղալիքի նմանվող շատրվանը, իսկ, ահա՛ այնտեղ, վտանգավոր, մեծ-մեծ աչքերով, պոչավոր Ծովային Աղջիկն է՝ լ…րծուն, չարանենգ և գայթակ…իչ։
Հիմա Ալեքսեյ Պետրովիչը կլվացվի, իրեն կարգի կբերի: Մայրիկը կգնա ստուգելու՝ չի՞ կեղտոտել այնտեղ, թե չէ հարևանները նորից կփնթփնթան, իսկ հետո՝ ուտել. ի՞նչ է այսօր Մայրիկը պատրաստել։ Լո…ասենյակ մտնելու համար հարկավոր է խոհանոցի միջով անցնել։ Պառավները բա…բասում են տաք սալ…ջախի մոտ, թույն են եփում կաթսայի մեջ՝ ավելացնելով զզվելի խոտերի արմատներ և վատ հայացքով ուղեկցում են Ալեքսեյ Պետրովիչին։
Գործողությունների օրենքները
Առաջադրանքներ
Դաս և առաջադրանքներ

Դաս 1
Գիր և արվեստ
- Հասարակության զարգացման ո՞ր փուլում է ստեղծվել գիրը։
- Ինչի՞ հետ է կապված գրի առաջացումը։
- Ի՞նչ է սեպագիրը, ովքե՞ր են ստեղծել այն։
- Հին Արևելքի գեղարվեստական ստեղծագործություններն ի՞նչ բնույթ ունեն։ Ինչի՞ մասին են դրանք։
Աղբյուրներ
Համաշխարհային պատմություն 48-52
Դաս 2
Գիտություն
- Որո՞նք են գիտության առաջացման նախադրյալները։Մարդիկ զարգանում էին և դրանց զուգընթաց զարգանում եր նաև գիտությունը;
- Գիտության ո՞ր բնագավառներն էին զարգացած Հին Արևելքում։ Մաթեմատիկան, բժշկությունը, քիմիան, աստղագիտությունը;
Աղբյուրներ
Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 54-57
Գարուն է գալիս․ Մայրենի

Գարուն է գալիս
Համո Սահյան
Ձմեռը հալվել, դարձել է առու, Դարձել է առու, դարձել է վտակ, Արաքսի հունով, նա գնում է հեռու, Գնում է լցվում է, ծովը անհատակ։ Հոգնած թևերը, քսելով ամպին, Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա, Արագիլն իջել, Արաքսի ափին՝ Հանգստանում է, մի ոտքի վրա։ Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս... Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս, Գարուն է գալիս... Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում, Իրար են փարվում, հովերն արթնացած, Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում, Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։ Հողն է մայրության, հրճվանքից դողում, Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա, Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում, Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա: Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս, Դռները բացեք, գարուն է գալիս... Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս, Գարուն է գալիս... 1. Բանաստեղծությունը սովորիր բերանացի։
2. Ստեղծագործական աշխատանք «Մայրիկս»:
ՄԱՅՐԻԿՍ
Իմ մայրիկից լավը չկա , քանի, որ նա ինձ օգնում է ամեն հարցում և ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, որ ունեմ նրա նման մայրիկ։ Մայրը շատ կարևոր է ցանկացած մարդու համր։ Մայրիկը շատ թանկ և կարևոր մարդ է ցանկացած մարդու համար։ Մայրկը այն մարդն է ով քո մասին հոք է տանում, անհանգստանում, սիրում և իր իմաստուն խորհուրդներով կիսվում քեզ հետ։ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԱՅՐԻԿԻՆ։
3. Հատված Տատյանա Տոլստայա «Գիշեր» պատմվածքից,կարդա՜ և ավելարու բաց թողնված տառերը։
Առավոտյան Ալեքսեյ Պետրովիչի մայրը շատ բար…ր ձայնով հորանջում է. Ի՜նչ լավ է․ պատուհանի… դուրս նոր առավոտ է ծա…ել, կակտուսները փայլում են, քամուց մեղմ ճո…վում է վարագույրը, փակվեցին գիշերվա թագավորության դարպասները. վիշապները, սնկերը և սարսափա…դու թզուկները նորից գետնի տակ անցան: Կյանքը հաղթանակում է, հնչում են շեփորները. նո՜ր օ՜ր, նո՜ր օ՜ր, տու-ռու-ռու-ու-ու՜․․․
Մայրիկը արագ-արագ քորում է ճա…ատացող գլուխը, անկողնու բարձր պատվանդանից ի…եցնում է կապտա… ոտքերը․ թող կա…վեն և մտածեն, թե ո՞նց են ամբողջ օրը քարշ տալու Մայրիկի ՝ մոտ ու…սուն տարում կուտակված հարյուր երեսունհինգ կիլոգրամները։
Ալեքսեյ Պետրովիչը բացեց աչուկները, քունը հանդարտ լ…ում է մարմինը, մոռացվում, թռչում դեպի խավար մթի վեր…ին ծվենը. գիշերային հյուրերը, հավա…ելով իրենց թափանցիկ, երկիմաստ բեմիրերը, ընդհատեցին պիեսը մինչ հաջորդ անգամ։ Միջանցահովիկը մեղմ շոյեց Ալեքսեյ Պետրովիչի ճա…ատ գլուխը։ Դեմքի նոր ծլա… մազերը ծակծկեցին ձեռքի ափը։ Հա…նվելու ժամանակը չէ՞: Մայրիկը հիմա կսկսի իր ցուցումները: Մայրիկն այնքան ահեղաձայն է, խոշորամարմին, լայնեղ, իսկ Ալեքսեյ Պետրովիչը՝ փոքր-մոքր։ Մայրիկը գիտի, կարող է, ամեն ինչ կանի։ Մայրիկը ամենահզորն է: Նա ինչպես ասի, այդպես էլ կլինի: Իսկ Ալեքսեյ Պետրովիչը, կարծես թե, չսպասված երեխա լինի, բնության վերահսկողությունից դուրս մնացա… փոքրիկ քար, թերություն, ավելոր…ություն, մոլախոտ, անպետք տաշեղ, իրեն ազգակից կյանքով լի հատիկների մեջ նախախնամությամ… և պատահականորեն հայտնվա… և նրանց հետ Սերմնացանի ձեռքով հողին առատաբար շաղ տրված մի հատիկ։
Թարգմ՝․ Ազատուհի Սարգսյան
Խմբ․՝ Արման Վերանյան
Գործողությունների օրենքները

Առաջադրանքներ
822֊ ա,բ,գ,դ, 823֊ա,բ,գ,դ, 825, 827, 837, 839։
822. Համոզվե՛ք, որ ռացիոնալ թվերի տրված զույգի համար
բազմապատկման տեղափոխական օրենքը ճիշտ է.
ա) -3\4, -2\5
Մայրենի
Կարդա Նվարդի հուշերից և փորձիր պատմել, տեսագրել ։
Դստեր` Նվարդի հուշերից
Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:
***Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր:
Փորձի՜ր սովորել բերանացի։
ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Ամփոփիչ աշխատանք
- Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: Մեխանիկական աշխատանք է կատարվում այն ժամանակ երբ մարդու ուժը չի օգտագործվում այդ աշխատանքի մեջ։
- Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է
- Լրացրու բաց թողնված բառը
Երկրի վրա կյանքը պայմանավորված է …………… : - Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
- Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
- Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
- Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
- Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։ Սնդիկ, հեղուկ,
- Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
- Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
- Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
- Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
- Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
- Ի՞նչ է մարմնի կշիռը:
- Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
- Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
- Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
- Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
- Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
- Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
Մաթեմատիկա
807, 808, 810, 811, 813, 814, 815
807. Գտե՛ք տրված թվին հակադիր թիվը.
ա) -18 1\2 = +18 1\2
բ) -4 5\9 = +4 5\9
գ) +1\3 = -1\3
դ) 0 = 0
ե) -3\11
զ) +14 2\5 = -14 2\5
808. Կոորդինատային ուղղի վրա կետեր են նշված (տե՛ս նկ. 91)։ Գրե՛ք
այդ կետերի կոորդինատները։
810. Խորհրդարանի պատգամավորների ընտրության ժամանակ մի
տեղամասում կայացած քվեարկության արդյունքները ներկայացված են շրջանաձև դիագրամով (նկ. 91)։ Պատասխանե՛ք հետևյալ
հարցերին.
ա) Ընտրողների քանի՞ տոկոսն է մասնակցել քվեարկությանը։ 68%
բ) Թեկնածուներից ո՞րն է հաղթել։ Երկրորդ թեկնածուի օգտին։
գ) Հաղթողը իր մրցակցից քանի՞ տոկոսով ավելի ձայն է ստացել։ 10% – ով
դ) Ընտրողների քանի՞ տոկոսն է հաղթողին դեմ քվեարկել։ 33% – ը
811. Մարմնի զանգվածի և նրա ծավալի հարաբերությունը կոչվում է
խտություն։ Մի մետաղյա չորսուի ծավալը 96 սմ3 է, իսկ երկրորդինը՝ 105 սմ3 ։ Նո՞ւյնն են արդյոք այդ չորսուների խտությունները, եթե՝
ա) առաջինի զանգվածը 592 գ է, իսկ երկրորդինը՝ 840 գ.
բ) առաջինի զանգվածը գ է, իսկ երկրորդինը՝ գ
813. Բեռը տեղափոխելու համար անհրաժեշտ է 15 մեքենա՝ յուրաքանչյուրը 6 1\2տ բեռնատարողությամբ։ Նույն բեռը տեղափոխելու համար 2 1\2 տ բեռնատարողությամբ քանի՞ մեքենա անհրաժեշտ
կլինի։
814. Չափե՛ք ուղղի վրա նշված A և B կետերի հեռավորությունը (տե՛ս
նկ. 92) և գծե՛ք նույնպիսի մի ուղիղ։ Գծված ուղիղը կոորդինատային ուղիղ դարձնելու համար որոշե՛ք միավոր հատվածի
երկարությունը և նշե՛ք կոորդինատների սկիզբը այնպես, որ A
կետի կոորդինատը լինի –4, B-ինը` +2։
815. Շրջանագծի երկարությունը 108 սմ է։ Ի՞նչ երկարություն ունի այդ
շրջանագծով սահմանագծված շրջանի այն սեկտորի աղեղը, որի
անկյունը հավասար է 180Օ-ի, 120Օ-ի, 90Օ-ի, 60Օ-ի, 30Օ-ի։ Կազմե՛ք
համապատասխան համեմատություններ աղեղի երկարության և
նրա սեկտորի անկյան մեծության հարաբերությունների համար։
