Մայրենի

Գրիր պատմություն «Իմ Թումանյանը» վերնագրով։

«Ուրախ գիշեր» պատմվածքը» կարդալ։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

Հայրիկը փախցրեց իրեն ու իր փոքրիկ եղբորը՝ Սուրիկին։ Ամբողջ ճանապարհին հայրիկը պինդ գրկած էր Սուրիկին, իսկ Զանոն բռնած էր փեշից։ Ճանապարհին հաճախ լաց էր լինում Սուրիկը։ Հայրիկն աշխատում էր նրան տաքացնել ու հանգստացնել․

— Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս։ — Ամեն անգամ Զանոն էլ հոր ետևից կրկնում էր․ «Սո՛ւս, Սուրիկ ջան, սո՛ւս», ու միշտ էլ ավելացնում էր․ «Մայրիկը հիմի կգա»։ Նա զարմանում էր, թե ինչո՞ւ հայրիկն էլ չի ասում՝ մայրիկը կգա։ Հայրիկը հենց ասում էր՝ կհասնենք Թիֆլիս․․․ կհասնենք Թիֆլիս․․․

Վերջապես հասան Թիֆլիս։

Մի մութը, մռայլ ու ցեխ աշնան իրիկուն էր, որ հասան Թիֆլիս։ Զանոն մտածում էր, թե Թիֆլիսում կարոտած մարդիկ են սպասում իրենց, որ դեմ կգան կգրկեն, կհամբուրեն․ գուցե և մայրիկը նրանց մեջ լինի։ Ոչ ոք չերևաց։ Ամենքը անց էին կենում նրանց կողքով։ Մինչև անգամ նրանք, որ մոտենում մի, բան էին տալի կամ հետաքրքրվում, այնպես էին վերաբերվում՝ ինչպես աղքատների։ Եվ այստեղ իմացավ նա առաջին անգամ, որ հայրիկն էլ հայրիկ չի, ոչ Սուրիկը՝ Սուրիկ, ոչ էլ ինքը՝ Զանո, այլ «գաղթականներ» են։ Հայրիկը և մյուս գաղթականները գնացին ման, եկան, շատ խնդրեցին սրան, նրան, ցույց տվին երեխաների վրա, որ հոգնած էին, մրսում էին, երկար խնդրեցին, երկար սպասեցին, մինչև որ բերին էս տունը։

Միակ լամպը աղոտ լուսավորում էր հին մեծ սրահը, մի ծայրից մյուսը։ Պատերի երկարությամբ տեղավորվել էին գաղթականները, ընտանիք-ընտանիք։ Զանոյի հայրն էլ իր երկու երեխաների, հետ մի անկյունում էր տեղավորվել։ Հայրիկը թինկը տված՝ ծոցն էր առել Սուրիկին, իսկ Զանոն մի զույգ կոշիկ գրկին նստած էր նրանց կողքին։ Ու էնպես լավ էր զգում Զանոն իրե՜ն․․․ էլ չկար էն երկյուղը, որ տեսան, էլ չկային երկար, ցուրտ ճամփեքն ու սովը։ Տաք սենյակում հաց էր կերել ու հոգնությունից հետո մի ախորժելի հանգիստ էր զգում։ Քունը տանում էր թեև, բայց նա մտածում էր էն փոքրիկ աղջկա վրա, որ ժպտալով իրեն նվիրեց գոգին դրած կոշիկները։ Ի՜նչ լավն էր էն աղջիկը, ի՜նչ լավն էին նրա ժպտուն, զվարթ աչքերը, ի՜նչ լավն էր էն տաք ապահով սենյակը, ի՜նչ լավն էր էն գիշերը․․․

Քաղաքում մի խումբ տիկիններ հնամաշ շորեր էին հավաքել ու բաժանում էին գաղթականներին։ Գաղթականներից ոմանք ստացած շորերն էին շինում, հարմարեցնում իրենց, ոմանք հաց էին ուտում, ոմանք ծխում ու զրույց անում։

Էն գիշեր ամենքն էլ լավ էին զգում իրենց, ամենքն էլ ուրախ էին։ Իրենցից որը ներս էր գալի՝ քաղաքացու մի որևէ շոր հագին կամ կրկնակոշիկները ոտներին, էս ու էն կողմից սրախոսում էին, ծիծաղում, ուրախանում։ Մանավանդ երբ ներս եկավ էն խեղկատակ Մարտոն։ Ամեն ծիծաղելի բան էլ հակառակի նման հենց նրա հետ էր պատահում։ Չգիտես ում խելքին էր փչել, մի հին ցիլինդր էին տվել նրան ու մի թևը կոտրած հովանոց։ Եվ ահա գաղթականների ուրախ ժամանակ դռնից ներս մտավ Մարտոյի հովանոցը, նրա ետևից՝ ցիլինդրավոր Մարտոն։ Գաղթականները առաջին րոպեին շփոթվեցին, բայց տղաներից մինը շուտով ճանաչեց, վեր կացավ ցիլինդրին զարկեց, ցիլինդրը գետին թռավ, մի ուրիշն էլ հովանոցը փախցրեց, ու մեջտեղը կանգնեց էն մասխարա Մարտոն։

— Տո, Մարտո, քու տունը չքանդվի, տո, մասխարա․․․

Ամբողջ սրահը սկսեց հռհռալ։

— Տո զարկե՛ք էդ խեղկատակին։

Ու սկսեցին կատակով զարկել Մարտոյին, էս կողմը քարշ տալ, էն կողմը ձգել։ Ի՜նչ ծիծաղ ընկավ սրահը, ի՜նչ ծիծաղ։

Ծիծաղում էին ամենքը, ծիծաղում էր Զանոն։ Նա ուզեց Սուրիկին վեր կացնի, որ նա էլ ծիծաղի, բայց Սուրիկը քնած էր։ Զվարթ աղմուկի մեջ կամաց-կամաց իր քունն էլ տարավ ու նվերը կրծքին սեղմած քնեց Զանոն։

Քնեց, և ահա եկավ, երևաց մայրիկը։ Տխուր էր մայրիկը, բայց Զանոյին ժպտում էր։

— Մայրի՜կ, մայրի՜կ, տե՜ս, էն աղջիկը տվեց ինձ․․․ էնպես լավ աղջիկ է՜ր, էնպես լավ աչքեր ունե՜ր, էնպես լավ մայրիկ ունե՜ր․․․ մայրի՜կ․․․ մայրի՜կ․․․

Ու երկար, երկար մայրիկի հետ էր Զանոն, երբ վեր թռավ մի զիլ ձենից։ Գաղթականներից մինն էր, որ ընդհանուր աղմուկի մեջ երգ էր երգում։«Արև շողցեր ա պայծառ,Նախշուն ա դաշտ, ճյուղն ու ծառ,Հրդկի վերև հավաքվեր՝Կուճլվըլան մեր հավքեր,Վայ լե՜, վայ լե՜․․․»։

Այնինչ մյուս անկյունում Մարտոն դեռ անում էր իր ծաղրածությունները ընդհանուր ծիծաղի մեջ։ Քնաթաթախ Զանոն չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում, բայց որտեղ էլ լիներ, նրան թվում էր, թե սրահը լիքն էր մոտիկներով, հարազատներով, տաքությունով ու լուսով, զվարթ քրքիջով, հայրիկի շնչով, մայրիկի ժպիտով, էն աղջկա պայծառ հայացքով, հայրենի երգի մրմունջով․․․

Ամենքն էլ էնտեղ էին, ամենքն էլ ուրախ․․․ Եվ ի՜նչքան ծիծաղեցին էն գիշեր ամենքն էլ, ի՜նչքան ծիծաղեց Զանոն․․․

Ի՜նչ ուրախ գիշեր էր, ի՜նչ ուրախ գիշեր․․․

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

2.Բացատրիր «գաղթական » բառի իմաստը։

3.Պատմվածքից դուրս գրիր հատուկ անունները։

4.Պատմվածքը կարդալիս ինչպիսի՞ փոխաբերական իմաստների հանդիպեցիր։

Գործնական հայոց լեզու։

1.Բառաշարքում ընդգծել հինգ գոյական:

Երջանիկ, ավանդ, բլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ:

2.Կարդա աեռակը և լրացրու բաց թողնված տառերը։

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսոր․․․ներից փա․․․չելով, թա․․․նվեց խաղողի այգում: Որսոր․․․ներն անցան կող․․․ով, և եղ․․․երուն վճ․․․եց, որ այլևս չեն նկատի իրեն և կր․․․ոտեց խաղողի տեր․․․ները: Բայց որսոր․․․ներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վեր․․․ին  նետով նշան բ․․․նեց և վիրավորեց եղ․․․երու․․․ին: Զգալով մոտալուտ մահը` եղ․․․երուն հառա․․․ելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վա․․․ն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օ․․․նականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Ռացիոնալ թվերի համեմատումը

Առաջադրանքներ

1.Ավելի աջ/ձախ կետերը (խառը թվեր)Բարդություն հեշտ
Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը` կոորդինատային ուղղի վրա 51 3\4 կոորդինատով կետը գտնվում է ավելի ձախ, քան 84 6\7 կոորդինատով կետը:
 
ոչ

այո
 1
2.Դրական և բացասական խառը թվերԲարդություն հեշտ
Համեմատիր հետևյալ խառը թվերը: Տեղադրիր >,< կամ = նշաններից մեկը:
 
14 2\7 < −14 2\31
 1
3.Կոտորակային թվեր և 0-նԲարդություն հեշտ
Համեմատիր թվերը՝ տեղադրիր >,< կամ = նշաններից մեկը:
 
ա) 0 3\4 < բ) 0 −2\3
 1
4.Նախադասությունը անհավասարության տեսքով (սովորական կոտորակ)Բարդություն հեշտ
Տրված նախադասությունը գրիր անհավասարության տեսքով.
 
−9\13-ը բացասական թիվ է:
 
Պատասխան՝ −9\13 բացասական է
 2
5.Սովորական կոտորակների համեմատում (դրական և բացասական)Բարդություն հեշտ
Համեմատիր սովորական կոտորակները: Տեղադրիր <,> կամ = նշաններից մեկը:
 
−5\31 < 1\31
 2
6.Երեք բացասական թվերԲարդություն միջին
Ո՞ր երկու ամբողջ թվերի միջև է գտնվում −44813 թիվը:
<−44 8\13<
 3
7.Երեք ռացիոնալ թվերից ամենամեծը/ամենափոքրըԲարդություն միջին
19 3\4, 6 3\4 և −4 3\4 ռացիոնալ թվերից ընտրիր ամենափոքրը:
 
Պատասխան՝ -4 3\4
 3
8.Ամենամեծ մոդուլով խառը թիվըԲարդություն միջին
Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է ամենամեծը՝ 17 9\13, −18 9\13, −19 9\13, 16 9\13
 
Ամենամեծը 
19 9\13-ի մոդուլն է:
 3
9.Բացասական ռացիոնալ թվերի համեմատումԲարդություն միջին
Համեմատիր բացասական խառը թվերը (օգտագործիր <,> կամ =  նշաններից մեկը):
 
ա) −48 9\13 < −46 9\13
  
բ) −38 6\7 < −37 6\7
 4
10.Հավասար ամբողջ մասերով խառը թվերԲարդություն միջին
Համեմատիր խառը թվերը (օգտագործիր <,> կամ =  նշաններից մեկը):
 
−20 5\13 > −20 7\13
 3
11.Ռացիոնալ կոորդինատով ավելի աջ կետըԲարդություն միջին
Արդյո՞ք կոորդինատային ուղղի վրա −24 2\7 կոորդինատով կետը գտնվում է ավելի աջ, քան −24 3\7 կոորդինատով կետը:
 
ոչ

այո 
 3
12.Ամենամեծ մոդուլով խառը թիվը (դրական և բացասական)Բարդություն բարդ
24 1\2
 5
13.Անհավասարման ամենամեծ/ամենափոքր ռացիոնալ լուծումըԲարդություն բարդ
 5
14.Տառային ռացիոնալ արտահայտություններԲարդություն բարդ
d-ն և y-ը բացասական ռացիոնալ թվեր են:
 
Դատարկ պատուհանում տեղադրիր >, < կամ = նշաններից մեկը:
 
−d−y < 0
 5
15.Բառերով նկարագրված ռացիոնալ թիվըԲարդություն բարդ
 6
16.Աստղանիշի արժեքները (բացասական կոտորակներ)Բարդություն բարդ
Ընտրիր այն թվերը, որոնք ∗-ի փոխարեն տեղադրելով ստանում ենք ճիշտ անհավասարություն՝ −1\14>−3\7

3

9

5

7

2

6

8

1

4

Ռացիոնալ թվի հակադիրը

1.Սովորական կոտորակի հակադիրըԲարդություն հեշտ
Ո՞ր թիվն է հակադիր 138 կոտորակին:
 
Ընտրիր ճիշտ տարբերակը:
 

1 1\38

−1\38

−38

38
 1
2.Բացասական կոտորակի հեռավորությունը զրոյիցԲարդություն հեշտ
Տրված է −1\59 ռացիոնալ թիվը:
  
ա) −1\59 թվի հեռավորությունը զրոյից հավասար է -ի: 1\59
  
բ) Ո՞ր թվի հեռավորությունը զրոյից ևս հավասար է նույն թվին՝ 1\59
 2
3.Դրական խառը թվի հակադիրըԲարդություն հեշտ
Որոշիր 75 1\18 ռացիոնալ թվի հակադիր թիվը:
 
Պատասխան՝ -75 1\18
 1
4.Հակադիր թվի նշանը, ինքն իրեն հակադիր թիվըԲարդություն հեշտ
0
 2
5.Հակադիր տառի արժեքըԲարդություն հեշտ
Եթե X=−6\31, ապա −X= -6\31
 2
6.Անկանոն կոտորակի հակադիրըԲարդություն միջին
5\6
 3
7.0-ի նկատմամբ համաչափ կետըԲարդություն միջին
 3
8.Կոտորակի հակադիրի ընտրությունԲարդություն միջին 3
9.Կոտորակների հեռավորությունը զրոյիցԲարդություն միջին
– 1\4
 4
10.Տառային արտահայտության արժեքը (խառը թիվ)Բարդություն միջին 4
11.Աստղանիշի արժեքը (կոտորակ)Բարդություն բարդ 5
12.Տառային արտահայտության հակադիրի հակադիրըԲարդություն բարդ

Դաս և առաջադրանքներ

Փետրվարի 13-17

Դաս 1. Հայաստանը Աքեմենյան տերության կազմում

  • Ո՞վ էր Դարեհ I-ը, ինչու՞ Հայաստանը սկզբում չճանաչեց նրա գերիշխանությունը։ Աքեմենյաների արքան, Հայաստանը չեր ցանկանում լինել ուրիշ երկրի տակ։
  • Ի՞նչ գիտեք Աքեմենյան տերության 13-րդ սատրապության մասին։ Ք․ ա․ 520թ․ վառչական տերությունները բաժանվեցին 20 մասի որից 13-րդ Հայաստանն եր գրել։
  • Ո՞վ էր Երվանդ III-ը։

աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 64-67
 https://online.fliphtml5.com/fumf/qovw/#p=65
տեսաֆիլմ
 https://youtu.be/9OtGtDrr-UM

Դաս 2. ՀԻՆ ԱՐևԵԼՔԻ ԿՐՈՆՆԵՐԸ

  • Ներկայացրե՛ք, թե ինչպես է առաջացել բազմաստվածությունը։
  • Ի՞նչ է դիցարանը։
  • Ըստ Ձեզ` դիցարանում ինչու՞ էր հարկավոր ունենալ գլխավոր աստված։

Աղբյուրներ


Համաշխարհային պատմության դասագիրք,  էջ 45-47
 https://online.fliphtml5.com/fumf/yutx/#p=46
տեսաֆիլմ

The most unpleasant dish in the world

A block of pecorino cheese is cut open and left outside to attract cheese flies, Piophila casei, that lay up to 500 eggs in it. The larvae of cheese flies then feast on the cheese, and their enzymes break down the fats in the Sardinian sheep’s milk cheese. The larvae excrement is a partially digested soft cheese, almost liquid. 

The maggot cheese (also known as casu modde, casu cundídu, and casu fràzigu) is eaten with the living larvae, so diners need to protect their eyes from the jumping larvae. Eating live maggots is risky as they can survive inside their new host and can bore through intestinal walls. The worm cheese has a pungent smell and it burns your tongue, and it leaves a strong aftertaste that lasts for hours. Casu Marzu is banned in the EU and carries a fine of €40 000 for both the seller and the buyer. The local Sardinian government has along with the local worm cheese producers tried to get an exemption from the laws since it’s been made the same way for over 25 years. 

Casu Marzu in the Disgusting Food Museum

Casu Marzu means “Rotten or putrid cheese” A similar worm cheese exists in Corsica, Casgiu Merzu, and in Egypt, there is a version called Mish. The Disgusting Food Museum director was lucky enough to get to try Mish in the summer of 2019. The maggots can jump up to 15 cm and can attach to your eyeballs when you try to eat them, causing retinal detachment. 

The worm cheese should only be eaten when the larvae are still alive, dead maggots are considered a sign the worm cheese has gone bad. Exceptions can be made if the cheese has been refrigerated since that can kill the maggots. Some choose to not eat the larvae in the worm cheese, placing the cheese in a sealed paper bag where the larvae are starved for oxygen, moving and jumping around in the bag trying to survive causing a popping sound. When the sound has stopped, the larvae are dead and can be removed before eating the creamy substance.

The smell has been described as highly pungent and eating it burns the tongue. Some say it tastes like a very ripe Gorgonzola with the blue mold replaced by living larvae, it has a very distinct ammonia tasted. The after-taste stays in the mouth for hours. 

Versions of Casu Marzu:

  • Casgiu merzu in Corsica
  • Bross ch’a marcia in Piedmont;
  • Cacie’ Punt (“formaggio punto”) in Molise;
  • Casu puntu in Salento (Apulia);
  • Casu du quagghiu in Calabria;
  • Gorgonzola coi grilli in Liguria;
  • Frmag punt in Apulia;
  • Furmai nis (“formaggio nisso”) in Emilia-Romagna;
  • Marcetto or cace fraceche in Abruzzo;
  • Mish in Egypt;
  • Salterello in Friuli-Venezia Giulia.

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:


Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

կլեկի –
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Նա ապրել է իր հարազատ գյուղում և եղել է փոքրիկ գյուղացի տղա:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Բարև: Ես Միլենան եմ: 11 տարեկան եմ և ես շատ եմ սիրում իմ մանկությունը:Ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, քանի, որ ես ունեմ շատ լավ ծնողներ շատ լավ ընկերուհի և իմ օրերը անցնում են շատ լավ:
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Դսեղ, Լոռի, Տեր Թադեոս, Քյարամ, Սհակ, Տիգրան, Թիֆլիս, Ներսիսյան, Սոնա, Քյորօղլին, Լորիս – Մելիքով, Ջալալօղլի:

Ռացիոնալ թվի մոդուլը

Առաջադրանքներ

1.Բացասական և դրական կոտորակների մոդուլներըԲարդություն հեշտ
Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է հավասար 158-ի:
Ընտրիր ճիշտ տարբերակ(ներ)ը:
 

−58

1\58

−1 5\8

58
 1
2.Կետերի հեռավորությունը զրոյից (կոտորակային թվեր)Բարդություն հեշտ
Որոշիր տրված կետի հեռավորությունը զրոյից:
  
1) −1\344 թվի հեռավորությունը զրոյից հավասար է 1-ի:
  
2) 1\344 թվի հեռավորությունը զրոյից հավասար է 134-ի:
 2
3.Մոդուլներով գործողությունԲարդություն հեշտ
Գտիր արտահայտության արժեքը՝ ∣∣∣1\2∣∣∣−∣∣∣1\2∣∣∣
 
Պատասխան՝ 0
 1
4.Բացասական կոտորակի մոդուլըԲարդություն հեշտ
14\15
 2
5.Մոդուլով հավասարման լուծումներըԲարդություն միջին
X1=−1/28
X2=1/28
 3
6.Երկու թվերի կապըԲարդություն միջին
Դիցուք b=5116 և y=−(−b)
 
y և b թվերի վերաբերյալ ո՞ր պնդումներն են ճիշտ:
 

|y|=|b|

հավասար են

y=−5 1\16

y=5 1\16

հակադիր են

y=−b

y=b
 3
7.Մոդուլով հավասարման լուծումԲարդություն միջին
Գտիր |z|=1\39 հավասարման լուծումները:
 
Ընտրիր ճիշտ տարբերակները:
 

−39

39

0

1\39

լուծումներ չկան

−1\39
 3
8.Հավասարման որոշակի արմատների թիվը, աջ մասում զրո էԲարդություն միջին
0
 3
9.Մոդուլներով արտահայտությունԲարդություն միջին 3
10.Հավասարման լուծումները (խառը թվեր)Բարդություն միջին 4
11.Հավասարման որոշակի արմատների թիվը, աջ մասում զրո չէԲարդություն միջին 3
12.Ամենամեծ մոդուլով խառը թիվըԲարդություն միջին 3
13.Հավասարման արմատների թիվըԲարդություն բարդ 5
14.Անհավասարման ռացիոնալ լուծումներըԲարդություն բարդ

Մայրենի

«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։

Գրիր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորիր։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Հովհաննես Թումանյանը ցանկանում է ասել, որ ամեն բան անցողիկ է , միայն մարդու կատարած լավ գործերն են մնում և նրա օրինակը ամենա վառն է: Նա կատարեց բազում աշխատանքներ և մնացել է մինչև հիմա մեր սրտերում:

Գործնական հայոց լեզու։

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ, ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհարգալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։ Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։ Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։ Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։ Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
 մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն- Հունաստան
վրացի- Վրաստան
հնդիկ- Հնդկաստան
չինացի- Չինաստան
ֆրանսիացի- Ֆրանսիա