Մաթեմատիկա

500, 501, 503, 504, 505, 507, 508, 511։

  1. Գտե՛ք հետևյալ թվերի բացարձակ արժեքները.
    – 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։
    • |-10| = 10 |+1| = 1 |+12| = 12 |+18| = 18 |0| = 0 |-19| = 19 |-100| = 100
  2. Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի,
    ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։ -9 հակադիր 9
  3. Իրար հավասա՞ր են արդյոք հակադիր թվերի բացարձակ
    արժեքները։ Պատասխանը հիմնավորե՛ք։ Այո քանի, որ նրանք իրար հետ կապ չունեն, բայց գտնվում են նույն հեռավորության վրա։
  4. Հաշվե՛ք.
    ա) |– 6| + |4|, = 6 + 4 = 10
    բ) |21| – |6|, = 21 – 6 = 15 ե) |31| + |27|, = 31 + 27 = 58 ը) |44| : |– 4|, = 44 : 4 = 11
    գ) |– 3| – |– 1|, = 3 – 1 = 2 զ) |15| · |– 12|,= 15 x 12 = 180 թ) |– 210| : |– 15| 210 : 15 = 14։

507. 11,14,20,13,17:տ

508. ա) |-5|=5

բ)|-1|=1

գ)|0|=0

դ) 2x |-2|=4

ե)|3|-1=2

զ)3+|3|=6

511. 39, 29, 3, 0, -4, 5, -17, -18:

Մայրենի․ Տնային աշխատանք

Վահան Տերյան
Աշուն է

Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…

Բանաստեղծության մեջ գտիր փոխաբերական իմաստով արտահայտված մտքերը։ Ոսկի է — թափվում է գետին…

Գտիր հոմանիշները։ Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28 (փետրվարի 9), 1885, Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն – հունվարի 7, 1920, Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Լրացնել հետևյալ առածներում բացթողնված բառերըդրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:

Լեզու կա պաղ է, լեզուն կա` լեղի:
— յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը — օրվա համար է:
Խելքը — թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
— ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը — կլինի:
— քարը իր տեղում կմնա:
— աղջիկը յոթ տղա արժե:
— խոսքը հանաքով կասեն:
—  հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
— ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի  հականիշները:
— աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, — հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` —:
Թոկի երկարն է լավ, խոսքի` — :
Գիժը մի քար գցեց ծովը, հազար — չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` —:
Փորձված թանը — մածունից լավ է:
Սև սիրտ, — ատամ:
Մինչև — բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից — չկա:

Ստեղծագործական աշխատանք

Ընտրիր հետևյալ վերնագրերից մեկը և գրիր շարադրություն` <<Իմ շնորհը>>, <<Իմ երգը>>, <<Իմ ուրախությունը>>, <<Իմ աշխարհը>>։ Ինքդ էլ կարող ես վերնագիր մտածել։ Աշխատանքդ տեղադրիր բլոգում։

Իմ աշխարհը

Русский язык․ Домашнее задание

Откуда произошли слоны?

Тысячи лет тому назад по дремучим лесам, покрывавшим Землю, бродили гигантские чудовища многочисленных разновидностей. И даже несмотря на свои невообразимые размеры, они не смогли выдержать трудностей, которые пришли вместе с изменением климата и исчезновением пищи.
Они погибали один за другим, пока не вымерли все, кроме двух видов — африканского и
азиатского слона. Предшественниками слонов были огромные чудовища, известные под именем «мамонт». Их скелеты можно увидеть в музеях, а зрелище это устрашающее! Их кости находят в земле в долинах и в руслах рек в Северной Америке и Европе. В далекой Сибири была найдена туша одного из них, вмерзшая в лед, сохранившаяся настолько хорошо, что даже глаза остались нетронутыми!
Хотя слоны когда-то населяли многие места на Земле, теперь они встречаются в первозданном виде только в Африке и тропической Азии.Слоны — самые крупные из животных суши и во многих отношениях наиболее интересные. По характеру они очень мягкие и добрые и довольно умные; они поддаются дрессировке гораздо легче
любых других животных, кроме домашних собак.Ноги у слона, похожие на огромные колонны, необходимы для того, чтобы выдерживать его
гигантский вес. Его бивни представляют собой выросшие до неимоверных размеров зубы. Эти бивни используются для подрывания корней в поисках пищи, а также в качестве оружия, для защиты. Мозг у слона — сравнительно небольшого размера по сравнению с размерами животного.Наиболее примечательной частью тела слона является хобот, представляющий собой продолжение носа и верхней губы, и он служит слону рукой, носом и губами одновременно. В хоботе около 40000 мышц, поэтому он такой сильный и гибкий. Кончик хобота заканчивается чем-то вроде пальца,который настолько чувствителен, что слон может поднять им маленькую булавку!

Домашнее задание:

Напишите маленький рассказ или историю ,используя данные слова.Озаглавтьте свой рассказ.

Лес, переплыть, хижина, играть, прыгать, высокие деревья, петь, друзья, животные, ночевать, хорошая погода, девочка, речка, заблудиться, птички, веселиться, мячик, стемнело.

Մաթեմատիկա

476. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում հավասարությունը ճիշտ կլինի.

ա) – (–) 35 = 35

բ) – (–) 81 = 81

գ) – (–) 44 = –44

դ) – (–) 125 = –125

478. Հետևյալ հավասարություններից որո՞նք են ճիշտ կազմված.

ա) – (–63) = 63

բ) – (+45) = –45

գ) 38 = – (+38),

դ) –52 = – (–52)

480. Աստղանիշի փոխարեն տեղադրելով –8, 0, 69, –21 թվերը` գտե՛ք արտահայտության արժեքները.

-(-8)+3=-11 -(-8)-4= -12

-(0)+3=3 -(-0)-4= -4

-(69)+3=66 -(-69)-4=65

-(-21)+3=-24 -(-21)-4=-25

 482. Կոորդինատային ուղղի վրա (տե՛ս նկ. 62) գտե՛ք հակադիր կետերի բոլոր զույգերը։

Պատ․՝ A և H, B և F, C և E

484. Գտե՛ք ամենամեծ և ամենափոքր թվերը.

–1, +2, +7, –6, +5, 0, –11, +10, –9, +2

Պատ․՝ ամենամեծ՝ +10, ամենափոքրը՝ -11

489. Լաստը գետի հոսանքով 8 ժամում լողում է 24 կմ։ Քանի՞ ժամում նույն հեռավորությունը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ կանցնի նավակը, որի արագությունը չհոսող ջրում 7 կմ/ժ է։

24:8=3

7-3= 4

24:4= 6

Պատ՝. 6ժամ

Ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։ Ֆիզիկական երևույթները դրոանք այն են, որ նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։ Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։
  3. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։ Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:  
  4. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։ Քիմիական նյութեր են կոչվում այն երևույթները որոնց ընթացքում երկու նյութ միացնելիս ստանում ենք նոր այլ նյութ։
  5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ: Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։ միացման, քայքայման, նտեղակալման, փոխանակման։
  6. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։ ոչ
  7. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։ երբ երկու նյութեր իրար միացնելիս ստանում ենք քայքայում։
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։ օրինակ երկու պարզ նյութ միացնելիս ստանում ենք մեկ բարդ նյութ։
  9. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։ Այրում, բարդ ֆիզիկաքիմիական պրոցես է։
  10. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։ Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը: Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:
  11. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։ Ջուրը և փրփուրը
  12. Ի՞նչ է վառելանյութը։ Վառելիքներ են կոչվում այն նյութերը, որոնց այրումը նպատակահարմար է մեծ քանակությամբ ջերմություն ստանալու համար։
  13. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ: Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։
  14. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
  15. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ: Թթվային անձրև, մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին (HCl), ծծմբի (ՏO2) ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն)։
  16. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը: Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև նրա գոլորշին բարձրանում է և խանգարում է օզոնային շերտին, որը մարդուհամար շատ օգտակար է, որովհետև օզոնային շերտը խանգարում է ուլտրամանուշակագույն հոսանքներին ներխուժել երկրի մթնոլորտ:

Մայրենի

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը: Շատ ծիծաղելի էր; Պետք է լինել աշխատասեր

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Պետք չէ փչացնել բնությունը; Ինչի՞ մասին է այն: Եղջերու ով կերավ քաղողը, բայց ղաղողի վազը փրկեց նրա կյանքը։

Առաջադրանք:
Ի՞նչ է առակը: Փոքր պատմվածք, որը իր իմաստն ունի։

Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։

Գյուղացին ու իր որդիները, Եղնիկը և առյուծը, Կարապը, խեցգետինը և գայլաձուկը։

Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։

Ծաղիկն ու զատիկը

Մի անգամ մի գիշատիչ ծաղիկ բռնել էր զատիկին, որպեսզի ուտի: Զատիկը խնդրեց, որ իրեն բաց թողնի: Գիշատիչ ծաղիկը ծիծաղելով նրան բաց թողեց: Մի անգամ թրթուրները հարձակվել էին գիշատիչ ծաղկի վրա: Զատիկը տեսավ և արագ եկավ թրթուրներին կերավ:

Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել

Միմյանց, քվյարկություն,  որդյակ,  յասաման,  քիմիաական,  հեքիաթային,  ոսկյա,  հրեական,  դաստիրակություն,  սենյակ,  կրիա,  Անդրյաս,  Եղյազարյան,  կյանք: 
Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: 

 Հայացք,  հաելի,  հոյակապ,  միացում,  ձիարշավ,  տիեզերական,  փակեի,  կայարան,  խաբեություն,  էի,  գնաի,  բուեր, տղաի,  Մարոի: 

Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից): 

Արծիվ, առյուծ, մռմուռ, մարմար, մռմռոց, փռփռել, բառբառել, առհամարհել, բարձ, պառկել, : 

Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Կիսատ-կես
հրեղեն- հրեղ
առվակ-առ
կաղնուտ-կաղ
կուտակել-կուտակ
գծագիր-գիծ
փոշեկուլ- փոշի
բուրավետ- բույր
իջնել- իջ
մամռապատ- մամռ

Տրված բառերից նոր բառեր կազմիր- ական կամ ային ածանցներով։

Օրինակ՝

մանուկ-մանկական

Լեռն,քաղաք,անձրև,բարեկամ,շուն,անձ,զինվոր,ցամաք,ծնունդ,տուն,անապատ,դև,դյուցազն,ստրուկ,պետ,տոհմ,խորհուրդ։

Լեռնային, քաղաքային, բարեկամական, շնական, անձնական, ցամաքային, ծննդային, տնական, անապատական, դևական, դյուցազական, ստրկական, պետական, տոհմական, խորհուրդական։

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Մայրենի․ Տնային առաջադրանք

17.11.22

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը Այո
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար: Մեր եկրորդ մայրը
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը Ես հասկացա, որ պետք է սիրել մեր ուսուցչին ինչ էլ, որ լինի։

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Ի՞նչ ես զգում այս տողերը կարդալիս։ Բարություն

Ինչպես կշարունակես միտքը։

Սիրել ու հարգել նրանց, ովքեր բարի են քո նկատմամբ, որովհետև բարությունը բարությնամբ է գալիս։

ա) ինչպե՞ս ես դու սիրում և հարգում, անում եմ այն ինչը դուր կգա նրան։

բ) պատմությունը կարդալուց հետո ի՞նչ կփոխես քո բնավորության մեջ։ Կփորձեմ վերանայել վերաբեմունքս ուրիշների հանդեպ։

Ընթերցումներ գրաբարից

Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)

գովեսցէ        — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է

զքեզ                — քեզ

եւ մի՛              — և ոչ, ոչ թե

Տեղադրիր բաց թողնված տառեր։

Թող գովի քեզ ընկերդ և ոչ քո բերանը, օտարը, և ոչ էլ քո շրթունքները:

Օրըստօրե, աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրէական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ, շքերթ:

2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով բառեր։

Արև – Արևիկ

Լույս – լուսավոր

Հող – լուսավոր

Ջուր – ջրային

Նկար – նկարիչ

Կոորդինատային ուղիղ

445, 446, 447, 448, 450, 452, 451

445․ Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր. Գրե՛ք նրանց կոորդինատները: (-5A) (-3B) (-2C) (+1D) (+3F) (+5F)

(-9E) (-8F) (-3K) (+1A) (+4B) (+7C) (+9D) (-10A) (-7B) (-4C) (-2D) (-1E) (+3F) (+5G) (+8K)

447. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C (–6),
D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի
երկարությունը սմ է, 1 սմ է։

  1. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10
    թվերին համապատասխանող կետերը։
  2. Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8),
    • F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից
    • աջ։
  3. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք
    նաև՝
    ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,
    բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։
  4. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–2) և B (+7) կետերը: Գտե՛ք A և
    B կետերի հեռավորությունը` արտահայտված միավոր հատվածներով:

ՀԻՆ ՓՈՔՐ ԱՍԻԱՆ ԵՎ ԱՐևԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԸ

Համաշխարհային պատմություն

• Գրե՛ք փոքրիկ պատում Խեթական պետության մասին` ներկայացնելով կարևոր փաստերը։

Խեթական տերությունը ստեղծվել է Ք․ ա lll դարում փոքր Ասիա թերակղզում, այն ստեղծել են խեթերը, որոնք առևտրի մեջ էին Միջագետքի երկրների հետ։


• Ե՞րբ և որտե՞ղ է կազմավորվել Միտաննի պետությունը։

Ք․ ա XIV դարում, Ասորիքի և Միջագետքի հյուսիսում։


• Պատմե՛ք Փյունիկյան քաղաքների մասին։

Փյունիքյան քաղաքները ընկած էին Միջերկրական ծովի արևելյան ափին, նրանք մեծ էին և գեղեցիկ։ Նրանցից ավելի հզորներն էին Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը։

Օժանդակ աղբյուրներ
Դասագիրք, էջ 33-35
տեսաֆիլմ

Մայրենի․ Տնային առաջադրանք

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Պատկերացրու , որ ինքդ ունես գրադարան,ներկայացրու՝

ա) ինչպիսի՞ն կլինի այն։ Իմ գրադարանը կլին միջին չափսի, գունազարդ և լուսավոր;

բ) ո՞ր գրքերը կզարդարեն քո գրադարանը(նշիր տասը գիրք)։ Ռենջերները, Դինոզավրերի մասին փաստեր, Հ․ Թումանյանի հեքիաթները, Մինիոնները և մարդիկ, Հերոս զինվորները, Մայրիկը և տղան, Խոսացող իրերը, Երկու եղբայրները, Կռվարար ընտանիքը, Պաղպաղակե տնակը։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

 Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։

(Աոակք  ԺԷ, 13)   

որ                                 — ով, ով որ

հատուցանէ              — հատուցում է, տալիս է

փոխանակ բարւոյ    — բարու փոխարեն

ի տանէ նորա            — նրա տանից

մի պակասեսցէ         — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու

Ով չար է տալիս բարու փոխարեն, նրա տանից չարը չի պակասելու։

Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը: 

 Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման: 

Ջուրը շատ սառն էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը: 

Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը: 

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման: 

Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ: 

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո խիզախեց ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով

Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց որ բոլորին զարմացրեց իր արվեստով։