Ալիսան հրաշքների աշխարհում

Ես գնացել էի Ալիսան հրաշքների աշխարհում թատրոն: Թատրոնի հերոսները սառուցների վրա էին սահում: Այն տևելու էր 1ժամ, բայց ուշ սկսվեց, տևեց 2ժամ: Ալիսան ամեն տեղ ընկնում էր: Նա բարի և համեստ աղջիկ էր: Նա կապույտ շոր ուներ: Այդ հեքիաթը ռուսերեն էր: Ինձ շատ դուր եկավ թատրոնը: Այնտեղ շատ ցուրտ էր նրանք էլ՝ այսինք հերոսները, շատ բարակ էին հագել: Երբ վերջացավ, հայրիկս և մայրիկիս  ինձ ու եղբորս տարավ պիցցայանոց: Երբ վերջացրեցինք, դրսում տեսանք Ձմեռ պապիկ և պանդա: Երկու հազար քսանի մոտ նկարվեցինք: 

 

Հաշվետվություն

Ես Միլենա Կարապետյանն եմ, սովորում եմ Հյուսիսային դպրոցում, 3-1 դասարանում: Այս ընթացքում ես սովորել եմ գրել, կարդալ, գումարում-հանում անել, բազմապատկում-բաժանում անել և օգտակար բաներ:

Ես այս դպրոց գալիս եմ 5 տարի: Ես Սեբաստացի եմ: Մենք այս տարի գնացել ենք երեք անգամ ճամփորդության, մեկը՝ Մարտիրոս Սարյանի տուն թանգարան ,մյուսը՝ Մեղրաձոր էինք գնացել,  երրորդը՝ Թումո: Ճամփորդության ժամանակ ես տեսա Մեղրաձորը, ինձ շատ դուր եկավ: Մենք բարձրացանք սար, սարի գլխին կար եկեղեցի, մենք մոմ վառեցինք և երգեցինք: Ճամփորդության ժամանակ սարի գլխին գործնագործ խաղացինք: Երբ սարից իջանք, սարը շատ սղլիկ էր,մենք ուզում էինք քայլելով իջնեինք, չէր թողնում սարը, նա ուզում էր մենք վազեինք:

Ես շատ զարմացած էի մնացել, երբ գնացել էինք Թումո տեխնոլոգիաների կենտրոն,այնտեղ շատ հետաքրքիր էր ու զարմանալի:

Երբ գնացինք Մարտիրոս Սարյանի տուն թանգարան, մենք արդեն ծանոթ էինք թանգարանին, մեր համակարգիչներով ուսումնասիրել էինք:

Մենք լողի դաս ունենք, հեծանվավարություն, տեխնոլոգիայի ժամին հետաքրքիր իրեր ենք պատրաստում, կավագործություն ենք անում: Մեր դպրոցում հարիսայի տոն ենք անում, թթուդրիկ ենք անում, դդմի տոն ենք անում, ղափամայի տոն ենք անում:

 Դպրոցում ես շատ ընկերներ ունեմ՝ Եվան, Լիլին, Էյվան, Նարեն, Արփին, Դավիթը, Խաչատուրը, Հովհաննեսը: Մենք գնացել ենք գրադարան, ես այնտեղից գիրք եմ վերցրել, բերել եմ տուն, կարդացել, հետո տարել եմ, փոխել ուրիշն եմ վերցրել: 

Ամանորը տարբեր երկրներում

Հունաստան

Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:

Եգիպտոս

Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։

Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը (որն, ըստ իրանական օրացույցի, ընկնում է էսֆանդի 30-ից ֆարվարդինի 1-ը)։ Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդների կողմից։

Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում

Ես գնացել էի Մարտիրոս Սայրանի տուն թանգարան: Այնտեղ լիքը նկարներ կային, այդ տուն թանգարանը շատ մեծ էր, շենքը չորս հարկ էր, բայց մենք մինչև երրորդ հարկ բարձրացանք: Սարյանը լիքը մեդալներ ուներ: Այնտեղ նաև մենք նկարեցինք մատիտներով ու յուղամատիտներով, ինձ շատ դուր եկավ: Մենք արդեն ծանոթ էինք թանգարանին, որովհետև համակարգիչներով ուսումնասիրել էինք, մեր նկարների կեսն էլ դասարանում նկարեցինք:

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև ձմեռ պապիկ: Ես ինձ լավ եմ պահել, բայց մի քիչ չարաճճի եմ պահել: Ես քեզնից կամ հեծանիվ կամ հեռախոս կամ ինչ որ դու կուզենաս բերել ինձ:Քանի որ դու հեռավոր երկրից ես գալիս,քեզ ծանր չլինի, ես իմ հավաքած գումարով կգնեմ իմ հեծանիվը: Ես անպայման դասերս կսովորեմ մինչև քո գալը: Ես կցանկանամ, որ քեզ տեսնեմ: Իմ քույրիկն էլ չի վախենա, նա արդեն մեծացել է: Նամակ ձմեռ պապիկին Միլենայից:

d5b1d5b5d5b8d682d5b6-1

Բարև Ձմեռ

Ես շատ ուրախ եմ,որովհետև ձմեռը գալիս է: Ես սիրում եմ ձնագնդիկով խաղալ և շուտով Նոր Տարի է գալու:Իմ կարծիքով ձմեռը բարի է, որովհետև նա իր հետ բերում է սպիտակ գնդիկ, այսինքն ձնագնդիկ: Նա բարի է, որովհետեվ ձմեռն իր հետ Նոր Տարի է բերում: Ձմեռ պապիկն իր հետ նվերներ է բերում, Ամանորին շատ համեղ ուտելիքներ կան սեղանին և ես ուզում եմ իմ ընկերներին հրավիրել մեր տուն՝այդ ուրախ տոնը նշելու:Եթե հինգշաբթի ձյուն գա,ես շատ կուրախանամ: