Կատվին նամակ

Կատու ինչո՞ւ ես շանը խաբել: Շունը մրսում էր, իսկ դու քեզ ես վերցրել գառան մորթին: Ես այս պատմությունից հասկացա, որ դու էլ ես խաբեբա և չար: Ես գիտեի կատուները բարի են, բայց հասկացա, որ կատուները չար են, իսկ շները՝ բարի:

Ջրվեժի Արգելոցում

Ես դասընկերներիս հետ գնացել էի Ջրվեժի արգելոց: Այնտեղ շատ ձյուն կար: Մեզ մոտ Երևանում ձյուն չկար, բայց երբ տեղ հասանք, տեսանք շատ ձյուն կար, շատ ուրախացանք: Ձնեմարդ սարքեցինք, ձյունով խաղացինք և ձյան վրա գլորվեցիք: Հետո սահնակ քշեցինք և մեր օրը շատ լավ անցկացրեցինք, շատ-շատ լավ էր: 

Կախարդական Դդումը

Կախարդական դդումը շատ մեծ էր: Նա իսկական դդում չէր: Մի անգամ դդումի մոտ եկավ փիսիկը և ասաց.

– Կարո՞ղ ես առյուծ դառնալ:

Դդումը պատասխանեց.

– Այո:

Փիսոն ասաց.

-Չեմ հավատում:

Դդումը առյուծ դարձավ:

Փիսիկը հարցրեց.

-Իսկ կարո՞ղ ես մկնիկ դառնալ:

Դդումը պատասխանեց.

-Իհարկե, այո:-Արագ դարձավ մկնիկ: Հենց մկնիկ դարձավ, փիսիկը բռնեց, կերավ: Բոլորը սկսեցին հանգիստ ապրել, որովհետև բոլորը վախենում էին, քանի որ նա կարող էր դառնալ ամեն ինչ և մարդկանց վախեցնել: Նա ուներ մեծ պալատ: Այդ պալատը փիսիկինը դարձավ փիսոն շատ բարի էր: Մոռացա նշեմ, որ փիսոն և մկնիկը գունավոր էին:

Ես հրաշք եմ

IMG_0165Ես հրաշք եմ, որովհետև տնային աշխատանքներս կատարում եմ: Իմ մայրիկին լսում եմ: Դրա համար իմ մայիկը ինձ ասում է, դու հրաշք ես: Դասերին հեռախոսով չեմ զբաղվում: Իմ հայրիկին նույնպես լսում եմ: Իմ քույրիկի հետ չեմ կռվում: Իմ դասերը ժամանակին եմ անում: Տատիկիս նույնպես լսում եմ:

Սուրբ ծննդյան հեքիաթ.Սրինգը նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար:  Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Անմոռանալի օր

Ես երբ տեսա իմ նվեր շատ ուրախացա, որովհետև ինձ ձմեռ պապիկը բերել էր հեռախոս: Առավոտյան չհասկացա թե ինչ է բերել: Հետո հասկացա, որ հեռախոս է: Երբ բացեցի  տեսա որ ճիշտ եր: Ես իմ նամակի մեջ գրել էի, որ ձմեռ պապիկը գար ես իրեն տեսնեի: Բայց ձմեռ պապիկը չեկավ: Ես շատ տխրեցի: Ես գիտեի, որ ձմեռ պապիկը գալու է: Երբ փոքր էի, ձմեռ պապիկը եկել էր մեր տոն: Եղբորս խելացի ժամացույց էր բերել: իսկ մյուս քույրիկիս՝ պլանշետ: Հրավառություն ենք արել: Իմ քեռին է եկել: