Կախարդական դդումը շատ մեծ էր: Նա իսկական դդում չէր: Մի անգամ դդումի մոտ եկավ փիսիկը և ասաց.
– Կարո՞ղ ես առյուծ դառնալ:
Դդումը պատասխանեց.
– Այո:
Փիսոն ասաց.
-Չեմ հավատում:
Դդումը առյուծ դարձավ:
Փիսիկը հարցրեց.
-Իսկ կարո՞ղ ես մկնիկ դառնալ:
Դդումը պատասխանեց.
-Իհարկե, այո:-Արագ դարձավ մկնիկ: Հենց մկնիկ դարձավ, փիսիկը բռնեց, կերավ: Բոլորը սկսեցին հանգիստ ապրել, որովհետև բոլորը վախենում էին, քանի որ նա կարող էր դառնալ ամեն ինչ և մարդկանց վախեցնել: Նա ուներ մեծ պալատ: Այդ պալատը փիսիկինը դարձավ փիսոն շատ բարի էր: Մոռացա նշեմ, որ փիսոն և մկնիկը գունավոր էին: