Չարի վերջը

Չարի վերջը

Հովհաննես Թումանյան

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն, 

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։ 
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ, 
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
      Թռչե՜ք, գնաք, 
      Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն. 
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է, Continue reading “Չարի վերջը”

Խամաճիկների թատրոնում

Ես երբ գնացի խամաճիկերի թատրոն, ինձ շատ դուր եկավ: Ես երկու անգամ էի գնացել Խամաճիկների թատրոն : Բայց ինձ ավելի դուր եկավ այս անգամը, մենք դիտեցինք «Շունն ու կատուն»: Այնտեղ տիկնիկներով էին խաղում, ոչ թե էլեկտրոնային տախտակով: Ինձ այն անգամվանից ավելի դուր եկավ մուլտֆիլմը:

Շունն ու Կատուն նոր ավարտ

Շունը,  երբ եկավ, որ իր գլխարկը տանի,  կատուն տեսավ և ասաց.

-Գնա թե չէ այստեղի օձերը քեզ կուտեն: Շունը ասաց. 

– Ինչ օձեր: 

-Այո,  այստեղ օձերը կան:

Շունը արագ փախավ ու այդպես էլ մնաց առանց գլխարկ:

Դդմահանելուկներ

Միջինս բովում են, արևածաղիկ չեմ

Թփերս կանաչ են, էլ չգիտեմ ինչ ասեմ։

Փափուկ պառկած եմ թփերիս մեջ,

Իմ բաղադրիչների գրքում կա հարյուր էջ։

Լիլի Մինասյան

 

Այն ինչն է, որ նարնջագույն է և պինդ է:

Այն ինչն է, որ  կանաչ տերև ունի և շատ կորիզներ:

Գարիկ Մելիքյան

 

Նա նարնջագույն է գծիկներով նրանից պատրաստում են լիքը թխվածքներ:

Արփի Խալաթյան

 

 

Այն, որ բանջարեղեն է, որ չի շարժվում և տարբեր չափերի է նա լինում:

Էյվա Մուրադյան

 

 

 

Նամակ Թումանյան պապիկին

Բարև Հովհաննես պապի,ես քեզ պես չէի կարող այդքան հեքիաթ գրել: Ինձ շատ է դուր գալիս քո հեքիաթները: Ես էլ եմ ուզում քեզ պես հայտնի լինել: Ես շնորհավորում եմ քո ծնունդը: Այնպես կուզեի քեզ տեսնել:

Միլենա Կարապեյան 19.02.2020

slmpe present

Եթե բառը ավարտվումե ss,ch,sh,x,o տառերով ապա he,she,it-ի ժամանակ ավելանում է es Օրինակ He kisses hismother evg morning Mg faiher watches TV evergevening She Finihes her exercises Mg brother goes to schooi everg day եթե բառը ավարտվում է y-տառով he,she,it-ի է i ավելանում է es. I C Օրինակ she cries Բայց եթե y-ից առաջ ձայնավոր է բառին ավելանում է միայն s. Օրինակ He plays. He swims He study He goes

Ազգային պատկերասրահ

Ես երբ գնացի ազգային պատկերասրահ,այնտեղ մեծ արձաններ կային: Մենք ուսումնասիրեցինք արձանները և նկարեցինք: Մենք վերհիշեցինք երեք ոսկե կանոնը: Ձեռք չտալ, չբղավել և չվազել: Նա իննը հարգանի էր և շատ մեծ: Մենք նաև դասարանում ձայնագրվեցինք: Շոշափեցինք արձանները:

Անբան Հուռին

Անբան Հուռին

Լինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի։

Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ, տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կոկռում են։  — Փե՛փել․․․ Կե՛կել․․․ Փե՛փել․․․ Կե՛կել․․․

— Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,— ձեն է տալի Անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք․․․

— Բե՛ր, բե՛ր, բե՛ր․․․

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետը։

— Դե գզեց ե՛ք, մանեցե′ք։ Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է, մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկոում են,

— Փե՛փել-Կեկել․․․ Փե՛փել-Կեկել․․․

— Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։

Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

— Վո՛ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի․

— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։

Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

— Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել, վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին։ Ասում է․

— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում․․․ Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես․․․

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է․

— Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորքո՞ւրս որն է․․․

Զոքանչը թե․

— Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի․ էն է լինում որ էն, արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։