- Լրացրո՛ւ թիվը:
10հզ. | Հզ. | Հր. | Տս. | Մվ. | Թիվը |
4 | 0 | 5 | 0 | 4 | 40504 |
5 | 4 | 0 | 5 | 0 | 54050 |
2 | 5 | 4 | 0 | 5 | 25405 |
4 | 2 | 5 | 4 | 0 | 42540 |
5 | 4 | 2 | 5 | 4 | 54254 |
2 | 5 | 4 | 2 | 5 | 25425 |
10հզ. | Հզ. | Հր. | Տս. | Մվ. | Թիվը |
4 | 0 | 5 | 0 | 4 | 40504 |
5 | 4 | 0 | 5 | 0 | 54050 |
2 | 5 | 4 | 0 | 5 | 25405 |
4 | 2 | 5 | 4 | 0 | 42540 |
5 | 4 | 2 | 5 | 4 | 54254 |
2 | 5 | 4 | 2 | 5 | 25425 |
Իմ արձակուրդի օրերը շատ լավ էին: Ես խաղում եմ ,դուրս եմ գնում, հեծանիվ եմ քշում և դասերս եմ անում ու այդպես շարունակ: Իմ մայրիկը անցած տարվա ձմեռ պապիկի բերած նվերը հանել էր նկուղից և ես դրանով խաղում էի: Գիտեք թե դա ինչ էր ,մեծ տնակ էր ,դրա մեջ կարող էինք մտնել մի քանի երեխաներով ու խաղալ: Այնպես լավ է, որ իմ մայրիկին և հայրիկին արձակուրդ են տվել, ես անբողջ օրս իրենց հետ եմ անցկացնում: Օնլայն դասերս եմ անում,հետո հայրիկիս ու մայրիկիս հետ մոնոպոլյա եմ խաղում:
Նախորդող կլոր հարյուրյակը | Թիվը | Հաջորդող կլոր հարյուրյակը |
4600 | 4696 | 4700 |
9800 | 9874 | 9900 |
1200 | 1239 | 1300 |
34400 | 34467 | 34500 |
92100 | 92152 | 92200 |
58700 | 58729 | 58800 |
24700 | 24713 | 24800 |
Ինձ շատ է դուր գալիս տեսակապով դաս անելը: Իմ ընկերների հետ եմ շփվում: Ես տեսնում եմ ուսուցչուհուս: Այդպես ավելի լավ է դաս անելը:
2537, 2538, 2539, 2540, 2541, 2542, 2543, 2544
42537, 42538, 42539, 42540, 42541, 42542, 42543, 42544 Continue reading “19.03.2020”
45860 –քառասունհինգ հազար ութ հարյուր վաթսուն
4586 –չորս հազար հինգ հարյուր ութսունվեց
14950 –տասնչորս հազար ինն հարյուր հիսուն
1495 –հազար չորս հարյուր իննսունհինգ
4560-6540,4056
1452-5421,1245
7485-8754,4578
Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:
Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:
Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:
Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից:
Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերությունը:
1500+2800-1400=4300-1400=2900
Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով:
2700-900+4600=600+4600=5200
Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը:
(1400-900)x2=500×2=1000
Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը:
5400+1800-2200=7200-2200=5000
Ա․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը 1-50 թվերը գրելու համար։
Պատ՝.14անգամ
Բ․Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին ունեցավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:
Լուծում1000:2=500 1500-500=1000
Պատ․՝1000
Գ․Դանիելը ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:
Լուծում3400-400-1000=2000
Պատ․՝2000
Ընկեր Մանուշակ սա չեմ հասկացել:
Ղազարոս Աղայան
Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:
-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:
Հարցեր և առաջադրանքներ
Արորն- Երկրագործական պարզ գործիք՝ հողը հերկելու համար:
Տափանը- Երկրագործական գործիք, որով հարթում-հավասարեցնում են վարած ու ցանած արտի երեսը, սերմը ծածկում հողով և կոշտերը մանրացնում, ցաքան:
Գերդաստանը- Արյունակից ազգականների ամբողջությունը, տոհմ:
Արդար
Հավանեցի կովիկին, որովհետև կովիկը ավելի շատ օգտակար է մարդուն: