Սիրելի՛ չորրորդցի.
Ստուգատեսային երրորդ նյութը կատարի՛ր մինչև երկուշաբթի:Ահա այն…
Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա՛ այն։Պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրի՛ր՝

  • կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։ Չունեի անծանոթ բառ:
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը Հայերեն օնլայն բառարանով:
  • ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը: Ես կարդացել եմ Հովանես Թումանյանի Ուլիկը հեքիաթը

Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկըկում, կանչում․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ,Ման եմ եկել սարեսար,Կաթն եմ արել քեզ համար,Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։2

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ,Ման եմ եկել սարեսար,Կաթն եմ արել քեզ համար,Դըռնակը բա՛ց, ներս գամ ես, Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում․

— Էդ ո՞վ ես դու, չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի․․․ Գնա՛․․․ Չեմ ուզում քեզ․․․։

Ու գայլը հեռանում է, գնում։3

Գալիս է մայրը, դուռը ծեծում․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ,Ման եմ եկել սարեսար,Կաթն եմ արել քեզ համար,Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,Անուշ–անուշ ծիծ տամ քեզ․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում․

— Գիտե՞ս, մայրիկ, ի՛նչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր․Սևուկ ուլիկ,Սիրուն բալիկ։

Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՜ր։ Էնպե՜ս վախեցա՜, էնպե՜ս վախեցա՜․․․ Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛․․․

— Պա՛ պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՜նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։ — Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ՝ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։

  • կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս: Ոչ
  • ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը: Մայրիկիս
  • կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում: չգիտեմ ?
  • ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:

Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ “Մայրենիի ստուգատես” էջում։

Կսպասեմ պատրաստածդ հետաքրքիր տեսանյութին: Ահա հղումը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s