Դաս և առաջադրանքներ

Դաս 1


Գիր և արվեստ

  • Հասարակության զարգացման ո՞ր փուլում է ստեղծվել գիրը։
  • Ինչի՞ հետ է կապված գրի առաջացումը։
  • Ի՞նչ է սեպագիրը, ովքե՞ր են ստեղծել այն։
  • Հին Արևելքի գեղարվեստական ստեղծագործություններն ի՞նչ բնույթ ունեն։ Ինչի՞ մասին են դրանք։

Աղբյուրներ
Համաշխարհային պատմություն 48-52

Դաս 2
Գիտություն

  • Որո՞նք են գիտության առաջացման նախադրյալները։Մարդիկ զարգանում էին և դրանց զուգընթաց զարգանում եր նաև գիտությունը;
  • Գիտության ո՞ր բնագավառներն էին զարգացած Հին Արևելքում։ Մաթեմատիկան, բժշկությունը, քիմիան, աստղագիտությունը;

Աղբյուրներ
Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 54-57

Գարուն է գալիս․ Մայրենի

Գարուն է գալիս

Համո Սահյան

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
  
	Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
	Դռները բացեք, գարուն է գալիս...
	Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
	Գարուն է գալիս...
  
Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

	Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
	Դռները բացեք, գարուն է գալիս...
	Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
	Գարուն է գալիս...

1. Բանաստեղծությունը սովորիր բերանացի։

2. Ստեղծագործական աշխատանք «Մայրիկս»:

ՄԱՅՐԻԿՍ

Իմ մայրիկից լավը չկա , քանի, որ նա ինձ օգնում է ամեն հարցում և ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, որ ունեմ նրա նման մայրիկ։ Մայրը շատ կարևոր է ցանկացած մարդու համր։ Մայրիկը շատ թանկ և կարևոր մարդ է ցանկացած մարդու համար։ Մայրկը այն մարդն է ով քո մասին հոք է տանում, անհանգստանում, սիրում և իր իմաստուն խորհուրդներով կիսվում քեզ հետ։ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԱՅՐԻԿԻՆ։

3. Հատված Տատյանա Տոլստայա «Գիշեր» պատմվածքից,կարդա՜ և ավելարու բաց թողնված տառերը։

Առավոտյան Ալեքսեյ Պետրովիչի մայրը շատ բար…ր ձայնով հորանջում է. Ի՜նչ լավ է․ պատուհանի… դուրս նոր առավոտ է ծա…ել, կակտուսները փայլում են, քամուց մեղմ ճո…վում է վարագույրը, փակվեցին գիշերվա թագավորության դարպասները. վիշապները, սնկերը և սարսափա…դու թզուկները նորից գետնի տակ անցան: Կյանքը հաղթանակում է, հնչում են շեփորները. նո՜ր օ՜ր, նո՜ր օ՜ր, տու-ռու-ռու-ու-ու՜․․․

Մայրիկը արագ-արագ քորում է ճա…ատացող գլուխը, անկողնու բարձր պատվանդանից ի…եցնում է կապտա… ոտքերը․ թող կա…վեն և մտածեն, թե ո՞նց են ամբողջ օրը քարշ տալու Մայրիկի ՝ մոտ ու…սուն տարում կուտակված հարյուր երեսունհինգ կիլոգրամները։

Ալեքսեյ Պետրովիչը բացեց աչուկները, քունը հանդարտ լ…ում է մարմինը, մոռացվում, թռչում դեպի խավար մթի վեր…ին ծվենը. գիշերային հյուրերը, հավա…ելով իրենց թափանցիկ, երկիմաստ բեմիրերը, ընդհատեցին պիեսը մինչ հաջորդ անգամ։ Միջանցահովիկը մեղմ շոյեց Ալեքսեյ Պետրովիչի ճա…ատ գլուխը։ Դեմքի նոր ծլա… մազերը ծակծկեցին ձեռքի ափը։ Հա…նվելու ժամանակը չէ՞: Մայրիկը հիմա կսկսի իր ցուցումները: Մայրիկն այնքան ահեղաձայն է, խոշորամարմին, լայնեղ, իսկ Ալեքսեյ Պետրովիչը՝ փոքր-մոքր։ Մայրիկը գիտի, կարող է, ամեն ինչ կանի։ Մայրիկը ամենահզորն է: Նա ինչպես ասի, այդպես էլ կլինի: Իսկ Ալեքսեյ Պետրովիչը, կարծես թե, չսպասված երեխա լինի,  բնության վերահսկողությունից դուրս մնացա… փոքրիկ քար, թերություն, ավելոր…ություն, մոլախոտ, անպետք տաշեղ, իրեն ազգակից կյանքով լի հատիկների մեջ նախախնամությամ… և պատահականորեն հայտնվա… և նրանց հետ Սերմնացանի ձեռքով հողին առատաբար շաղ տրված մի հատիկ։

Թարգմ՝․ Ազատուհի Սարգսյան 

Խմբ․՝ Արման Վերանյան

Մայրենի

Կարդա Նվարդի հուշերից և փորձիր պատմել, տեսագրել ։

Դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: 
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր:

Փորձի՜ր սովորել բերանացի։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: Մեխանիկական աշխատանք է կատարվում այն ժամանակ երբ մարդու ուժը չի օգտագործվում այդ աշխատանքի մեջ։
  2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը: Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է
  3. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է …………… :
  4. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
  5. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
  6. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
  7. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
  8. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։ Սնդիկ, հեղուկ,
  9. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
  10. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
  11. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
  12. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
  13. Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
  14. Ի՞նչ է մարմնի կշիռը:
  15. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
  16. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
  17. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
  18. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
  19. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
  20. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Մաթեմատիկա

807, 808, 810, 811, 813, 814, 815

807. Գտե՛ք տրված թվին հակադիր թիվը.

ա) -18 1\2 = +18 1\2

բ) -4 5\9 = +4 5\9

գ) +1\3 = -1\3

դ) 0 = 0

ե) -3\11

զ) +14 2\5 = -14 2\5

808. Կոորդինատային ուղղի վրա կետեր են նշված (տե՛ս նկ. 91)։ Գրե՛ք
այդ կետերի կոորդինատները։

810. Խորհրդարանի պատգամավորների ընտրության ժամանակ մի
տեղամասում կայացած քվեարկության արդյունքները ներկայացված են շրջանաձև դիագրամով (նկ. 91)։ Պատասխանե՛ք հետևյալ
հարցերին.
ա) Ընտրողների քանի՞ տոկոսն է մասնակցել քվեարկությանը։ 68%
բ) Թեկնածուներից ո՞րն է հաղթել։ Երկրորդ թեկնածուի օգտին։
գ) Հաղթողը իր մրցակցից քանի՞ տոկոսով ավելի ձայն է ստացել։ 10% – ով
դ) Ընտրողների քանի՞ տոկոսն է հաղթողին դեմ քվեարկել։ 33% – ը

811. Մարմնի զանգվածի և նրա ծավալի հարաբերությունը կոչվում է
խտություն։ Մի մետաղյա չորսուի ծավալը 96 սմ3 է, իսկ երկրորդինը՝ 105 սմ3 ։ Նո՞ւյնն են արդյոք այդ չորսուների խտությունները, եթե՝
ա) առաջինի զանգվածը 592 գ է, իսկ երկրորդինը՝ 840 գ.
բ) առաջինի զանգվածը գ է, իսկ երկրորդինը՝ գ

813. Բեռը տեղափոխելու համար անհրաժեշտ է 15 մեքենա՝ յուրաքանչյուրը 6 1\2տ բեռնատարողությամբ։ Նույն բեռը տեղափոխելու համար 2 1\2 տ բեռնատարողությամբ քանի՞ մեքենա անհրաժեշտ
կլինի։

814. Չափե՛ք ուղղի վրա նշված A և B կետերի հեռավորությունը (տե՛ս
նկ. 92) և գծե՛ք նույնպիսի մի ուղիղ։ Գծված ուղիղը կոորդինատային ուղիղ դարձնելու համար որոշե՛ք միավոր հատվածի
երկարությունը և նշե՛ք կոորդինատների սկիզբը այնպես, որ A
կետի կոորդինատը լինի –4, B-ինը` +2։

815. Շրջանագծի երկարությունը 108 սմ է։ Ի՞նչ երկարություն ունի այդ
շրջանագծով սահմանագծված շրջանի այն սեկտորի աղեղը, որի
անկյունը հավասար է 180Օ-ի, 120Օ-ի, 90Օ-ի, 60Օ-ի, 30Օ-ի։ Կազմե՛ք
համապատասխան համեմատություններ աղեղի երկարության և
նրա սեկտորի անկյան մեծության հարաբերությունների համար։

Մայրենի

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1918


1.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։

2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։

Ես իմ ծննդյան տարեդարձին պահեցի մի երազանք վորը շատերի երազանքն է, դա խաղաղություն մեր երկրի համար միայն դա եմ ցանկանում և հույս ունեմ, որ կկատարվի իմ մեծ երազանքը։

3.Լրացնել  բաց թողնված տառերը` օ կամ ո:
․․․դանաը թռչում է հն․․․րյա երկրի` Հայաստանի վրայով: Մի․․․րինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բաց․․․թյա թանգարան համարվող յուր․․․րինակ լեռնաշխարհը: Վաղ․․․րդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազ․․․ծ արտերը, արծաթազ․․․ծ սառն․․․րակ գետակները: Փչում է մեղմ․․․րոր քամի, և մեղմ․․․րեն ․․․րորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում  հայերն իրնեց բն․․․րրանը ինչպես են տն․․․րինում երկրի բախտը և ամեն ինչ անում հ․․․գուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հ․․․դս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը  նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզ․․․րոշ գծագրվում են երկվ․․․րյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորա․․․ճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախ․․․րոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշեր․․․թիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգ․․․րյա օթևանը:

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ք.Ա. ԵՐՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ Դաս 2

Դաս 2
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ք.Ա. ԵՐՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ

հարցեր

  • Ներկայացրե՛ք Հայաստանի վիճակը Ք.ա. երրորդ դարի վերջին։ երրորդ դարի վերջին Հայաստանը թուլացել էր, որի պատճառով Սելևկյան տերությունը իրականացրեց իր վաղեմի ծրագիրը։
  • Ինչու՞ Սելևկյաններին ի վերջո հաջողվեց գրավել Հայաստանը։ Քանի, որ Հայաստանի ներսում կար պառակտում,միասնական չեին։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 73-75

Ռացիոնալ թվերի բազմապատկումն ու բաժանումը

Առաջադրանքներ 2

1.Սովորական կոտորակների բաժանում (հավասար հայտարարներ)Բարդություն հեշտ
Կատարիր կոտորակների բաժանումը:
 3\17 : 7\17 = 3 17 . 7 17 = 51\119
 2
2.Բաժանում 1-ի և (-1)-իԲարդություն հեշտ
Կատարիր բաժանումը:
 
ա) −4\43:1= – 4\43

 
բ) (−4\43):(−1)= +4\43
 2
3.Բացասական կոտորակի բաժանումը բնական թվի վրաԲարդություն հեշտ
ատարիր բաժանումը:
 
Առաջին պատուհանում տեղադրիր  «+» կամ  «−» նշանը:
 
(−15\16):3= – 45\48
 1
4.Երկու սովորական կոտորակներԲարդություն հեշտ
Հաշվիր կոտորակի արժեքը:
 
8\17:1\17 = 136\17
 2
5.Պնդում (ռացիոնալ թվերի բաժանում)Բարդություն հեշտ
Գտիր ճիշտ պնդումը:
 

Դրական ռացիոնալ թիվը բացասական ռացիոնալ թվի վրա բաժանելիս ստացվում է բացասական ռացիոնալ թիվ:

Դրական ռացիոնալ թիվը բացասական ռացիոնալ թվի վրա բաժանելիս ստացվում է դրական ռացիոնալ թիվ:
 1
6.Սովորական կոտորակների բաժանում (տարբեր հայտարարներ)Բարդություն հեշտ
Կատարիր բաժանումը.
 
Տեղադրիր միջանկյալ արդյունքները և պատասխանը:
  
3\34:7\17 =3 17 x 34 7 =51\238
 2
7.Բացասական կոտորակների քանորդԲարդություն միջին
Կատարիր կոտորակների բաժանումը:
 
Պատասխանը գրելիս, եթե հնարավոր է՝ կրճատիր:
  
(−3\5):(−2\9)= + 27\10
 3
8.Բացասական խառը թվերի քանորդըԲարդություն միջին
Գտիր քանորդը:
 
Եթե արդյունքը բացասական թիվ է, ապա «−» նշանը տեղադրիր կոտորակի համարիչում:
 
(−1 2\9):(−10 1\9)= +11 9\18
 3
9.Ամբողջ թվի և սովորական կոտորակի քանորդԲարդություն միջին
-60 : (- 5\8) = +480\300
 3
10.Խառը թվի բաժանումը սովորական կոտորակիԲարդություն միջին
2 1\2 ; 2\4 = 2 4\4
 3
11.Սովորական կոտորակի և ամբողջ թվի քանորդԲարդություն միջին
9\19 ; (- 3) = -27\57
 3
12.Քայլ առ քայլ բաժանումԲարդություն միջին
Քայլ առ քայլ կատարիր խառը թվի բաժանումը սովորական կոտորակի:
 
Կոտորակը կրճատիր, անջատիր ամբողջ մասը:
  
4 4\9:5\7 =4 28\45
 4
13.Գործողություններ երեք կոտորակների հետԲարդություն միջին
 3
14.Շարժման խնդիրԲարդություն միջին
1.Սովորական դրական կոտորակների արտադրյալԲարդություն հեշտ 2
2.Պնդում (ռացիոնալ թվերի բազմապատկում)Բարդություն հեշտ 1
3.Բազմապատկում 1-ով և (-1)-ովԲարդություն հեշտ 2
4.Բացասական կոտորակի բազմապատկումը բացասական ամբողջ թվովԲարդություն հեշտ 1
5.Խառը թվի և սովորական կոտորակի արտադրյալԲարդություն միջին 3
6.Դրական խառը թվերի արտադրյալԲարդություն միջին 3
7.Կանոնավոր կոտորակի և խառը թվի արտադրյալ (բացասական թվեր)Բարդություն միջին 3
8.Մի քանի արտադրիչների արտադրյալի նշանըԲարդություն միջին 4
9.Երեք կոտորակների արտադրյալԲարդություն միջին 4
10.Տեքստային խնդիր (երկու խառը թիվ)Բարդություն միջին 4
11.Խառը և ամբողջ թվերի արտադրյալ (բացասական թվեր)Բարդություն միջին 3
12.Երեք սովորական կոտորակների արտադրյալԲարդություն միջին 4
13.Բացասական կոտորակների արտադրյալԲարդություն միջին 3
14.Խառը թվի և սովորական կոտորակի արտադրյալ (տարբեր նշաններ)Բարդություն միջին 4
15.Գործողություններ երեք կոտորակների հետԲարդություն միջին