760, 762, 763, 765, 766, 767
760.Գտե՛ք պատկերների համաչափության առանցքները (տե՛ս նկ. 89)։
762.Ուղղանկյունանիստի ձև ունեցող երկաթե չորսուն ունի 5 սմ բարձրություն, 11 սմ լայնություն և 15 սմ երկարություն։ Քանի՞ կիլոգրամ է նրա զանգվածը, եթե 1 սմ3 երկաթի զանգված 7 22\25 գ է։
6 501\1000 կգ։
763.Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։ Կազմե՛ք համապատասխան շրջանաձև դիագրամ։
765.Լրացրե՛ք դատարկ վանդակները.
766. Հայտնի է, որ ցանկացած եռանկյան անկյունների գումարը 180o է։ Գտե՛ք ABC եռանկյան C անկյան մեծությունը, եթե՝
ա) ∠A = 90°, ∠B = 30°,
բ) ∠A + ∠B = 130°,
գ) ∠A-ն ուղիղ անկյուն է, իսկ ∠B-ն նրանից երկու անգամ փոքր է,
դ) ∠A-ն եռանկյան բոլոր անկյունների գումարի 1\3-ն է, իսկ ∠B-ն՝1\6 -ը։
60°, 50°, 45°, 90°:
767. Շոգենավը, որի սեփական արագությունը 6 անգամ մեծ է գետի հոսանքի արագությունից, հոսանքի ուղղությամբ 3 ժամում անցել է 63 կմ։ Գտե՛ք շոգենավի սեփական արագությունը և գետի հոսանքի արագությունը։
Շոգենավ – 18կմ/ժ, հոսանք – 3կմ/ժ։