Դաս և առաջադրանքներ

Դաս 1


Գիր և արվեստ

  • Հասարակության զարգացման ո՞ր փուլում է ստեղծվել գիրը։
  • Ինչի՞ հետ է կապված գրի առաջացումը։
  • Ի՞նչ է սեպագիրը, ովքե՞ր են ստեղծել այն։
  • Հին Արևելքի գեղարվեստական ստեղծագործություններն ի՞նչ բնույթ ունեն։ Ինչի՞ մասին են դրանք։

Աղբյուրներ
Համաշխարհային պատմություն 48-52

Դաս 2
Գիտություն

  • Որո՞նք են գիտության առաջացման նախադրյալները։Մարդիկ զարգանում էին և դրանց զուգընթաց զարգանում եր նաև գիտությունը;
  • Գիտության ո՞ր բնագավառներն էին զարգացած Հին Արևելքում։ Մաթեմատիկան, բժշկությունը, քիմիան, աստղագիտությունը;

Աղբյուրներ
Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 54-57

Գարուն է գալիս․ Մայրենի

Գարուն է գալիս

Համո Սահյան

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
  
	Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
	Դռները բացեք, գարուն է գալիս...
	Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
	Գարուն է գալիս...
  
Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

	Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
	Դռները բացեք, գարուն է գալիս...
	Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
	Գարուն է գալիս...

1. Բանաստեղծությունը սովորիր բերանացի։

2. Ստեղծագործական աշխատանք «Մայրիկս»:

ՄԱՅՐԻԿՍ

Իմ մայրիկից լավը չկա , քանի, որ նա ինձ օգնում է ամեն հարցում և ես ինձ համարում եմ բախտավոր մարդ, որ ունեմ նրա նման մայրիկ։ Մայրը շատ կարևոր է ցանկացած մարդու համր։ Մայրիկը շատ թանկ և կարևոր մարդ է ցանկացած մարդու համար։ Մայրկը այն մարդն է ով քո մասին հոք է տանում, անհանգստանում, սիրում և իր իմաստուն խորհուրդներով կիսվում քեզ հետ։ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՄԱՅՐԻԿԻՆ։

3. Հատված Տատյանա Տոլստայա «Գիշեր» պատմվածքից,կարդա՜ և ավելարու բաց թողնված տառերը։

Առավոտյան Ալեքսեյ Պետրովիչի մայրը շատ բար…ր ձայնով հորանջում է. Ի՜նչ լավ է․ պատուհանի… դուրս նոր առավոտ է ծա…ել, կակտուսները փայլում են, քամուց մեղմ ճո…վում է վարագույրը, փակվեցին գիշերվա թագավորության դարպասները. վիշապները, սնկերը և սարսափա…դու թզուկները նորից գետնի տակ անցան: Կյանքը հաղթանակում է, հնչում են շեփորները. նո՜ր օ՜ր, նո՜ր օ՜ր, տու-ռու-ռու-ու-ու՜․․․

Մայրիկը արագ-արագ քորում է ճա…ատացող գլուխը, անկողնու բարձր պատվանդանից ի…եցնում է կապտա… ոտքերը․ թող կա…վեն և մտածեն, թե ո՞նց են ամբողջ օրը քարշ տալու Մայրիկի ՝ մոտ ու…սուն տարում կուտակված հարյուր երեսունհինգ կիլոգրամները։

Ալեքսեյ Պետրովիչը բացեց աչուկները, քունը հանդարտ լ…ում է մարմինը, մոռացվում, թռչում դեպի խավար մթի վեր…ին ծվենը. գիշերային հյուրերը, հավա…ելով իրենց թափանցիկ, երկիմաստ բեմիրերը, ընդհատեցին պիեսը մինչ հաջորդ անգամ։ Միջանցահովիկը մեղմ շոյեց Ալեքսեյ Պետրովիչի ճա…ատ գլուխը։ Դեմքի նոր ծլա… մազերը ծակծկեցին ձեռքի ափը։ Հա…նվելու ժամանակը չէ՞: Մայրիկը հիմա կսկսի իր ցուցումները: Մայրիկն այնքան ահեղաձայն է, խոշորամարմին, լայնեղ, իսկ Ալեքսեյ Պետրովիչը՝ փոքր-մոքր։ Մայրիկը գիտի, կարող է, ամեն ինչ կանի։ Մայրիկը ամենահզորն է: Նա ինչպես ասի, այդպես էլ կլինի: Իսկ Ալեքսեյ Պետրովիչը, կարծես թե, չսպասված երեխա լինի,  բնության վերահսկողությունից դուրս մնացա… փոքրիկ քար, թերություն, ավելոր…ություն, մոլախոտ, անպետք տաշեղ, իրեն ազգակից կյանքով լի հատիկների մեջ նախախնամությամ… և պատահականորեն հայտնվա… և նրանց հետ Սերմնացանի ձեռքով հողին առատաբար շաղ տրված մի հատիկ։

Թարգմ՝․ Ազատուհի Սարգսյան 

Խմբ․՝ Արման Վերանյան