Ես սովորեցի Վահան Տերյանից ինչպես լինել բարի սիրալի չչարացող և ընկերասեր։
Month: February 2023
Վահան Տերյան։
Կարծես թե դարձել եմ ես տուն։
Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա 34
Առաջադրանքներ 4
| 1. | Կետի կոորդինատը կոորդինատային հարթության վրաԲարդություն հեշտ 3 | 1 |
| 2. | Տրված կետի կոորդինատներըԲարդություն հեշտ A ( 4 ; 3 ) | 2 |
| 3. | Կետը կոորդինատային առանցքի վրաԲարդություն հեշտ K(0;16) կետը գտնվում է օրդինատների առանցքի վրա: | 1 |
| 4. | Կետի պատկանումը քառորդինԲարդություն հեշտ E (21;−23) կետը գտնվում է IV քառորդում: | 1 |
| 5. | Տրված քառորդին պատկանող կետըԲարդություն միջին C(45;−10) K(−10;45) M(45;21) R(−10;−22) Որոշիր, թե ո՞ր կետն է գտնվում I-ին քառորդում: R K M C | 3 |
| 6. | Համաչափություն կոորդինատային հարթության վրաԲարդություն միջին (−2;−6) (2;−6) (2;6) (−2;6) | 3 |
| 7. | Ուղղանկյան գագաթներըԲարդություն միջին | 4 |
| 8. | Համաչափ կետի կոորդինատներըԲարդություն միջին | 4 |
| 9. | Հատվածների միջնակետերի կոորդինատներըԲարդություն բարդ |
Մայրենի․ Տնային աշխատանք
ՕՐՎԱ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ։
Վահանի եղբայրներին՝ Ջավաղեցուն և Արամին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1940թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, պատմում էին ճեմարանի հինավուրց ավանդույթներից, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:
Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Առաջինը հետաքրքրվում էր Կովկասի քաղաքական կացությամբ, իսկ Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:
Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես, բոլոր ուսանողների կողմից, իբրև պատասխան, կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:
Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր եղա Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղում: Վահանի հայրը քահանա էր, մի շատ տարօրինակ և հետաքրքրական մարդ: Բոլոր որդիները, մանավանդ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք:
Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան:
Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի մատուռը, որը ուխտատեղի էր:
Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:
Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:
Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա, որը իշխում էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամեն կողմ, և արտասանեց յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված: Ի՜նչ դառն աղքատւթյուն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՜նչ թաղծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգում եք մեր ժողովրդին: Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:
-Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…
«Այս պատանու հոգին,- մտածում էի ես,- պարուրված է երազով, ինչպես իր հայրենի լեռներն ու լճակները՝կապույտ մշուշով…»:
Եվ այս սրտագին զրույցներից այն խորին տպավորությունն առա, որ ես բանաստեղծական էության հետ գործ ունեմ, որ այս զգայուն հոգում ապրումները մթին խորության մեջ են կատարվում, որ նա աշխարհը զգում է երազներով և երազների մեջ:
Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին:
———
1906 թվին, հունվարին, Վահանին և իր դասընկերոջը հանդիպեցի Թիֆլիսում: Հեղափոխական հուզումնալից իրադարձությունների հետևանքով ժամանակավորապես գոցված էր Լազարյան ճեմարանը, ուստի նրանք վերադարձել էին Կովկաս: Նրանք ուզում էին հեղափոխական աշխատանք, պրոպագանդ տանել ժողովրդի մեջ: Ընդառաջելով նրանց փափագին, որոշեցի նրանց հետս տանել Ալեքսանդրապոլ (Լենինական) և ուղարկել Շիրակի գյուղերը, որպեսզի ժողովրդին բացատրեն Ռուսաստանում տեղի ունեցող անցքերը:
Այսօրվա պես հիշում եմ. – Վահանն ու դասընկերը՝ ահագին, սև ծոպավոր փափախները գլխներին՝ ոգևորված վագոն նստեցին:
Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշ գիշեր զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպք եմ վերհիշում:
Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:
Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատ հիասթափվեցի: Վահանը դեռ իրեն չէր գտել. Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:
Երկրորդ վերհուշս այս է:
Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ ձմեռ օրով գնացել էին Անի:
-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա:
——–
1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:
Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ»:
Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ:
-Հա է՜,շատ դրուստ ես ասում: Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ: Պատկերները թեև թույլ են և քիչ, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն: Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո: Դու ի՞նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի…
Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր էջ բացվեց:
Վահանը հաճախ գրում էր ինձ Մոսկվայից: Հայտնում էր իր ծրագրերի, իր գրածների և գրելիքների մասին:
1909 թվին, ամռանը, Ախալքալաք գնալիս Վահանը կանգ առավ Ալեքպոլում, մի քանի օր ինձ մոտ հյուր մնալով՝ կարդաց իր նոր գրած «Ոսկի հեքիաթ» ցիկլից: Ես էլ գրել էի «Աբու-Լալա Մահարին», ցույց տվի նրան, հավանեց և մի քանի նկատողություններ արավ: Նրա խորհրդով նախերգանքի մեջ, -Մահարու հակիրճ կենսագրականում, -փոփոխություն մտցրի, որ մինչև այսօր էլ չգիտեմ լավ արեցի, թե վատ:
Ավելորդ չեմ համարում մեջ բերել այդ: Գրել էի այսպես.
«…Եվ մի գիշեր, երբ շատ լքված էր նա և սրտաբեկ, դուրս հանեց երևակայության միջից քաջագնաց ուղտերի մի քարավան՝ ընտիր սարքով, և մինչ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա – գաղտնի հեռացավ քաղաքից…»:
Վահանը գտավ, որ սա շատ անիրական կթվա, շատ անհամոզիչ: Եվ, ուրեմն, իբրև թե ավելի համոզիչ կլինի, եթե Մահարին իրական քարավան ունենա:
Այս տեսակցությունը, դժբախտաբար, վերջինը եղավ. էլ չտեսանք իրար. Ո՞վ կարող էր երևակայել, թե այս հազվագյուտ տաղանդն իր ստեղծագործական փթթումի պահին պիտի թողնի մեզ…այսպես վաղաժամ:
- Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;
Առաջ մտածիր, հետո խոսիր։
Գիտունի հետ քար քաշիր, բայց անխելքի հետ փլավ մի կեր։
Հասկացողին մին ասա, անհասկացողին՝ հազար ու մին։
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն քելացին չկարողացան հանել։
Մի վախենա վարար գետից, վախեցիր անվարար գետից։
Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
Չկա չարիք՝ առանց բարիք։
Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի
Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը չաղանում է։
Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։
Կուշտը անկուշտին չի հասկանա։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
Հիշելով անցյալը՝ կճանաչես ապագան։
Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ։
Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։
Քիչ խոսիր, շատ գործիր;
Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Ականակիտ – մաքուր
այգաբաց – լուսաբաց
աշտանակ – ջահընկալ
գիրթ – շեշտակի
թափոր – շքերթ
կտրիճ – քաջարի
մահիկ – կիսալուսին
շեղբ – բերան
սկահակ – գավաթ
դշխուհի – թագուհի
դժնի – դաժան
կշտամբանք – մեղադրանք
մարտիկ – զինվոր
մթնշաղ – աղջամուղջ
Հայկազունի Երվանդունիների թագավորությունը

Հարցեր
- Ո՞վ է Պարույր Հայկազունին։ Ներկայացրեք նրա գործունեությունը։
- Հայկազունիների ամենա քաջ և ամնե իմաստուն արքան; Նա գրավեց Ասորեստանի մարյրաքաղաք Նինվեն և նրան պարքեվատրեցին Հայաստանի արքա կոչումով;
- Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը։ Ինչու՞։ Երվանդունի կամ Երվանտական, ստացել է Երվանդ առաջինի անունով;
- Նկարագրեք Երվանդ Սակավակյացի թագավորությունը։ Ուներ 40 000 հետիոտն և 8000 հեծիալ զորք;
Աղբյուրներ
Մայրենի
Շարունակում ենք կարդալ Տերյանի նամակները։
Նամակներից դուրս գրի՜ր քեզ անծանոթ բառերը և բացատրիր։
Փորձիր բացատրել «երաժշտական զգացմունքներով » արտահայտությունը հինգ — վեց նախադասությամբ։
Գտի՜ր և նշի՜ր ընդգծված բառերի հոմանիշներն ու հականիշները։
Վահան Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:
Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանակ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:
Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:
13.08.1912 թվական
Գործնական հայոց լեզու։
Փորձի՜ր բացատրել «հանգամանքներն այդպես դասավորվեցին» արտահայտությունը։
Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն…(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք… (ջրեր)՝…(ալիք) կապտականաչավուն…(լուսարձակում)…(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ…(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)…(արտադրություն):
Տեքստում ավելացրու՛ տրված ածականները :
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Մա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա 3
727, 728, 731, 732, 734, 735
727.Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշաններից որևէ մեկն այնպես, որ ստացվի ճիշտ անհավասարություն. ա) 5 · 7 > –1, գ) 0 < (–3) · (–4), ե) (–1) · (–4) > –1, բ) –4 < 2 · 3, դ) (–5) · 2 < 0, զ) 5 · 7 < (–4) · (–9)։
728.Կատարե՛ք գործողությունները.
ա) (–2) · (|–4| – |–8|) = + 8, գ) (|–21|+|+4|) ։ (–5) = -5,
բ) ((–3) · (–7) – (–2) · |–4|) · (–6)=-174, դ) (|–9|+|–1|) ։ (18–(–|6|)=5\12;
731. Տրված է երկու կոտորակ։ Առաջին կոտորակի համարիչը 6 անգամ
մեծ է երկրորդ կոտորակի համարիչից, իսկ հայտարարը 5 անգամ
փոքր է երկրորդ կոտորակի հայտարարից։ Ինչի՞ է հավասար
առաջին և երկրորդ կոտորակների հարաբերությունը։
732.Նկարում պատկերված է 4 սմ2
մակերես ունեցող ABCD քառակուսին (տե՛ս նկ. 84)։ Ինչի՞ է հավասար BDFG քառակուսու մակերեսը։ 64 սմ
734.Նետում են երկու խաղոսկր։
Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ միավորների գումարը հավասար կլինի 5-ի։
735.Առաջին փականագործին 120մանրակ պատրաստելու համարպետք է 3 ժամ, իսկ երկրորդին՝ երկու անգամ ավելի։ Ինչքա՞նժամանակում փականագործները, աշխատելով միասին, կպատրաստեն 600 մանրակ։
Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա 2
| 1. | Գրաֆիկի կետի կոորդինատներըԲարդություն հեշտ X = 2 Y = 3 | 2 |
| 2. | Գրաֆիկի տարրերըԲարդություն հեշտ | 1 |
| 3. | Ամենամեծ/ամենափոքր աբսցիսըԲարդություն հեշտ 18 – ը և 22 – ը | 1 |
| 4. | Եկամուտը վաճառքիցԲարդություն հեշտ 2400 դրամ | 2 |
| 5. | Գրաֆիկի կետերի օրդինատներից ամենամեծըԲարդություն հեշտ 2500 | 1 |
| 6. | Տրված կոորդինատներով կետըԲարդություն հեշտ H | 1 |
| 7. | Կետի աբսցիսը/օրդինատըԲարդություն հեշտ | 1 |
| 8. | Եկամուտի գրաֆիկը (մեծ թվեր)Բարդություն միջին 21 2100 2100 21 | 4 |
| 9. | Կետի օրդինատըԲարդություն միջին 11 | 3 |
| 10. | Կետի կոորդինատներըԲարդություն միջին Y=3 X=10 | 4 |
| 11. | Պետք է լրացնել աղյուսակըԲարդություն միջին 0 3 4 7 14 0 2 6 8 10 | 4 |
| 12. | Շարժման գրաֆիկը, անցած ճանապարհըԲարդություն բարդ 12կմ | 5 |
| 13. | Շարժման գրաֆիկը, հանգստի ժամերըԲարդություն բարդշ 10 ժամում 7 – ին | 6 |
| 14. | Օդի ջերմաստիճանը ամսվա օրերինԲարդություն բարդ 5 27 |
Մայրենի
Կարդա նամակը և դուրս գրիր քեզ անծանոթ բառերը , բառարանի օգնությամբ բացատրիր։
Ս. Օտարյանին
1906,9հունվարի
Ալեքսանդրապոլ
Սոնա
Նորերս Ձեզ մի նամակ ուղարկեցի ,այժմ ուզում եմ մի քիչ ընդարձակ խոսել: Եկանք Ալեքսանդրապոլ….Մինչև այժմ շրջում էինք գյուղերում,նոր ենք վերադարձել և այժմ մեզ ուզում են պահել քաղաքում պրոպագանդի:Երևակայեցեք,ոչ մի կարգին պրոպագանդիստ չունեն….
Այնպիսի տգիտություն ու խավար է տիրում այստեղ,որ թեև գիտես, որ շատ սուղ է քո պաշարը,բայց այնուամենայնիվ զգում ես քեզ համարյա որպես մի պրոֆեսոր հասարակական գիտությանց:
Ավետիք Իսահակյանին բավականին մոտ ծանոթացա: Նա շատ անկեղծ մարդ է և շիտակ,այնպես որ դա արդեն նրա համար մի մեծ պլյուս է: Ճիշտ է, կանանցով շատ է տարվում,բայց , Սոնա, ճիշտն ասած,մեզանից,տղամարդկանցից ո՞րը չի տարվում ,և եթե ուրիշները սուրբ են երևում,դա միայն նրանից է ,որ նրանք դիմակի տակ են լինում:
Ավետիքը-անմիջական զգացմունքի և տրամադրության մարդ է և իզուր կլիներ նրա մեջ որոնել փիլիսոփայական մտքի որոշ սիստեմատիկ ուղղություն: Նրա բանաստեղծություններն էլ-անմիջական զգացմունքի արտադրություններ են:
Մի օր նա երկար պատմեց իր գլխին եկած արկածները և վերին աստիճանի անկեղծ էր յուր պատմության մեջ….
Այստեղ համարյա միակ կարգին մարդը Ավետիքն է, մեկ էլ Լևոն Մանվելյանը,որի մոտ էլ եմ լինում:..Ամսույս վերջին կգնամ Մոսկվա….Միջոցներ ունենայի ես էլ կգնայի արտասահման ամառս,բայց…..
Նամակս երևի ստացած կլինեք Անիից,դիտմամբ«զակազնոե» գրեցի,որ հասնի անպատճառ:
Այստեղ Սիրանույշը տվեց ներկայացում-«Դավաճանություն»:Երևակայեցեք,սաստիկ հիասթափվեցի: Նրա մասին այնպիսի գովասանքով էին խոսում,որ ես սպասում էի տաղանդավոր խաղ,այնինչ նա այնքան թույլ էր,որ բավարար դերասանուհու տպավորություն էլ չթողեց:Վրույրը հիանալի էր…….
Գավառը մի տեսակ անախորժ տպավորություն է թողնում,և շատ ձանձրալի է կյանքը…. Շնորհքով մարդիկ էլ չկան,որ մարդ կարողանա հետները խոսել գոնե:
Տպավորություններն այնքան շատ են,որ չգիտես որը գրես և վերջապես ոչինչ չես գրում:Կուրծքս չգիտեմ ինչու նոր սաստիկ սկսեց ցավել՝ այնպես որ վերջացնում եմ նամակս:
Ձեր Վահան
Փորձիր ինքնդ նամակ գրել Վահան Տերյանին։
Գործնական հայոց լեզու։
Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
4.Արդար բույլ Սրտաբաց
սիրտ տունկ Արդարադատ
աստղ բեռ որթատունկ
որթ բաց Աստղաբույլ
ուղի հանել պատահան
պատ դատ ուղաբեռ
5.Ծաղիկ խմոր ծաղկատերև
ասեղ գորգ ուղեգորգ
թթու ճառ թթխմոր
ուղի պատել պարսպապատ
բաժակ բույլ բաժակաճառ
պարիսպ տերև ասղնաբույլ
2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:
Ապաշնորհ, խորին, նիրհել, նժդե, նշխար, խոնարվել, նախագահ, ընդառաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրհներգ, արհամարել, լեհ, ապաշխարել, աշխարհ:
Գրաֆիկներ կոորդինատային հարթության վրա
719, 720, 722, 723, 724, 726։
719. Շաքարավազի 1 կիլոգրամը արժե 280 դրամ։ Քանի՞ դրամ է
վճարվել 2 կգ, 3 կգ, 4 կգ, 5 կգ, 6 կգ, 7 կգ շաքարավազի համար։
Կազմե՛ք շաքարավազի գնված քանակության և վճարված գումարի
կախման աղյուսակը։ Կառուցե՛ք այդ կախման գրաֆիկը։ Ի՞նչ գիծ է
այդ գրաֆիկը։
2 x 280 = 560
3 x 280 = 840
4 x 280 = 1120
5 x 280 = 1400
6 x 280 = 1680
7 x 280 = 1960
720. Իմանալով, որ x և y մեծությունները ուղիղ համեմատական են,
լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.
Հետևյալ աղյուսակում ներկայացված են օրվա ընթացքում օդի
ջերմաստիճանի փոփոխության տվյալները.
Կառուցե՛ք համապատասխան գրաֆիկը և պատասխանե՛ք
հետևյալ հարցերին.
ա) Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել 0OC։
9
բ) Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել ամենացածրը
(ամենաբարձրը)։ Ամենաբարձրը 18 ։ 00, իսկ ամենացածրը 6 ։ 00։
գ) Ո՞ր ժամանակահատվածում է օդի ջերմաստիճանը եղել 0O-ից
ցածր (բարձր)։
դ) Քանի՞ աստիճանով է փոխվել օդի ջերմաստիճանը ժամը
6–15-ը։ 11C0
723. Աղյուսակում բերված են մեքենայի ընթացքի տվյալները.
ա) Ժամը քանիսի՞ն է մեքենան մեկնել քաղաքից։
1 – ին
բ) Ինչի՞ է հավասար մեքենայի անցած ճանապարհի երկարությունը։
420կմ
գ) Քաղաքից ի՞նչ հեռավորության վրա էր մեքենան մեկնումից 2,
3, 6 ժամ անց։
2 ժ– 140կմ
3 ժ – 210կմ
6 ժ – 420կմ
դ) Ժամը քանիսի՞ն էր ավտոմեքենան գտնվում քաղաքից 210 կմ
հեռավորության վրա։
Ժամը 3-ին
ե) Ինչի՞ է հավասար ավտոմեքենայի արագությունը։
70կմ/ժամ
զ) Ինչքա՞ն ճանապարհ է անցել ավտոմեքենան ընթացքի
երրորդ ժամից սկսած մինչև ընթացքի ավարտը։
280կմ