1.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ընդգծված անդամներին ավելացնելով կա՛մ որոշիչ, կա՛մ հատկացուցիչ լրացումներ:
Օրինակ` Հարցը անակնկալի բերեց հորը: -ա) Չմտածված, կտրուկ ու դիպուկ հարցը անակնկալի բերեց հորը: բ) Տղայի ու նրա ընկերոջ հարցը անակնկալի բերեց հորը: Կետը թափահարեց պոչը: Բազմությունն սպասում է: Մի քանի օր ապրել էր ջրի մեջ: Ճանապարհորդը պատմում էր անապատի մասին: Պատկերը զարմացրեց բոլորին:
2.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:
Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր
3.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ՝ ավելացնելով տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ (կարող ես նախադասությունները կարող անհրաժեշտ բառեր ավելացնել):
Օրինակ` Վստահ բացում եմ դուռը (ո՞ւմ)- Վստահ բացում եմ նրա դուռը, ով բարյացկամ է իմ նկատմամբ: Կամ՝ Վստահ բացում եմ նրա դուռը, ումից ջերմ ընդունելություն եմ ակնկալում: Ամբողջ օրը շրջելուց հետո հասանք դղյակին: (ո՞ւմ) Արդեն մոտեցել էր նավակը: (ո՞ւմ) Տանից միայն ձայն է լսվում: (ո՞ւմ) Այդպես էր բացատրում հեղինակը: (ինչի՞