3 օր Դիլիջանում

Օր 1

Հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, նկարվեցինք, այցելեցինք եկեղեցի և շարժվեցինք դեպի Դիլիջան; Ճանապարհին զրուցեցինք զվարճացանք և անցկացրեցինք լավ ժամանակ; Մինչ Դիլիջան հասնելը այցելեցինք մի դպրոց որտեղ սովորում էին շուրջ 82 երկրներից երեխաներ, դպրոցը շատ հետաքրքիր էր, երեխաները դպրոցում էին ապրում, կար մեծ լողավազան դպրոցում, մարզադահլիճ և մարզումներին անրաժերտ իրեր; Տարեկան վարձը կազմում էր 32․000 ԱՄՆ դոլար; Դիլիջանում տեղավորվեցինք և գնացինք ճաշելու; Առաջին գիշերը շատ հետաքրքիր էր, խաղացինք բացմաթիվ խաղեր և նույնիսկ չքնեցինք ամբողջ գիշեր

Օր 2

Առավոտ շուտ ես և դասընկերուհիս ընկեր Անահիտի հետ գնացինք դեպի գետ, նկարվեցինք, զրուցեցինք և վերադարձանք տնակ; Զվարճացանք խաղացինք և գնացինք ճաշելու; Գնացել էինք Գանձաքար գյուղ, տիկին Անահիտի հետ պատրաստեցինք իրենց գյուղի ավանդական Կաթնահունցը և շատ համեղ էր ստացվել; Վերադարձանք, հանգստացանք և երեկոյան գնացինք լողավազան և շոգեբաղնիք; Երկար լողալուց հետո վերադարձանք տնակ; Քանի, որ անցյալ գիշեր չէինք քնել այս գիշեր շուտ քնեցինք;

Օր 3

Արթնացանք, լվացվեցինք և գնացինք նախաճաշելու; Նախաճաշելուց հետո հավաքեցինք տնակը և ընկանք ճանապարհ; Ճանապարհին այցելեցինք Հաղարծնի վանք; Մեր այցելության օրը ավագ հինգշաբթի էր և մենք օրհնություն ստացանք տեր հայրից; Եկեղեցու բակից գնացինք դեպի թաքնված ջրվեժ, ճանապարհը շատ արկածային էր; Մենք անցել են ցեխերի և գետերի միջով; Հասանք թաքնված ջրվեժ; Մի փոքր զբոսնեցինք ջրվեժի շուրջ և գնացինք դեպի երթուղային; Եվ դեպի Երևան;

Շնորհակալություն ընկեր Անահիտին և ընկեր Իննային

Leave a comment