Երկրաչափություն 9․ Սինուսների և կոսինուսների թեորեմը

Կամայական եռանկյան դեպքում կիրառում են սինուսների և կոսինուսների թեորեմները:

Սինուսների թեորեմ․

Եռանկյան կողմի հարաբերությունը դրա դիմացի անկյան սինուսին տվյալ եռանկյան համար հաստատուն մեծություն է և հավասար է եռանկյանն արտագծած շրջանագծի տրամագծին։

Կոսինուսների թեորեմ․

Եռանկյան կողմի քառակուսին հավասար է մյուս երկու կողմերի քառակուսիների գումարից հանած այդ կողմերի և դրանց կազմած անկյան կոսինուսի կրկնակի արտադրյալը։

Ներկայացնենք կոսինուսների թեորեմի հետևանք, որը կապ է հաստատում զուգահեռագծի կողմերի ու անկյունագծերի միջև:
Զուգահեռագծի անկյունագծերի քառակուսիների գումարը հավասար է բոլոր կողմերի քառակուսիների գումարին։

Leave a comment