Ընտրություն 9․ Միջուկային էներգիան

Ի՞նչ է միջուկային էներգիան։

Միջուկային էներգիան այն էներգիան է, որը առաջանում է ատոմի միջուկի փոփոխությունների ժամանակ։


Ի՞նչ է միջուկային տրոհումը և ինչպե՞ս է այն գործում։

Միջուկային տրոհումը այն գործընթացն է, երբ ծանր ատոմի միջուկը բաժանվում է ավելի փոքր միջուկների՝ ազատելով մեծ քանակությամբ էներգիա։

Այն գործում է այնպես, որ օրինակ ուրանի միջուկին հարվածում է նեյտրոն, միջուկը դառնում է անկայուն, բաժանվում է երկու մասի և այդ ընթացքում ազատվում են նոր նեյտրոններ ու ջերմային էներգիա, որը կարող է օգտագործվել էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Ի՞նչ նյութեր են օգտագործվում միջուկային ռեակտորներում։

Միջուկային ռեակտորներում հիմնականում օգտագործվում են միջուկային վառելիք, դանդաղեցնող նյութ (մոդերատոր) և սառեցնող նյութ։

Միջուկային վառելիք են լինում, օրինակ՝ ուրան-235 կամ պլուտոնիում-239, որոնք ապահովում են միջուկային տրոհումը։ Դանդաղեցնող նյութը (օրինակ՝ ջուր կամ գրաֆիտ) դանդաղեցնում է նեյտրոնները, որպեսզի ռեակցիան ավելի վերահսկելի լինի, իսկ սառեցնող նյութը հեռացնում է առաջացած ջերմությունը և թույլ է տալիս օգտագործել այն էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Որո՞նք են ատոմակայանի հիմնական մասերը։

Ատոմակայանի հիմնական մասերն են՝ ռեակտորը, տուրբինը, գեներատորը, սառեցման համակարգը և պաշտպանական շենքը (պատյանը)։

Ռեակտորում կատարվում է միջուկային տրոհումը և արտադրվում է ջերմություն, այդ ջերմությունը օգտագործվում է ջուրը գոլորշի դարձնելու համար, գոլորշին շարժում է տուրբինը, իսկ տուրբինը պտտեցնում է գեներատորը, որը արտադրում է էլեկտրաէներգիա։ Սառեցման համակարգը հեռացնում է ավելորդ ջերմությունը, իսկ պաշտպանական պատյանը ապահովում է անվտանգությունը։


Ինչպե՞ս է ջերմությունը վերածվում էլեկտրաէներգիայի։

Ջերմությունը էլեկտրաէներգիայի է վերածվում այնպես, որ ռեակտորում առաջացած ջերմությունը տաքացնում է ջուրը և այն վերածում գոլորշու, որը պտտեցնում է տուրբինը, իսկ տուրբինը շարժում է գեներատորը, և այն արտադրում է էլեկտրաէներգիա։


Ի՞նչ դեր է խաղում ջուրը/գոլորշին այս գործընթացում։

Ջուրը և գոլորշին այս գործընթացում հանդես են գալիս որպես էներգիայի փոխանցման միջավայր։

Ջուրը ռեակտորում կլանում է ջերմությունը և վերածվում է բարձր ճնշման գոլորշու, իսկ այդ գոլորշին շարժում է տուրբինը՝ փոխանցելով ջերմային էներգիան մեխանիկական էներգիայի, որը հետո գեներատորը վերածում է էլեկտրաէներգիայի։

Leave a comment