Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունն ու շարադասությունը
Ենթական և ստորոգյալը նախադասության մեջ սովորաբար իրար համաձայնում են թվով և դեմքով։ Առաջին դեմքի եզակի ենթական համաձայնում է առաջին դեմքի եզակի ստորոգյալին, առաջին դեմքի հոգնակի ենթական՝ առաջին հոգնակի ստորոգյալին և այդպես շարունակ:
Օրինակ՝ Աշակերտը պատասխանում է ուսուցչի հարցերին: Աշակերտները պատասխանում են ուսուցչի հարցերին:
Նա հաղթահարեց բոլոր դժվարությունները: Նրանք հաղթահարեցին բոլոր դժվարությունները:
Բազմակի ենթակայի հետ սովորաբար դրվում է հոգնակի ստորոգյալ։
Օրինակ՝ Արաքսը, Ախուրյանը, Արփան հայոց գետերից են։
Եթե բազմակի ենթակաները տարբեր դեմքերով են, ապա ստորոգյալը համաձայնում է դիմային գերադասություն ունեցող անդամին: Օրինակ՝
Ես, դու ու քո թիմը պետք է պատրաստվենք մրցաշարին:
Եթե ենթական ունենում է երկու կամ երկուսից բարձր թվական լրացում, ապա ենթական ու ստորոգյալը կարող են դրվել և՛ եզակի, և՛ հոգնակի թվով։
Օրինակ` Երկու ֆիլմն էլ լավն էր:
Երկու ֆիլմերն էլ լավն էին
Նախադասության մեջ սովորաբար առաջինը դրվում է ենթական, հետո՝ ստորոգյալը։ Նման շարադասությունը կոչվում է ուղիղ շարադասություն։
Օրինակ՝ Գեղեցիկ տարիները անցան։ Քաջարի զինվորները հաղթեցին անհավասար մարտում:
Իսկ եթե ստորոգյալն ընկնում է ենթակայից առաջ, ապա շարադասությունը կոչվում է շրջուն։
Օրինակ՝ Անցան գեղեցիկ տարիները։ Անհավասար մարտում հաղթեցին քաջարի զինվորները:
Այս երկու կարգի շարադասությունն էլ ընդունելի է և ճիշտ, այսինքն՝ ենթակայի և ստորոգյալի շարադասությունն ազատ է։
Առաջադրանքներ
1. Ընդգծի՛ր ենթականերն ու ստորոգյալները:
- Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները (ենթակա) հացադուլ են հայտարարում (ստորոգյալ): Օձի թույնը (ենթակա) բժշկության մեջ շատ արժեքավոր է (ստորոգյալ): Գերմանացի մի կոնստրուկտոր (ենթակա) մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել (ստորոգյալ): Հնդկաստանի բնակիչները (ենթակա) ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում (ստորոգյալ): Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը (ենթակա) մեզ էին հասնում (ստորոգյալ):
2. Բաց թողած տեղերում դի՛ր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:
- Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շողըերևում էր։
- Գարնան արևոտ օրերը ինձ հիշեցնում էին, որ մայիսն է։
- Քամինհալածում էր մառախուղի թանձր քուլաները։
- Ճապոնիայում թողարկվել են ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ։
- Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն։
Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ
3. Գտի՛ր համաձայնության սխալները:
Մի մասը լռում է։
Նա ընկերոջ հետ գնաց։
Ընդունվում են պատվերներ։
Պահանջվում են վարորդներ։
4. Տրված դարձվածքները տեքստի հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրի՛ր:
Փոխ է տալիս, լավության տակից դուրս գա, գլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը, քեզնից երես դարձնեն:
Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է պարտքով տալիս: Սա էլ, որ երախտագիտությունը հայտնի, ասում է.
— Ընկե՛ր ջան, թե քեզ դժբախտություն լինի, կամ բոլորը, հերդ ու մերդ էլ լքեն քեզ, արի, ես քո մազերը ձրի կտրեմ:
5.Տրված բառերը տեքստի հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր:
Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:
Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:
Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:
— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:
Ու Ծաղիկը կանգնում, պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:
6. Լրացնել բաց թողնված տառերը` է կամ ե:
Դեպքերի նախօր-ն էր, անտանելի շոգ: Անդր-ն, որ երկար տարիներ չ-ր եղել հայրենի գյուղում, նոր-կի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում: Վեր-լքներով ու վայր-ջքներով ելև-ջող ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփն-րանգ դաշտերը, ուր արածում են գոմ-շների նախիրները, Սևանհ-կը, որ առատ էլեկտրա-ներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առ-ջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետ-զրին, հն-աբաններ են աշխատում, որոնք մանր-աբանի բծախնդրությամբ զննում են ինչ-որ պեղված բեկորներ: Առօր-ական հոգսերով, կարևոր և ան-ական հարցերով տարված տասը տարի չ-ր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դող-րոցքով բռնվածի պես տենդագին դիտում էր շուրջբոլորը: Երբև- մտածե՞լ էր, թ- այսքան կապված է հայրենի գյուղին, երբևից- անդրադարձե՞լ էր, թե որքան ձգող է ծննդավայրը: Ինչևից-, կտրելով բազմ-րանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:
7․Լրացնել բաց թողնված տառերը` օ կամ ո:
Ինքնաթիռը թռչում է հն-րյա երկրի` Հայաստանի վրայով: Մի-րինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բաց-թյա թանգարան համարվող յուր-րինակ լեռնաշխարհը: Վաղ-րդյան արեգակի ճառագայթները հ-ծ ամպերի միջով լուսավորել են դեղնազ-ծ արտերը, արծաթազ-ծ սառն-րակ գետակները: Փչում է մեղմ-րոր քամին, և մեղմ-րեն օրորվում են ցորենի բերրի ցանքատարածությունները: Որքան են սիրում հայերն իրենց բն-րրանը, ինչպես են տն-րինում երկրի բախտը և ամեն ինչ անում հ-գուտ նրա բարգավաճման: Հ-գումդ ուռճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հ-դս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշ-րեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե ան-ղոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջքը: Պարզ-րոշ գծագրվում են երկվ-րյակ քույրեր Մասիսները, տար-րոշվում են նորա-ճ շենքերը, օրեց-ր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախ-րոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղևորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշեր-թիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգ-րյա -թևանը:
Լրացուցիչ աշխատանք
Գործնական քերականություն