Հայոց Լեզու 9․ Տնային Առաջադրանք

  1. Վարդանը հպարտությամբ էր նայում որդուն։ Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով ու կարճ շալվարով թռչկոտում էր պարտեզում, իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով և աչքերի խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու կերպարանք էր ստացել։ Նրանք գնում էին անտառ ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով վառում բազմերանգ ծաղիկները։ Վարդանը կանգ առավ, գլխով ցույց տվեց բարձունքի ճեղքից բխող բարակ աղբյուրը։ Վճիտ ջուրը կարկաչով ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտում։
    2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
    Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:
  2. վհատվել – հուսալքվել – հուսահատվ
  3. ելմարել – հանգցնել – շիջել
  4. պղծել – ապականել – արատավորել
  5. պառակտել – մասնատել – ջլատել
  6. վատաբանել – փնովել – պախարակել

3․Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

Leave a comment