Հայոց լեզու 9

1.Ո՞ր նախադասության մեջ սղոցել բառը փոխաբերական իմաստով չի գործածվել:


1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ–որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:
2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:
3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:
4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:

  1. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:
    1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :
    2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ:
    3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից կուչ էր եկել:
    4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։

Leave a comment