Հայոց Լ․ 9․ Առաջադրանքներ

Լրացնե՛լ բաց թողնված տառերը։

Փափուկ, տատկալի, դժոխք, փայծաղ, դժվեմ, թուփս, ուտատեղի, թութ, գաղտնիք, գաթօջախ, մատանք, աճատել, սանդուղք, հագապակի, ցնցուղ, որբ։ 

2.Գրե’լ միասին, անջատ կամ գծիկով։ 

Թելասեղ
ներս գցել
տոհմից տոհմ
ազգանուն
մուգ կարմիր
ըստ ամենայնի
վեցից յոթ
հիսունհինգ
հնուց ի վեր
ըստ իս
զինծառայող
թույլ տալ
ի ծնե
առ աստված
բաց կանաչ
թև առնել

3. Ըստ անհրաժեշտության գրե՛ք մեծատառով։ 

պարսից ծոց, արտաշես բարեպաշտ, հյուսիսատլանտյան դաշինք, աղբյուր սերոբ, բերմունդյան եռանկյունի, ռուսաստանի դաշնություն,, հայկական տավրոս, հռոդոսի կոթող, հաղթանակի կամուրջ,քեոփսի բուրգ, հայրենական մեծ պատերազմ, հյուսիսային պողոտա, հակոբ մեղապարտ, էջմիածնի մատենադարան, արտեմիսի տաճար։ 

4. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Մի անգամ էլ հետ նայեց, որ իրենց տունը գտնի արդեն մշուշով ծածկված գյուղում:
Ընկերոջ հետ էր կատարել այդ հանցանքը։
Մի հաստ բաճկոն էլ վրայից հագավ, բայց էլի մրսում էր:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Վրան խոսել էին քրոջ երեսից:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

5.Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը):
Օրինակ`

մտնել — մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,

գնալ — գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):

Ա. Վերջացնել, մանրացնել, հիանալ, կամենալ, թռչել, անցնել:
Բ. Վազել, կարդալ, հասնել, կպչել, վախենալ, միանալ, հիացնել:

6.Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորական դարձրո՛ւ):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:
Դահլիճը լավ կահավորել էին:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:

7․ Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: —
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել:
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Տերը շանը կապել էր ծառից:
Տարբեր մարդիկ տարբեր ձեով էին պատմում առավոտվա դեպքը:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Շինարարությունն ավարտին հասցրին:

Leave a comment