Հուլիսի 23-ին մենք հաղթահարեցինք Արագածի հարավային գագաթը։ Եկեղեցու բակից շարժվեցինք դեպի Քարի լիճ, իսկ այնտեղից սկսեցինք բարձրանալ դեպի Արագածի հարավային գագաթ։ Սկզբում բավական դժվար էր, քանի որ շատ շոգ էր։ Մոտ մեկ ժամ անց արդեն ավելի հեշտ էր, քանի որ մեր մկանները սովորել էին ծանրաբեռնվածությանը։ Ճանապարհը բավական դժվար էր, և երբեմն ձյան էինք հանդիպում, ինչը ավելի էր դժվարացնում մեր ճանապարհը։ Ճանապարհին ժամանակ առ ժամանակ անձրև էր գալիս, իսկ գագաթին՝ նույնիսկ կարկուտ։ Վերևում բավական ցուրտ էր, և եղանակային պայմանները ավելի էին դժվարացնում բարձրանալը։ Բարձրանալը տևեց մոտ 4 ժամ, իսկ իջնելը՝ 3 ժամ 30 րոպե։ Իջնելն ավելի հեշտ էր, սակայն ավելի դժվար էր հավասարակշռությունը պահպանելը, քանի որ ճանապարհը շատ քարքարոտ և անհարթ էր։ Ամեն դեպքում, մենք կարողացանք հաղթահարել Արագածի հարավային գագաթը՝ 3888 մետր բարձրության վրա։ Դա բավական դժվար, բայց միաժամանակ շատ հետաքրքիր և հիշվող փորձ էր։