Սեպտեմբերի 18
Կարդալ Բակունցի «Մթնաձորի չարքը» պատմվածքը, պատրաստվել քննարկման։
Կարդա նաև հոդվածը, որը կօգնի քեզ վերլուծության հարցում։
1.Ինչպե՞ս է Սաքանի կերպարը բացահայտվում նրա վերաբերմունքով Ասյայի նկատմամբ։Ի՞նչն է գրավում նրան Ասյայի մեջ, և ի՞նչ է այդ գրավչությունը բացահայտում հենց Սաքանի ներաշխարհի մասին։
Սաքանը սկսում է համեմատել իր կնոջը և Ասյաին,Ասյաի մեջ Սաքանին գրավում է գյուղի կանացից և հատկապես իր կնոջից լավ առումով տարբերվելը, Ասյան ավելի գեղեցիկ, խնամված էր քան նրա կինը; Սաքանը չի գնահատում այն ինչ ունի և ձգտում է նորին;
2.Սաքանի կերպարում ինչպե՞ս են համատեղվում ընտանիքի, գյուղական առօրյայի և ավանդական մտածողության ազդեցությունները։ Ո՞ր դրվագներն են հատկապես ցույց տալիս այդ հակասությունը։
3.Ինչպե՞ս է փոխվում Սաքանի վերաբերմունքը սեփական կնոջ նկատմամբ Ասյայի գալուց հետո։ Արդյո՞ք փոխվում է կինը, թե՞ փոխվում է Սաքանի հայացքը նրա նկատմամբ։ Հիմնավորե՛ք տեքստից։
4.Ասյան ինչպիսի՞ կերպար է՝ դիտարկելով ոչ թե հեղինակի ուղղակի բնութագրումները, այլ նրա գործողությունները, խոսքը, արտաքինն ու հարաբերությունները գյուղացիների հետ։ Ինչո՞վ է նա տարբերվում Մթնաձորի գյուղական միջավայրից։
5.Ասյան և Սաքանի կինը ինչպիսի՞ հակադրություն են ստեղծում պատմվածքում։ Ո՞ր հատկանիշներով է այդ հակադրությունը կառուցվում՝ արտաքին, վարք, աշխարհայացք, կրթություն, ինքնուրույնություն։
6.Ինչո՞ւ է Սաքանը Ասյային ընկալում ոչ միայն որպես կոնկրետ կին, այլև որպես իր սովորական կյանքի սահմաններից դուրս գտնվող մի կերպար։ Ինչպե՞ս է դա արտահայտվում նրա մտքերի և պատկերացումների մեջ։
7.Ի՞նչ դեր ունի Սաքանի մայրը կերպարային համակարգում։ Նրա վերաբերմունքը Ասյայի նկատմամբ ի՞նչ է բացահայտում գյուղական միջավայրի արժեքների և պատկերացումների մասին։
8.Սաքանի կերպարի մեջ ո՞ր պահից է արտաքին հետաքրքրությունը վերածվում ներքին բախման։ Գտե՛ք այդ անցումը և բացատրե՛ք դրա պատճառը։
9.Ինչո՞ւ է հեղինակը Սաքանի ներաշխարհը հաճախ ներկայացնում հոտերի, մարմնական զգացողությունների և տեսողական պատկերների միջոցով։ Ինչպե՞ս են այդ մանրամասները օգնում հասկանալ կերպարին։
10.Պատմվածքի վերջում Սաքանի վերաբերմունքը կնոջ նկատմամբ փոխվում է։ Կարելի՞ է ասել, որ Ասյայի ներկայությունը Սաքանին ստիպում է առաջին անգամ այլ կերպ տեսնել սեփական կնոջը։ Պատասխանը հիմնավորե՛ք վերջաբանի մանրամասներով։
11. Փորձիր մի քանի նախադասությամբ ձևակերպել պատմվածքի բուն ասելիքը։