Թեմա՝ «Լեզվակռիվ, քննարկում և բանավեճ»
1. Հասկացությունների ընկալում
1․ Ի՞նչ է լեզվակռիվը։ Ինչո՞վ է այն տարբերվում սովորական զրույցից կամ կարծիքների փոխանակումից։
Լեզվակռվի ժամանակ կողմերը չեն ցանկանում իրար լսել և հասկանալ; Զրույցի կամ կարծիքներ փոխանակման ժամանակ կողմերը փորձում են համաձայնության գալ, իսկ լեզվակռվի ժամանակ իրենց կարծիքը ապացուցել դիմացինին;
2․ Ի՞նչ է քննարկումը։ Ո՞րն է քննարկման հիմնական նպատակը
Քննարկումը երկու կողմերի կարծիքների հայտումն է և խնդրին լուծում գտնելը;
3․ Ի՞նչ է բանավեճը։ Ինչո՞վ է բանավեճը տարբերվում քննարկումից։
Բանավեճը ունի հստակ կանոններ և նպատակ, իսկ քննարկումը չունի կանոններ;
4․ Կարո՞ղ է քննարկումը վերածվել լեզվակռվի։ Ի՞նչ պայմաններում։
Այո, հնարավոր է եթե կողմերը սկսում են չհարգել և չլսել միմյանց;
5․ Կարո՞ղ է բանավեճը վերածվել լեզվակռվի։ Բերե՛ք հնարավոր օրինակ։
Այո, եթե մասնակիցները սկսում են չհարգել և չլսել դիմացինին;
6․ Ձեր կարծիքով՝ լեզվակռվի ժամանակ մարդիկ ավելի շատ փորձում են հասկանալ միմյանց, թե՞ հաղթել միմյանց։ Հիմնավորե՛ք պատասխանը։
Մարդիկ փորձում են հաղթել իրար, լեզվակռվի ժամանակ միգուցե կողմերից մեկը հասկանա որ սխալ է սակայն երբեք չի խոստովանի իր սխալը;
2. Վերլուծական հարցեր
7․ Պատկերացրե՛ք, որ երկու մարդ ունեն նույն խնդրի վերաբերյալ հակադիր տեսակետներ։ Ի՞նչը կարող է որոշել՝ նրանց զրույցը կվերածվի՞ քննարկման, բանավեճի, թե՞ լեզվակռվի։
Եթե միմյանց չեն լսում և իրենց գերնպատակը սեպական ճիշտը ապացուցելն է ապա դա կվերածվի լեզվակռիվ․
Եթե փորձում են լսել իրար և գալ համաձայնության ապա դա քննարկումն է
8․ Արդյո՞ք հակառակ կարծիք ունենալը կարող է ինքնին կոնֆլիկտ առաջացնել։ Ինչո՞ւ։
Մարդիկ տարբեր են և եթե մարդը հանգիստ է կփորձի հասկանալ և ընդունել դիմացինի կարծիքը, իսկ եթե ագրեսիվ է ապա կփորձի ապացուցել իր կարծիքը ;
9․ Կարո՞ղ է մարդը բանավեճում պաշտպանել իր տեսակետը՝ միաժամանակ հարգելով հակառակ տեսակետ ունեցող մարդուն։ Ինչպե՞ս։
Այո, եթե պաշտպանելով իր տեսակետը չի հերքում դիմացինի տեսակետը;
10․ Ի՞նչ տարբերություն կա հետևյալ երկու մոտեցումների միջև․
«Դու սխալ ես» և «Ես համաձայն չեմ քո տեսակետի հետ, որովհետև…»։
Ինչպե՞ս է փոխվում խոսակցության բնույթը։
Առաջին տարբերակում բացառապես ասողի կարծիքն է, իսկ երկրորդում փորձում է հիմնավորել իր կարծիքը;
11․ Ինչո՞ւ են մարդիկ երբեմն անձնական վիրավորանքների անցնում, երբ չեն կարողանում հիմնավորել իրենց տեսակետը։
Ինքնապաշտպանական ռեակցիա է երբ մարդ չի կարողանու իր կարծիքը ապացուցել անցնում է անձնական վիրավորանքների որպիսի փրկի իրավիճակը;
12․ Կարո՞ղ է մարդը բանավեճում փոխել իր կարծիքը։ Ձեր կարծիքով՝ դա պարտությո՞ւն է, թե՞ կարող է լինել մտածողության արդյունք։ Հիմնավորե՛ք։
Այո, հնարավոր է մարդը հասկանա որ սխալ է և դա պարտություն չէ այլ խնդրի լուծման տարբերակ;
13․ Ի՞նչն է ավելի կարևոր բանավեճում՝ հաղթե՞լը, թե՞ հիմնավորված տեսակետ ներկայացնելը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
Հաղթելը կարևոր կլիներ եթե լիներ լեզվակռիվ, այս դեպքում ավելի կարևոր է հիմնավորված տեսակետը ներկայացնելը;
14․ Ի՞նչ դեր ունեն փաստերը և օրինակները բանավեճի ժամանակ։ Կարո՞ղ է միայն անձնական կարծիքը բավարար լինել մյուսին համոզելու համար։
Անձնական կարծիքը բացարձակ կարևոր չէ հադկապես եթե գտնվում ենք դատարանում ապա բացի ապացույցներից և փաստերց ոչինչ կարևոր չէ;
3. Իրավիճակների վերլուծություն
Կարդացե՛ք իրավիճակները և որոշե՛ք՝ տվյալ դեպքում գործ ունենք լեզվակռվի, քննարկման, թե բանավեճի հետ։ Յուրաքանչյուր պատասխանը հիմնավորե՛ք։
Իրավիճակ 1.
Երկու սովորողներ տարբեր կարծիքներ ունեն՝ արդյոք դպրոցական համազգեստը պարտադի՞ր պետք է լինի։ Նրանք հերթով ներկայացնում են իրենց տեսակետները, բերում օրինակներ և արձագանքում միմյանց փաստարկներին։
Դա բանավեճն է, քանի որ կողմերը լսում են միմյանց կարծիքը և արձագանքում իրար;
Իրավիճակ 2.
Երկու ընկերներ վիճում են։ Նրանցից մեկը ասում է․ «Դու ընդհանրապես ոչինչ չես հասկանում», իսկ մյուսը պատասխանում է․ «Դու ինքդ ես ոչինչ չհասկանում»։ Զրույցը շարունակվում է վիրավորանքներով։
Դա լեզվակռիվ է, որտեղ իրար չեն լսում և այդ կռիվը ոչ մի նպատակ չունի բացի իրար վիրավորելուց;
Իրավիճակ 3.
Դասարանում սովորողները քննարկում են՝ արդյոք սոցիալական ցանցերը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն ունեն երիտասարդների վրա։ Յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը և փորձում հիմնավորել այն։
Դա քննարկում է որտեղ յուրաքանչյուրը հայտնում է իր կարծիքը;
Իրավիճակ 4.
Բանավեճի ընթացքում սովորողներից մեկը ոչ թե պատասխանում է դիմացինի փաստարկին, այլ ասում է․ «Քո ասածը լուրջ ընդունել չի կարելի, որովհետև դու միշտ այդպես ես մտածում»։
Հարց․ Ո՞ր իրավիճակներում է խոսակցության մասնակիցը հեռանում թեմայից և անցնում անձնական վերաբերմունքի։ Ինչո՞ւ։
Դա կարող է հանգեցնել լեզվակռվի, մասնակիցը չունենալով փաստարկներ անցնում է անձնական վիրավորանքների որպիսի կարողանա իրեն հանել պարտվողի դերից
4. Ինքնուրույն վերլուծական աշխատանք
Ընտրե՛ք որևէ թեմա, որի շուրջ հասարակության մեջ կարող են լինել տարբեր կարծիքներ, օրինակ՝
- բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցում,
- սոցիալական ցանցերի ազդեցությունը,
- դպրոցական համազգեստը,
- արհեստական բանականության օգտագործումը կրթության մեջ,
- տնային առաջադրանքների անհրաժեշտությունը։
Ընտրված թեմայի շուրջ պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
1․ Ո՞րն է խնդիրը։
Արդյոք տնային առաջադրանքները պետք են սովորողին;
2․ Ի՞նչ տարբեր տեսակետներ կարող են ունենալ մարդիկ այս հարցի վերաբերյալ։
Որոշները մտածում են դա պարտադիր է, իսկ որոշները կարծում են, որ դրա կարիքը չկա;
3․ Որո՞նք կարող են լինել յուրաքանչյուր տեսակետի հիմնական փաստարկները։
Տնային առաջադրանքները պետք չեն – դպրոցում երեխաները արդեն դա են անում և առավել ծանրաբեռնելու կարիք չկա
Տնային առաջադրանքները պետք են – երեխաների գիտելիքները ավելի լավ ամրապնդելու համար
4․ Ի՞նչ հակափաստարկներ կարող են ներկայացվել։
5․ Ինչպե՞ս կարելի է քննարկել այս հարցը՝ առանց այն լեզվակռվի վերածելու։
Առաջարկել տարբերակներ և գալ համաձայնության;
6․ Ի՞նչ կանոններ պետք է պահպանեն քննարկման մասնակիցները։
Լսել միմյանց, ընդունել կրածիքներ և
7․ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է տարբերվում համոզելը և պարտադրելը։
Համոզելը քաղաքավարի պարտադրելու ձևն է
8․ Ի՞նչ պայմաններում կարող է բանավեճը նպաստել խնդրի ավելի լավ հասկանալուն։
Երբ կողմերը առաջարկեն խնդրի լուծումներ և հասկանան իրար;
5. Վերջնական մտածելու հարց
Եթե երկու մարդ երբեք չեն փոխում իրենց կարծիքը, արդյո՞ք նրանց միջև իրական քննարկում կամ բանավեճ կարող է տեղի ունենալ։
Առավելագույնը լեզվակռիվ, եթե մարդ չի ցանկանում այլ կերպ մտածել ապա նրան ոչ մի փաստերով և ապացույցներով ոչինչ ապացուցել չի լինի;
Պատասխանը ներկայացրե՛ք փոքրիկ վերլուծական տեքստի ձևով՝ 8–10 նախադասությամբ։ Ձեր տեսակետը հիմնավորե՛ք օրինակներով։