Բուն բացահայտչի կետադրությունը շարունակել, էջ 32-33:


Շարունակություն
Մասնական բացահայտիչ
Ի տարբերություն սովորական բացահայտչիմասնական բացահայտիչը լիովին չի կրկնում իր բացահայտյալին, այլ բացահայտում է նրա մի կողմը, մի հատկանիշը, ուստի նա բացահայտյալի հետ կապակցվում է որպես, իբրև, ինչպես կապերով: Մասնական բացահայտիչը, ի տարբերություն բուն բացահայտչի, որի շարադասությունը կայուն է, ունի ազատ շարադասություն. Այսինքն կարող է շարադասվել բացահայտյալից առաջ և հետո: Իսկ նրա կետադրության մասին պետք է իմանալ հետևյալը. նախադաս կիրառվելու դեպքում մասնական բացահայտչի վրա դրվում է բութ, իսկ բացահայտյալից հետոոչ մի նշան: Իսկ երբ մասնական բացահայտիչը գործածվում է վերջադաս, բուն բացահայտչի նման բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից ստորակետով:
Մասնական բացահայտիչները բացահայտիչների հետ ունեն հոլովական և թվային
համաձայնություն, իսկ դիմային և հոդով համաձայնություն սվորաբար չունեն:
Օրինակներ՝
- Իբրև վաղեմի պատմագիր՝ ես դողացող ձեռքերով գրում եմ իմ
պատմության վերջին էջերը։ - Նա՝ որպես տեղանքին լավ ծանոթ երիտասարդ, ուղեկցում էր
հնագետներին։
Մասնական բացահայտչի կետադրությունը, էջ 33
http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2018/04/gorcnakan_varjutyunner_hayoc_lezvic.pdf
Կոնկրետացնող պարագայական բացահայտիչ
Բացահայտչի այս տեսակը վերաբերում է միայն տեղի և ժամանակի
պարագաներին: Այն ավելի է կոնկրետացնում ու որոշակի դարձնում գործողության կատարման տեղն ու ժամանակը:
Մասնավորող պարագայական բացահայտիչը իր բացահայտյալի հետ
սովորաբար չի համաձայնում ո՛չ թվով, ո՛չ էլ հոլովով: Ինչ վերաբերում է նրանց դիմային և թվային համաձայնությանը, ապա խոսք լինել չի կարող, որովհետև ժամանակի ու տեղի պարագաների պաշտոն կատարող բառերը դեմքի հատկանիշ չունեն,իսկ թվային համաձայնությունը պարտադիր չէ,բայց հնարավոր է` կապված ինչ խոսքի մասով արտահայտված լինելուն։
Օրինակներ՝
Օրինակներ՝
- Մի անգամ էլ՝ շատ տարիներ առաջ, ճռնչաց այգու դռնակը։
- Երկու լեռնաշղթայի արանքում՝ նեղ հովտի վրա, ընկած է այն փոքրիկ
քաղաքը։
Կոնկրետացնող պարագայական բացահայտչի կետադրությունը, էջ 35
http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2018/04/gorcnakan_varjutyunner_hayoc_lezvic.pdf